Հայաստանի համայնքներ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ From Wikipedia, the free encyclopedia

Հայաստանի համայնքներ

Հայաստանի համայնքներ, տեղական ինքնակառավարվող վարչատարածքային միավորներ Հայաստանում։ Համայնքները ընդգրկում են մեկ կամ ավելի թվով բնակավայրեր։ Հայաստանի բոլոր բնակավայրերն առանձին կամ այլ բնակավայրի (բնակավայրերի) հետ ընդգրկված են համայնքների մեջ։ Երևան և Գյումրի քաղաքները նույնպես համայնք են։ Հայաստանում տեղական ինքնակառավարման իրականացումը կարգավորվում է Հայաստանի Uահմանադրությամբ, որի 9-րդ գլխի 179-190 հոդվածներն ուղղակիորեն սահմանում են տեղական ինքնակառավարման հարցերը, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի oրենքով, որը հիմնվում է Տեղական Ինքնակառավարման մասին Եվրոպական Խարտիայի վրա, այլ oրենքներով և իրավական ակտերով[1]։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Համայնք

Մեկ բնակավայր ընդգրկող համայնքին տրվում է այդ բնակավայրի, երկու և ավելի բնակավայր ընդգրկող համայնքին՝ առավել բնակչություն ունեցող բնակավայրի անվանումը։ Մեկից ավելի բնակավայր ընդգրկող համայնքի վարչական կենտրոն համարվում է առավել բնակչություն ունեցող բնակավայրը։ Կան նաև բացառություններ, օրինակ՝ Նաիրի, Անի, Արաքս և այլ համայնքներ։ Հայաստանում գոյություն ունեն նաև ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներ (Ֆիոլետովո, Վերին Դվին, Արզնի և այլն)։

Համայնքի սեփականությունը տնօրինելու, համայնքային հարցեր լուծելու համար ընտրվում են տեղական ինքնակառավարման մարմիններ (ՏԻՄ)՝ համայնքի ղեկավարներ և համայնքի ավագանիներ, որոնք օրենքով սահմանված կարգով ընտրվում են 5 տարի ժամկետով՝ ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ։ Համայնքի ավագանու անդամների թիվը պայմանավորված է համայնքի բնակչության թվով և կարող է կազմել 5-65 հոգի[1]։

Երբեմն հայերենում համայնք են անվանվում նաև հայկական տարբեր կազմակերպություններ (կրոնական համայնք, քաղաքային համայնք, հայկական համայնքները սփյուռքում և այլն)։ Հայկական համայնքներ կան Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Իրանում, Ֆրասնիայում և այլուր։

Պատմություն

Thumb
Հայաստանի համայնքները

Հայաստանի Սահմանադրության ընդունումից հետո (1995 թվականի հուլիսի 5) Հայաստանի հանրային կառավարման համակարգում պետական կառավարմանը զուգահեռ ստեղծվեց տեղական ինքնակառավարման համակարգը[1]։ Համայնքները կազմավորվել են դեռևս 1995 թվականի դեկտեմբերին՝ ներառվելով մարզերի մեջ։ ՏԻՄ-երի առաջին ընտրություններն առաջին անգամ անց են կացվել 1996 թվականի նոյեմբերի 10-ին[1]։

Համաձայն Հայաստանի Սահմանադրության և Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին Հայաստանի օրենքի՝ Հայաստանի վարչատարածքային միավորներն են մարզերը և համայնքները։ Հայաստանը բաժանվեց թվով 10 մարզերի և 931 համայնքների։ Մայրաքաղաք Երևանին տրվեց մարզի կարգավիճակ։ Մարզերը բաժանվեցին քաղաքային և գյուղական համայնքների, իսկ Երևանը՝ թաղային համայնքների[1]։ Ի սկզբանե Հայաստանում գոյություն ունեցող 931 համայնքից 871-ը գյուղական էին (1999 թվականի տվյալներով)։ Համայնքները իրենց գոյության ընթացքում պարբերաբար խոշորացվել են։

2015-2022 թթ․ Հայաստանի Ազգային ժողովը իրականացրել է բարեփոխումներ, որոնց նպատակն էր համայնքների օպտիմիզացումը։ Բարեփոխումները անցել են 6 փուլերով․ 2015 թվականին՝ 1-ին փուլ (915-ից 896), 2016 թվականին՝ 2-րդ փուլ (896-ից 793), 2017 թվականին՝ 3-րդ փուլ (793-ից 502), 2020 թվականին՝ 4-րդ փուլ (502-ից 483), 2021 թվականին՝ 5-րդ փուլ (483-ից 79), 2022 թվականին՝ 6-րդ փուլ (79-ից 71)։ Ամենածավալուն գործընթացն իրականացվել է 2021 թվականին, երբ 441 համայնք միավորվել է՝ ստեղծելով 36 նոր վարչատարածքային միավոր[1][2]։

