Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ջոզեֆ Ադամ «Ջո» Ջոնաս (անգլ.՝ Joseph Adam «Joe» Jonas, օգոստոսի 15, 1989, Կասա Գրանդե, Պրինալ շրջան, Արիզոնա, ԱՄՆ)[2], ամերիկացի երգիչ, երգահան և դերասան։ Հայտնի է դարձել որպես Jonas Brothers փոփ ռոք խմբի անդամ իր եղբայրներ Քևինի և Նիքի հետ միասին։ Խումբը իր դեբյուտային ստուդիական It's About Time ալբոմը թողարկեց 2006 թվականին, որը սակայն հաջողություն չունեցավ։ 2007 թվականին խումբը թողարկեց իրենց երկրորդ ստուդիական ալբոմը։ Այս ընթացքում խումբը Disney Channel-ում հայտնի դարձավ, ձեռք բերելով բազմաթիվ հետևորդներ։ Նրանք հայտնվեցին հայտնի Քեմփ Ռոք։ Երաժշտական արձակուրդներ և Քեմփ Ռոք 2։ Վերջին համերգ ֆիլմերում, ինչպես նաև ունեցան անձնական սերիալներ Jonas Brothers: Living the Dream (2008–2010) և Jonas (2009–2010):
Ջո Ջոնաս | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 15, 1989 (35 տարեկան) |
Ծննդավայր | Կասա Գրանդե, Պրինալ շրջան, Արիզոնա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | ամերիկյան անգլերեն և անգլերեն |
Մասնագիտություն | երգիչ, դերասան, հեղինակ-կատարող, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և կիթառահար |
Ամուսին | Սոֆի Թըրներ[1] |
Ծնողներ | հայր՝ Kevin Jonas Sr.? |
Անդամություն | Ջոնաս Բրադրս և DNCE |
Կայք | joejonasmusic.com |
Ստորագրություն | |
Joe Jonas Վիքիպահեստում |
Նրանց երրորդ ստուդիական ալբոմը՝ A Little Bit Longer (2008), շարունակեց հաջողություն բերել խմբին. ալբոմի գլխավոր սինգլը՝ "Burnin' Up"-ը, գրավեց առաջին հնգյակը Billboard Hot 100 ցուցակում։ Նրանց չորրորդ ալբոմը ունեցավ նվազ հաջողություն։ 2011 թվականին Ջոն թողարկեց իր դեբյուտային ստուդիական սոլո Fastlife ալբոմը, որը ունեցավ միջին հաջողություն։ Ստեղծագործական հայացքների տարբերության հետևանքով խումբը լուծարվեց, որից հետո 2015 թվականին Ջոնասը կազմեց Ֆանկ-փոփ DNCE խումբը, դառնալով խմբի վոկալիստը։ Խմբի "Cake by the Ocean" սինգլը ունեցավ նշանակալի հաջողություն, զբաղեցնելով ԱՄՆ Billboard Hot 100 ցուցակում 9–րդ տեղը։
Ջոսեֆ Ադամ Ջոնասը ծնվել է ԱՄՆ Արիզոնա նահանգի Կասա Գրանդե քաղաքում 1989 թվականի օգոստոսի 15–ին[3] երաժիշտ և երգահան Պոլ Քևին Ջոնասի և Դենիզ Ջոնասի (Միլլեր) ընտանիքում։ Ջոն ունի մեծ եղբայր (Քևին Ջոնաս) և երկու փոքր եղբայրներ (Նիք Ջոնաս, Ֆրենկի Ջոնաս)[4]։ Մեծանալով քրիստոնյաների ընտանիքում, Ջոնասը իր հավատի մասին ասել է՝ <<Ես հավատում եմ Աստծուն, դա իմ անձնական հարաբերությունն է, բայց կրոնավոր չեմ>>[5]:
