Remove ads
գյուղ Հայաստանի Արարատի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Այգեզարդ (նախկին անվանումները` Անաստասավան, Դարղալու), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից մոտ 3 կմ արևելք։ Վերանվանվել է Անաստասավան 1949 թ. դեկտեմբերի 1-ին, Այգեզարդ` 1957 թ. դեկտեմբերի 12-ին[2]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Այգեզարդ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արարատի մարզ | ||
Գյուղ | Արարատի մարզ | ||
Գյուղապետ | Ազատ Ավետիսյան | ||
Հիմնադրված է | 1831 թ. | ||
Այլ անվանումներ | Անաստասավան | ||
Մակերես | 8,64 կմ² | ||
ԲԾՄ | 870 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 2994[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Ավտոմոբիլային կոդ | 25 | ||
| |||
Նախկինում ունեցել է Անաստասավան, Դարղալը, Դարիդաղի, Դարղալու Վերին, Թազա Դարղալու անվանումները։ Գյուղը հիմնադրվել է 1831 թ.: Գտնվել է Շահումյան գյուղից ներքև դեպի Արաքսի ափ, որտեղ մինչև վերջերս պահպանվել էին մի քանի ավերակներ, իսկ գյուղի եկեղեցու ավերակների տեղում մի քանի հավատացյալներ 1970-ականներին մատուռ կառուցեցին։ Պատերազմի սկզբին գյուղը տեղահանվել է, մոտակայքում կառուցվել են պաշտպանական կառույցներ, փորվել են խրամատներ, իսկ տներում ապրել են զինվորներ։ Պատերազմից հետո գյուղը միացնում են Մասումլու հարևան գյուղին և վերանվանում Անաստասավան, ի պատիվ Անաստաս Միկոյանի, իսկ 1957 թ. նորից բաժանում և վերանվանում արդեն Այգեզարդ։
Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 3329 մարդ, որից 48% տղամարդիկ են, իսկ կանայք՝ 52%։ Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 23%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները՝ 63%, հետաշխատունակները՝ 14%։
Այգեզարդի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Գյուղն ունի 926 տնտեսություն։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, մեղվաբուծությամբ և դաշտավարությամբ։
Ունի դպրոց, մշակույթի տուն, գրադարան, մանկապարտեզ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.