Այժմ Հայաստանում գործում է թվով 71 համայնք[2]։ Դրանք բաշխված են 10 մարզերի միջև։ Նրանք ձևավորված են կա՛մ բնակավայրերի համախմբմամբ, կա՛մ ազգային կազմով։ Որոշ համայնքներ Հայաստանում կրկնօրինակում են նախկին ՀԽՍՀ շրջանների զբաղեցրած տարածքները։ Այդպիսին է Կոտայքի մարզի Նաիրի համայնքը, որը ձևավորվել է նախկին Նաիրի շրջանի հիման վրա։

Ձևավորում

Thumb
ՀՀ համայնքներում ղեկավարումը ստանձնած քաղաքական ուժերը`      Տեղական քաղաքական դաշինքներ      Անկուսակցական (ազգային փոքրամասնություն)      Քաղաքացիական պայմանագիր      Ապրելու երկիր      Դեմոկրատական այլընտրանք      Հանրապետություն      ՀԱՍԿ      ՍԴՀԿ      ԲՀԿ      Շանթ      Ազատական

Ներկա օրենսդրության համաձայն՝ ՀՀ համայնքները բաժանվում են երկու հիմնական տեսակների՝ խոշորացված և ոչ խոշորացված։ Խոշորացման չեն ենթարկվել միայն խոշոր բնակավայրերը՝ Երևան, Գյումրի, Վանաձոր, ինչպես նաև ազգային փոքրամասնությամբ բնակեցված որոշ գյուղեր՝ Արզնի, Վերին Դվին, Ֆերիկ, Ֆիոլետովո, Շամիրամ։ Մնացած բոլոր համայնքները խոշորացված են։ Գոյություն ունեն նաև խոշորացված ազգային փոքրամասնության համայնքներ՝ Ալագյազ, Արևուտ, Լերմոնտովո, Մեծաձոր։

Խոշորացված համայնքներում տեղական ինքնակառավարումը իրականացվում է ավագանու կողմից։ Հինգ տարի ժամկետով, համամասնական ընտրակարգով ընտրված ավագանին նշանակում է պատգամավորներից մեկին համայնքի ղեկավար։ Ավագանին կարող է անվստահություն հայտնել համայնքապետին (օրինակ՝ Ալավերդու համայնքապետի ինպիչմենթը 2022 թ-ին[3])։ Այդ դեպքում պետք է առաջադրվի նոր թեկնածու։ Ավագանին կլուծարվի, եթե այն ընդունակ չէ ընտրելու համայնքի ղեկավար։ Դրանից հետո տեղի են ունենում արտահերթ ընտրություններ։

Նման կերպով է ձևավորվում համայնքապետարանը չխոշորացված քաղաք-համայնքներում։ Երևանի, Գյումրու և Վանաձորի քաղաքապետներին ընտրում է ավագանին այնպես, ինչպես խոշորացված համայնքների դեպքում։

Ձևավորման այլ ուղի ունեն ազգային փոքրամասնություն ներկայացնող խոշորացված և ոչ խոշորացված համայնքները։ Դրանք ինն են՝ Լերմոնտովո, Ֆիոլետովո, Ալագյազ, Մեծաձոր, Շամիրամ, Արևուտ, Ֆերիկ, Արզնի, Վերին Դվին։ Այս համայնքներում ավագանին ընտրվում է մեծամասնական ընտրակարգով, իսկ համայնքի ղեկավարը ոչ թե ավագանու կողմից նշանակովի պաշտոն է, այլ ընտրվում է առանձին ընտրություններով։

Համայնքների մեծամասնությունում ավագանու համամասնական վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2021-2022 թթ․։ Ընտրությունների արդյունքում համայնքների մեծամասնությունում իշխանությունը ստանձնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Իշխանության խմբակցությունները մեծամասնություն են կազմում ՀՀ 39 համայնքներում։ Երկուական համայնքում իշխանությունը ստանձնել է Բարգավաճ Հայաստան (Եղեգնաձոր, Աբովյան) և Շանթ (Տաթև, Կապան) կուսակցությունները։ Մնացած համայքները բաշխված են այլ քաղաքական ուժերի միջև՝ մեկական ձևով։ Որոշ համայնքներում ձևավորվել են տեղական դաշինքներ, որոնցից շատերը կրում են ընտրական ցուցակի առաջին թիվը զբաղեցնող անձի անունը, օրինակ՝ Գուրգեն Մարտիրոսյան դաշինքը (Արդարություն և Քաղաքացու որոշում) Գավառում, Առուշ Առուշանյան դաշինքը (Ազգային օրակարգ, Վերածնվող Հայաստան) Գորիսում և այլն։ Հետաքրքիր տաղտկալիությամբ էին անցել ընտրությունները Ճամբարակ համայնքում, որտեղ գրանցվել էր ընդհամենը մեկ թեկնածու՝ Դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը[4]։ Վերջինս էլ զբաղեցրեց բոլոր մանդատները ավագանիում և համայնքապետի պաշտոնը[5]։

