1989

տարեթիվ From Wikipedia, the free encyclopedia

1989 թվական, ոչ նահանջ տարի, ըստ Գրիգորյան օրացույցի սկսում է կիրակի օրը։ Սա մեր թվարկության 1989 թվականն է, XX դարի 89-րդ տարին։

Մանրամասն տեղեկատվություն Տարիներ, Տասնամյակներ ...
Փակել
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ 1989 (այլ կիրառումներ)

Դեպքեր

Հունվար

  • Հունվարի 2 Վարչապետ Ռանասինխե Պրեմադասան դարձավ Շրի Լանկայի երրորդ նախագահը։
  • Հունվարի 4 Սիդրայի նեղուցի պատահար (1989). լիբիական երկու ՄիԳ-23 խոցվեցին ԱՄՆ նավատորմի F-14 Tomcat-ների կողմից։
  • Հունվարի 7 Հիրահիտոն մահացավ և Ակիհիտոն անմիջապես կարգվեց Ճապոնիայի 125-րդ կայսր։
  • Հունվարի 8 Կեգվորտի օդանավային աղետ. British Midland ընկերության Բոինգ 737-ը աղետի ենթարկվեց Արևելյան Միդլանդ օդանավակայանի մոտակայքում` խլելով 47 մարդու կյանք։
  • Հունվարի 10 Համաձայն Միացյալ ազգերի անվտանգության խորհրդի 626-րդ արձանագրության և Նյու Յորքյան համաձայնագրի՝ Կուբան զորքերը դուրս հանեց Անգոլայից։
  • Հունվարի 11 ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը հրաժեշտի խոսքով հանդես եկավ իր երկրի առաջ։
  • Հունվարի 15
    • Եվրոպական երեսունհինգ երկիր հանդիպեցին Վիեննայում, համաձայնվեցին պայքարել մարդու իրավունքների համար և ամրապնդել արևելք-արևմուտք առևտուրը։
    • «Պալաչի շաբաթ». Ժողովրդավարական ցույցերը Պրահայում հարձակման ենթարկվեցին ոստիկանության կողմից[1]։
  • Հունվարի 17 Ստոքթոնի դպրոցի հրաձգություն. Պատրիք Էդվարդ Պուրդին սպանեց 5 երեխայի և վիրավորեց 30-ի, որից հետո ինքնասպան եղավ։
  • Հունվարի 18
    • Լեհաստանի միացյալ աշխատավորական կուսակցություն քվեարկեց Հանդուրժողականությունը օրինականացնելու օգտին։
    • Անտե Մարկովիչը փոխարինեց Բրանկո Միկուլիչին Հրավսլավիայի վարչապետի պաշտոնում։
  • Հունվարի 20 Ջորջ Հ. Ու. Բուշը երդվեց որպես ԱՄՆ 41-րդ նախագահ։
  • Հունվարի 23 Հզոր երկրաշարժ տեղի ունեցավ Տաջիկստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում, որը խլեց 275 մարդու կյանք։
  • Հունվարի 23–24 Զինված ձախակողմյան ստորաբաժանումը հարձակվեց և նվաճեց արգենտինական բանակի դիրքերից մեկը Բուենոս Այրեսում։
  • Հունվարի 24 Ֆլորիդայում մահապատժի ենթարկվեց Թեդ Բունդին էլեկտրական աթոռի միջոցով, որը դատապարտվել էր երիտասարդ մի կնոջ սպանության համար։
  • Հունվարի 30 Կանադայի վարչապետ Բրայան Մուլրոնին ցրեց իր կաբինետը` հաստատելով նոր վեց նախարարների և վերահաստատելով 19 նախարարների։

Մարտ

  • Մարտի 13 - Ջեյմս Բաղյան, բժշկական գիտությունների դոկտոր, առաջին հայը «Դիսքավերի» տիեզերանավով տիեզերք բարձրացավ

Ծնունդներ

Մահեր

Ծանոթագրություններ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.