Արագածոտնի մարզ

Արագածոտնի մարզում գործում է թվով 8 համայնք։ Դրանք են՝ Աշտարակ, Ապարան, Ալագյազ, Ծաղկահովիտ, Թալին, Արևուտ, Մեծաձոր, Շամիրամ։ Շամիրամ համայնքը համարվում է ազգային փոքրամասնությամբ բնակեցված համայնք։ Շամիրամ գյուղում ապրում են եզդիներ և հայեր։

Մանրամասն տեղեկատվություն Անվանում, Զինանշան ...
Անվանում Զինանշան Մակերես (կմ2) Բնակչություն Համայնքի կենտրոն Բնակավայրեր Նշումներ Ծանոթագրություն
Աշտարակ համայնք
Thumb
656․98 25,107 Աշտարակ Ագարակ, Աղձք, Անտառուտ, Ավան, Արագածոտն, Արուճ, Արտաշավան, Բազմաղբյուր, Բյուրական, Դպրեվանք, Լեռնարոտ, Լուսաղբյուր, Խնուսիկ, Կարբի, Կարին, Կոշ, Ղազարավան, Մուղնի, Նիգատուն, Նոր Ամանոս, Նոր Եդեսիա, Նոր Երզնկա, Ոսկեհատ, Ոսկեվազ, Սաղմոսավան, Սասունիկ, Վերին Սասունիկ, Տեղեր, Ուշի, Ուջան, Փարպի, Օհանավան, Օշական, Օրգով [6]
Ապարան համայնք
Thumb
612․89 25,172 Ապարան Արագած, Արայի, Ափնա, Եղիպատրուշ, Երնջատափ, Թթուջուր, Լուսա, Ծաղկաշեն, Կայք, Հարթավան, Ձորագլուխ, Մելիք, Նիգավան, Շենավան, Շողակն, Չքնաղ, Ջրամբար, Սարալանջ, Վարդենիս, Վարդենուտ, Քուչակ [7]
Ալագյազ համայնք 133.41 4,896 Ալագյազ Ավշեն, Կանիաշիր, Ճարճակիս, Միջնատուն, Միրաք, Շենկանի, Ջամշլու, Ռյա թազա, Սադունց, Սիփան [8]
Ծաղկահովիտ համայնք 17․14 2,163 Ծաղկահովիտ Բերքառատ, Գեղադիր, Գեղաձոր, Գեղարոտ, Լեռնապար, Ծիլքար, Հնաբերդ, Նորաշեն, Վարդաբլուր [9]
Թալին համայնք
Thumb
948.75 38,060 Թալին Ագարակավան, Ակունք, Աշնակ, Արագածավան, Արտենի, Գառնահովիտ, Գետափ, Դաշտադեմ, Դավթաշեն, Դիան, Եղնիկ, Զարինջա, Զովասար, Թաթուլ, Իրինդ, Լուսակն Ծաղկասար, Կաթնաղբյուր, Կարմրաշեն, Կաքավաձոր, Հացաշեն, Ձորա, Մաստարա, Ներքին Բազմաբերդ, Ներքին Սասնաշեն, Նոր Արթիկ, Շղարշիկ, Ոսկեթաս, Պարտիզակ, Սուսեր, Վերին Բազմաբերդ, Վերին Սասնաշեն, Ցամաքասար [10]
Արևուտ համայնք 144.35 631 Արևուտ Դդմասար, Թլիկ, Կանչ, Հակո, Սորիկ [11]
Շամիրամ 9․15 1․500 Շամիրամ Ազգային փոքրամասնությամբ (եզդիներով) բնակեցված համայնք
Մեծաձոր համայնք 23.61 305 Մեծաձոր Օթևան Չշփոթել Մեծամոր համայնքի հետ [12]
Փակել

Արարատի մարզ

Արարատի մարզում գոյություն ունի 5 համայնք՝ Արտաշատ, Արարատ, Մասիս, Վեդի, Վերին Դվին։ Վերջինս բնակեցված է ասորիներով։

Մանրամասն տեղեկատվություն Անվանում, Զինանշան ...
Անվանում Զինանշան Մակերես (կմ2) Բնակչություն Համայնքի կենտրոն Բնակավայրեր Նշումներ Ծանոթագրություն
Արտաշատ համայնք
Thumb
620․76 109․545 Արտաշատ Աբովյան, Ազատավան, Այգեզարդ, Այգեպատ, Այգեստան, Արաքսավան, Արևշատ, Բաղրամյան, Բարձրաշեն, Բերդիկ, Բերքանուշ, Բյուրավան, Բուրաստան, Գետազատ, Դալար, Դեղձուտ, Դիմիտրով, Դիտակ, Դվին, Լանջազատ, Կանաչուտ, Կաքավաբերդ, Հնաբերդ, Հովտաշեն, Մասիս, Մխչյան, Մրգանուշ, Մրգավան, Մրգավետ, Նարեկ, Նշավան, Նորաշեն, Շահումյան, Ոստան, Ջրաշեն, Վարդաշեն, Վերին Արտաշատ, Քաղցրաշեն [13]
Արարատ համայնք 420․41 44․434 Արարատ Արարատ, Ավշար, Արմաշ, Երասխ, Զանգակատուն, Լանջառ, Նոյակերտ, Ուրցալանջ, Պարույր Սևակ, Սուրենավան, Վարդաշատ, Տիգրանաշեն [14]
Մասիս համայնք 18․73 22․831 Մասիս Այնթապ, Ազատաշեն, Արբաթ, Արգավանդ, Արևաբույր, Գեղանիստ, Գետափնյա, Դաշտավան, Դարակերտ, Դարբնիկ, Զորակ, Խաչփառ, Հայանիստ, Հովտաշատ, Ղուկասավան, Մարմարաշեն, Նիզամի, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին, Նորաբաց, Նորամարգ, Ջրահովիտ, Ռանչպար, Սայաթ-Նովա, Սիս, Սիփանիկ [15]
Վերին Դվին 12․34 2․300 Վերին Դվին Ազգային փոքրամասնությամբ (ասորիներով) բնակեցված համայնք [16]
Վեդիի համայնք
Thumb
40․24 53․330 Վեդի Այգավան, Արալեզ, Գինեվետ, Գոռավան, Դաշտաքար, Եղեգնավան, Լանջանիստ, Լուսաշող, Լուսառատ, Նոր Կյանք, Նոր Ուղի, Շաղափ, Ոսկետափ, Սիսավան, Վանաշեն, Տափերական, Ուրցաձոր, Փոքր Վեդի [17]
Փակել

Արմավիրի մարզ

Արմավիրի մարզում համայնքների միավորումից հետո ձևավորվեց 8 համայնք՝ Արմավիր համայնք, Արաքս համայնք, Խոյ համայնք, Մեծամոր համայնք, Վաղարշապատ, Փարաքար համայնք, Ֆերիկ։ Վերջինս բնակեցված է եզդիներով և հայերով, ինչի պետճառով չի մտնում Խոյ համայնքի կազմի մեջ և առանձին համայնք է։

Մանրամասն տեղեկատվություն Անվանում, Զինանշան ...
Անվանում Զինանշան Մակերես (կմ2) Բնակչություն Համայնքի կենտրոն Բնակավայրեր Նշումներ Ծանոթագրություն
Արմավիր համայնք
Thumb
149.51 65.515 Արմավիր Այգեվան, Արաքս, Լենուղի, Լուկաշին, Խանջյան, Հացիկ, Մայիսյան, Մյասնիկյան, Նորավան, Սարդարապատ [18]
Արաքս համայնք 123.38 27.934 Գայ Ակնաշեն, Ապագա, Առատաշեն, Արաքս, Արտիմետ, Գրիբոյեդով, Լուսա, Խորոնք, Հայկաշեն, Մեծամոր, Ջրառատ, Ջրարբի [19]
Բաղրամյան համայնք 506.62 19.957 Բաղրամյան Արգինա, Արևադաշտ, Արտամետ, Բագարան, Դալարիկ, Երվանդաշատ, Լեռնագոգ, Կողբավան, Հուշակերտ, Շենիկ ,Վանանդ, Տալվորիկ, Քարակերտ [20]
Խոյ համայնք 111.81 31.031 Գեղակերտ Աղավնատուն, Ամբերդ, Այգեշատ, Արագած, Արշալույս, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մոնթեավան, Մրգաստան, Շահումյան [21]
Մեծամոր համայնք 32,62 78.682 Մեծամոր Ալաշկերտ, Ակնալիճ, Ամասիա, Այգեշատ, Արազափ, Արգավանդ, Արևիկ, Արմավիր, Արտաշար, Բամբակաշատ, Բերքաշատ, Գետաշեն, Եղեգնուտ, Երասխահուն, Զարթոնք, Հայկավան, Մարգարա, Մրգաշատ, Նալբանդյան, Նոր Արմավիր, Նոր Արտագերս, Նոր Կեսարիա, Նորապատ, Շենավան, Ջանֆիդա, Ջրաշեն, Վարդանաշեն, Տանձուտ, Տարոնիկ, Փշատավան Չշփոթել Մեծաձոր համայնքի հետ [22]
Վաղարշապատ
Thumb
26.70 45.232 Վաղարշապատ Ոսկեհատ [23]
Փարաքար համայնք
Thumb
59.91 28.740 Փարաքար Այգեկ, Արևաշատ, Բաղրամյան, Թաիրով, ՄերձավանՄուսալեռ, Նորակերտ, Պտղունք [24]
Ֆերիկ 4․06 441 Ֆերիկ Ազգային փոքրամասնությամբ (եզդիներով) բնակեցված համայնք [25]
Փակել

Գեղարքունիքի մարզ

Հայաստանի մակերեսով ամենամեծ մարզը՝ Գեղարքունիքի մարզը, բաժանված է 5 համայնքների։ Սևան, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ համայնքները հանդիսանում են Գեղարքունիքի համայնքները։ Մարզում ներառված էր նաև խոշորացված Գեղամասար համայնքը, որը հետագայում միացվել է Վարդենիս համայնքին։

Մանրամասն տեղեկատվություն Անվանում, Զինանշան ...
Անվանում Զինանշան Մակերես (կմ2) Բնակչություն Համայնքի կենտրոն Բնակավայրեր Նշումներ Ծանոթագրություն
Գավառ համայնք
Thumb
668.34 29.146 Գավառ Բերդկունք, Գանձակ, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Լճափ, Ծաղկաշեն, Ծովազարդ, Կարմիր, Հայրավանք, ՆորատուսՍարուխան [26]
Ճամբարակ համայնք
Thumb
417.65 11.993 Ճամբարակ Աղբերք, Այգուտ, Անտառամեջ, Արծվաշեն, Արտանիշ, Բարեպատ, Գետիկ, Դպրաբակ, Դրախտիկ, Թթուջուր, Ծափաթաղ, Կալավան, Ձորավանք, Ճապկուտ, Մարտունի, Շողակաթ, Ջիլ, Վահան [27]
Մարտունի համայնք 1127.12 89.207 Մարտունի Աստղաձոր, Արծվանիստ, Գեղհովիտ, Երանոս, Զոլաքար, Լեռնակերտ, Լիճք, Ծակքար, Ծովասար, Ծովինար, Ձորա, Մադինա, Ներքին Գետաշեն, Նշխարք, Վաղաշեն, Վարդաձոր, Վարդենիկ, Վերին Գետաշեն [28]
Սևան համայնք
Thumb
319.54 43.947 Սևան Գագարին, Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Լճաշեն, Ծաղկունք, Ծովագյուղ, Նորաշեն, Չկալովկա, Սեմյոնովկա, Վարսեր [29]
Վարդենիս համայնք 1213.01 39․162 Վարդենիս Ազատ, Ախպրաձոր, Ակունք, Այրք, Ավազան, Արեգունի, Արփունք, Գեղամաբակ, Գեղամասար, Գեղաքար, Դարանակ, Զառիվեր, Լճավան, Լուսակունք, Խաչաղբյուր, Ծովակ, Կախակն, Կարճաղբյուր, Կութ, Կուտական, Մաքենիս, Մեծ Մասրիկ, Ներքին Շորժա, Նորաբակ, Նորակերտ, Շատջրեք, Շատվան, Ջաղացաձոր, Սոթք, Վանեվան, Վերին Շորժա, Տորֆավան, Տրետուք, Փամբակ, Փոքր Մասրիկ [30]
Փակել

Լոռվա մարզ

Լոռվա մարզը, Կոտայքի մարզի հետ զուգահեռ, ամենաշատ համայնքներ ունեցող մարզն է։ Այստեղ կա 11 համայնք՝ Ալավերդի, Գյուլագարակ, Թումանյան, Փամբակ, Լերմոնտովո, Ֆիոլետովո, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր, Լոռի Բերդ։

Մանրամասն տեղեկատվություն Անվանում, Զինանշան ...
Անվանում Զինանշան Մակերես (կմ2) Բնակչություն Համայնքի կենտրոն Բնակավայրեր Նշումներ Ծանոթագրություն
Վանաձոր համայնք
Thumb
25.11 76․500 Վանաձոր Գուգարք, Դարպաս, Շահումյան [31]
Ալավերդի համայնք
Thumb
295,13 40.365 Ալավերդի Ախթալա, Ակներ, Ամոջ, Այգեհատ, Առողջարանին կից գյուղ, Արդվի, Արևածագ, Աքորի, Բենդիկ, Թեղուտ, Ծաթեր, Ծաղկաշատ, Կաճաճկուտ, Կարմիր Աղեկ, Հագվի, Հաղպատ, Ճոճկան, Մեծ Այրում, Մղարթ, Նեղոց, Շամլուղ, Շնող, Ջիլիզա, Փոքր Այրում, Քարկոփ, Օձուն [32]
Գյուլագարակ համայնք
Thumb
199․71 8․853 Գյուլագարակ Ամրակից, Գարգառ, Կուրթան, Հոբարձի, Պուշկինո, Վարդաբլուր [33]
Թումանյան համայնք 382․43 6․727 Թումանյան Աթան, Ահնիձոր, Դսեղ, Լորուտ, Մարց, Շամուտ, Չկալով, Քարինջ, Քոբայր [34]
Փամբակ համայնք Փամբակ Ազնվաձոր, Անտառամուտ, Արջուտ, Բազում, Գուշար, Դեբեդ, Եղեգնուտ, Ժամատուն, Լեռնապատ, Լեռնաջուր, Ծաղկոց, Մարգահովիտ, Ձորագետ, Ձորա, Վահագնաձոր, Վահագնի, Քարաբերդ [35]
Սպիտակ համայնք
Thumb
615.31 43.460 Սպիտակ Արջհովիտ, Արևաշող, Գեղասար, Գոգարան, Լեռնանցք, Լեռնավան, Լուսաղբյուր, Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Հարթա, Մեծ Պարնի, Նոր Խաչակապ, Շենավան, Շիրակամուտ, Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, Քարաձոր [36]
Ստեփանավան համայնք
Thumb
59.07 20․527 Ստեփանավան Արմանիս, Կաթնաղբյուր, Ուրասար [37]
Տաշիր համայնք
Thumb
403․59 15․865 Տաշիր Ապավեն, Արծնի, Բլագոդարնոյե, Գետավան, Գոգավան, Դաշտադեմ, Լեռնահովիտ, Կաթնառատ, Կրուգլայա շիշկա, Ձյունաշող, Ձորամուտ, Մեդովկա, Մեծավան, Մեղվահովիտ, Միխայելովկա, Նովոսելցովո, Նորամուտ, Նորաշեն, Պաղաղբյուր, Պետրովկա, Պրիվոլնոյե, Սարատովկա, Սարչապետ [38]
Լոռի Բերդ համայնք
Thumb
170.41 5.369 Լոռի Բերդ Ագարակ, Բովաձոր, Լեջան, Կողես, Հովնանաձոր, Յաղդան, Սվերդլով, Ուռուտ [39]
Լերմոնտովո համայնք 25․63 880 Լերմոնտովո Անտառաշեն Ազգային փոքրամասնությամբ (ռուսներով/մոլոկաններով) բնակեցված համայնք [40]
Ֆիոլետովո համայնք 44․30 1․271 Ֆիոլետովո Ազգային փոքրամասնությամբ (ռուսներով/մոլոկաններով) բնակեցված համայնք [41]
Փակել

Կոտայքի մարզ

Հայաստանի Կոտայքի մարզում ներառված է 11 համայնք․ Աբովյան, Ակունք, Արզնի, Բյուրեղավան, Գառնի, Հրազդան, Նաիրի, Ծաղկաձոր, Նոր Հաճն, Չարենցավան, Ջրվեժ։ Արզնի համայնքը բնակեցված է ասորիներով և համարվում է ազգային փոքրամասնությամբ բնակեցված համայնք։

Մանրամասն տեղեկատվություն Անվանում, Զինանշան ...
Անվանում Զինանշան Մակերես (կմ2) Բնակչություն Համայնքի կենտրոն Բնակավայրեր Նշումներ Ծանոթագրություն
Հրազդան համայնք 278․71 66․582 Հրազդան Լեռնանիստ, Ջրառատ, Սոլակ, Քաղսի [42]
Աբովյան համայնք
Thumb
173.82 89․145 Աբովյան Առինջ, Արամուս, Բալահովիտ, Գեղաշեն, Գետարգել, Կաթնաղբյուր, Կամարիս, Մայակովսկի, Պտղնի, Վերին Պտղնի [43]
Ակունք համայնք 302․84 9․922 Ակունք Զառ, Զովաշեն, Կապուտան, Կոտայք, Հատիս, Նոր Գյուղ, Սևաբերդ
Բյուրեղավան համայնք 24,52 12․229 Բյուրեղավան Ջրաբեր, Նուռնուս [44]
Գառնի համայնք 58․75 13․058 Գառնի Գեղադիր, Գեղարդ, Գողթ, Հացավան, Ողջաբերդ [45][46]
Նաիրի համայնք 272.59 25․708 Եղվարդ Արագյուղ, Բուժական, Զովունի, Զորավան, Պռոշյան, Սարալանջ, Քասախ [47]
Ծաղկաձոր համայնք
Thumb
395․36 7․240 Ծաղկաձոր Աղավնաձոր, Արտավազ, Գոռգոչ, Հանքավան, Մարմարիկ, Մեղրաձոր, Փյունիկ [48]
Նոր Հաճն համայնք 98.02 31․888 Նոր Հաճն Արգել, Գետամեջ, Թեղենիք, Մրգաշեն, Նոր Արտամետ, Նոր Գեղի, Քանաքեռավան, Քարաշամբ [49]
Չարենցավան համայնք
Thumb
24․525 39․494 Չարենցավան Ալափարս, Արզական, Բջնի, Կարենիս, Ֆանտան [50]
Ջրվեժ համայնք 54․90 10․670 Ջրվեժ Զովք, Ձորաղբյուր [51]
Արզնի համայնք 18․07 3․004 Արզնի Ազգային փոքրամասնությամբ (ասորիներով) բնակեցված համայնք [52]
Փակել

Շիրակի մարզ

Շիրակի մարզի համայնքները թվով 6-ն են՝ Աշոցք, Ամասիա, Գյումրի, Ախուրյան, Անի, Արթիկ։

Մանրամասն տեղեկատվություն Անվանում, Զինանշան ...
Անվանում Զինանշան Մակերես (կմ2) Բնակչություն Համայնքի կենտրոն Բնակավայրեր Նշումներ Ծանոթագրություն
Գյումրի
Thumb
36.26 118․600 Գյումրի [53]
Ախուրյան համայնք 558․89 44․950 Ախուրյան Ազատան, Ախուրիկ, Ախուրյան կայարանի գյուղ, Այգաբաց, Առափի, Արևիկ, Բայանդուր, Բասեն, Բենիամին, Գետք, Երազգավորս, Լեռնուտ, Կամո, Կապս, Կառնուտ, Կարմրաքար, Կրաշեն, Հայկավան, Հացիկ, Հացիկավան, Հովիտ, Հովունի, Ղարիբջանյան, Մայիսյան, Մարմաշեն, Մեծ Սարիար, Շիրակ, Ոսկեհասկ, Ջաջուռ, Ջաջուռավան, Ջրառատ, Վահրամաբերդ, Փոքրաշեն, Քեթի [54]
Ամասիա համայնք 201․87 8․765 Ամասիա Ալվար, Աղվորիկ, Արավետ, Արդենիս, Արեգնադեմ, Բանդիվան, Բերդաշեն, Բյուրակն, Գառնառիճ, Գտաշեն, Դարիկ, Եղնաջուր, Երիզակ, Զարիշատ, Զորակերտ, Լորասար, Ծաղկուտ, Կամխուտ, Հողմիկ, Հովտուն, Մեղրաշատ, Շաղիկ, Ողջի, Պաղակն, Ջրաձոր [55]
Անի համայնք 444․54 22․986 Մարալիկ Աղին, Անիավան, Անիպեմզա, Բագրավան, Բարձրաշեն, Գուսանագյուղ, Իսահակյան, Լանջիկ, Լուսաղբյուր, Հայկաձոր, Ձիթհանքով, Ձորակապ, Շիրակավան, Նորշեն, Ջրափի, Սառնաղբյուր, Սարակապ, Քարաբերդ [56]
Աշոցք համայնք 558.62 10․703 Աշոցք Արփենի, Բաշգյուղ, Բավրա, Գոգհովիտ, Զույգաղբյուր, Թավշուտ, Թորոսգյուղ, Լեռնագյուղ, Կարմրավան, Կաքավասար, Կրասար, Հարթաշեն, Ձորաշեն, Ղազանչի, Մեծ Սեպասար, Մուսայելյան, Սալուտ, Սարագյուղ, Սարապատ, Սիզավետ, Վարդաղբյուր ,Ցողամարգ, Փոքր Սարիար, Փոքր Սեպասար [57]
Արթիկ համայնք 415․69 52․263 Արթիկ Անուշավան, Արևշատ, Գեղանիստ, Գետափ, Լեռնակերտ, Լուսակերտ, Հայկասար, Հայրենյաց, Հառիճ, Հոռոմ, Հովտաշեն, Մեծ Մանթաշ, Մեղրաշեն, Նահապետավան, Նոր Կյանք, Պեմզաշեն, Սարալանջ, Սարատակ, Սպանդարյան, Վարդաքար, Տուֆաշեն, Փանիկ, Փոքր Մանթաշ [58]
Փակել

Սյունիքի մարզ

Սյունիքի մարզում գոյություն ունի 7 համայնք՝ Սիսիան, Գորիս, Տեղ, Տաթև, Կապան, Քաջարան, Մեղրի։

Մանրամասն տեղեկատվություն Անվանում, Զինանշան ...
Անվանում Զինանշան Մակերես (կմ2) Բնակչություն Համայնքի կենտրոն Բնակավայրեր Նշումներ Ծանոթագրություն
Կապան համայնք
Thumb
799․81 43․937 Կապան Ագարակ, Աղվանի, Աճանան, Անտառաշատ, Առաջաձոր, Արծվանիկ, Բարգուշատ, Գեղանուշ, Գոմարան, Դավիթ Բեկ, Դիցմայրի, Եղեգ, Եղվարդ, Ըրկենանց, Խդրանց, Խորձոր, Ծավ, Կաղնուտ, Ձորաստան, Ճակատեն, Ներքին Խոտանան, Ներքին Հանդ, Նորաշենիկ, Շիկահող, Շիշկերտ, Շրվենանց, Չափնի, Սզնակ, Սյունիք, Սրաշեն, Սևաքար, Վանեք, Վարդավանք, Վերին Խոտանան, Տանձավեր, Տավրուս, Ուժանիս, Օխտար [59]
Գորիս համայնք 336․04 29․540 Գորիս Ակներ, Աղբուլաղ, Բարձրավան, Խնձորեսկ, Հարթաշեն, Ձորակ, Ներքին Խնձորեսկ, Շուռնուխ, Որոտան, Վանանդ, Վերիշեն, Քարահունջ
Մեղրի համայնք 740.05 11․769 Մեղրի Ագարակ, Ալվանք, Այգեձոր, Գուդեմնիս, Թխկուտ, Լեհվազ, Լիճք, Կարճևան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր, Տաշտուն
Սիսիան համայնք
Thumb
1723․04 32․274 Սիսիան Ախլաթյան, Աղիտու, Անգեղակոթ, Աշոտավան, Արևիս, Բալաք, Բնունիս, Բռնակոթ, Գետաթաղ, Գորայք, Դաստակերտ, Դարբաս, Թանահատ, Թասիկ, Իշխանասար, Լծեն, Լոր, Ծղուկ, Հացավան, Մուցք, Նժդեհ, Նորավան, Շաղատ, Շամբ, Շաքի, Շենաթաղ, Որոտնավան, Ույծ, Սալվարդ, Սառնակունք, Սպանդարյան, Վաղատին, Տոլորս, Տորունիք, Ցղունի Տարածքային առումով Հայաստանի ամենամեծ համայնքն է [60]
Տաթև համայնք 263,59 6․251 Տաթև Շինուհայր, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի [61]
Տեղ համայնք 157,31 5․543 Տեղ Արավուս, Խնածախ, Խոզնավար, Կոռնիձոր, Վաղատուր, Քարաշեն [62]
Քաջարան համայնք
Thumb
579․27 8․233 Քաջարան Անդոկավան, Աջաբաջ, Բաբիկավան, Գեղավանք, Գեղի, Գետիշեն, Լեռնաձոր, Կաթնառատ, Կավճուտ, Կարդ, Կիցք, Ձագիկավան, Ներքին Գիրաթաղ, Նոր Աստղաբերդ, Ոչեթի, Վերին Գեղավանք, Վերին Գիրաթաղ, Փուխրուտ, Քաջարանց, Քարուտ [63]
Փակել

Վայոց ձորի մարզ

Վայոց ձորի մարզը բաղկացած է 5 համայնքներից՝ Արենի, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Եղեգիս։

Տավուշի մարզ

Տավուշի մարզը թվով ամենաքիչ համայնքներով մարզն է։ Այստեղ են գտնվում Նոյեմբերյանի, Իջևանի, Բերդի և Դիլիջանի համայնքները։

Մանրամասն տեղեկատվություն Անվանում, Զինանշան ...
Անվանում Զինանշան Մակերես (կմ2) Բնակչություն Համայնքի կենտրոն Բնակավայրեր Նշումներ Ծանոթագրություն
Իջևան համայնք
Thumb
941.63 47․337 Իջևան Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան, Կայան, Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն [69]
Բերդ համայնք 78․528 31․695 Բերդ Այգեձոր, Այգեպար, Արծվաբերդ, Իծաքար, Վերին Ծաղկավան, Մովսես, Նավուր, Ներքին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Չինարի, Չինչին, Չորաթան, Պառավաքար, Վարագավան, Վերին Կարմիր աղբյուր, Տավուշ [70]
Դիլիջան համայնք
Thumb
625.25 26․701 Դիլիջան Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Հովք, Խաչարձան, Ճերմակավան, Գեղատափ [71]
Նոյեմբերյան համայնք
Thumb
338․86 33․780 Նոյեմբերյան Այրում, Արճիս, Բագրատաշեն, Բաղանիս, Բարեկամավան, Բերդավան, Դեբեդավան, Դեղձավան, Դովեղ, Զորական, Լճկաձոր, Կոթի, Կողբ, Հաղթանակ, Ոսկեպար, Ոսկեվան, Պտղավան, Ջուջևան [72]
Փակել

Տես նաև

Ծանոթագրություններ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.