2005 թվականին Ջոն, Քևինը և Նիքը ձայնագրեցին "Please Be Mine", իրենց առաջին երգը[6]։ Columbia Records-ի նախագահ Ստիվ Գրինբերգը եղբայրերի հետ պայմանագիր կնքեց խումբ ստեղծելու համար[7]։ Մինչ <<Ջոնաս եղբայրներ>> անվան վրա կանգ առնելը խմբի անունը որոշված էր <<Ջոնասի որդիներ>>[8]: Ստուդիական ալբոմի վրա աշխատելու ընթացքում խումբը ճանապարհորդել է Jump5, Քելլի Քլարկսոն, Ջեսսի Մակքարթնի, Backstreet Boys, The Click Five արտիստների հետ[9]։ 2005 թվականի դեկտեմբերին խումբը թողարկեց դեբյուտային "Mandy" սինգլը[9]։ Այս ընթացքում խումբը սկսեց Դիսնեյ ալիքի համար տարբեր սաունթրեքեր ձայնագրել և ճանապարհորդել Aly & AJ հետ[10][11]։ Խմբի դեբյուտային, It's About Time (2006) ալբոմը թողարկվեց 2006 թվականի Օգոստոսի 8-ին[12]։ Ալբոմի երկրորդ սինգլի՝ "Year 3000" պրեմիերան տեղի ունեցավ 2007 թվականին Դիսնեյ ալիքում։ Բավարարված չլինելով թողարկած ձայնագրության արդյունքներից՝ խումբը ցանկացավ անջատվել Columbia Records–ից[13]։
Կարճ ժամանակ անց խումբը պայմանագիր կնքեց Hollywood Records հետ[14]։ Խումբը աշխատում էր նոր ալբոմի վրա և շարունակում էր հայտնի դառնալ գովազդների և սաունթրեքերի միջոցով[15][16][17][18]։ 2007 թվականի Օգոստոսի 7-ի Hollywood Records–ի միջոցով թողարկվեց երկրորդ ստուդիական ալբոմը, որը տեղ գրավեց Billboard 200 ցուցակի առաջին հնգյակում։ ԱՄՆ–ում վաճառվեց ալբոմի երկու միլիոն օրինակ[19]։ Ջոնաս Դերասանական կարիերան սկսվեց Հանա Մոնտանա սերիալի "Me and Mr. Jonas and Mr. Jonas and Mr. Jonas" դրվագով։ Խումբը երգ ձայնագրեց նաև սերիալի գլխավոր դերասանուհի Մայլի Սայրուսի հետ հավաքելով ավելի քան 10 միլիոն դիտում։ Խմբի "S.O.S" սինգլը հայտնվեց Billboard Hot 100 ցուցակի թոփ քսանում[20]։
2008 թվականի մայիսին Ջոն և խումբը սկսեցին նկարահանվել իրենց իսկ Դիսնեյի սերիալում, ստեղծելով մի շարք սաունդթրեքեր[21]։ Ջոն ձայնագրել է "This Is Me" դուետը որը հայտնվեց Billboard Hot 100 ցուցակի թոփ տասնյակում[22]։ Այս երգը Ջոյի առաջին սինգլն էր խմբից դուրս։ Խումբը նկարահանվել է նաև 3D Jonas Brothers: The 3D Concert Experience–ում, որը որպես ֆիլմ դուրս եկավ 2009 թվականի փետրվարի 27–ին[23]։ Ֆիլմը ֆինանսական և ճանաչողական հաջողություն բերեց խմբին[24][25][26]։
Ջոնասը իր եղբայրների հետ նկարահանվեց Դիսնեյի երկրորդ Jonas սերիալում, որը թողարկվեց 2009 թվականի մայիսի 2–ին[27]։ Հաղորդման երկրորդ և վեիջին սեզոնը թողարկվեց Jonas L.A անվանմամբ[28]։ 2009 թվականի հունիսի 16-ին խումբը թողարկեց չորրորդ ստուդիական Lines, Vines and Trying Times ալբոմը։ Այն ունեցավ նշալակալի հաջողություններ, սակայն չգերազանցեց 1 միլիոն կրկօրինակը ԱՄՆ–ում[29]։ Ջոն որպես ժյուրի մասնակցել է 2010 թվականի հունվարին իրականացած American Idol երաժշտական մրցույթին[30]։ 2010 թվականի փետրվարին Ջոնը երևաց Vampire Weekend-ի տեսահոլովակում Ջեյք Ջիլենհոլ, Լիլ Ջոն, և RZA–յի հետ[31]։ Հետագայում նկարահանվել է «Hot In Cleveland»-ում որպես Վալերի Բերտնելի–ի որդի՝ ՈՒիլ։
2011 թվականի հայտարարվեց որ Ջոնասը պատրաստվում էր թողարկել սոլո ալբոմ[32]։ Ջոնասը ցանկանում էր երգերի մեջ մտցնել Ֆանկ էլեմենտներ, սակայն Hollywood Records-ի ազդեցությամբ ստիպված էր ստեղծել R&B ոճի երգեր, որոնք նման կլինեին երգիչ Ջասթին Թիմբերլեյք–ի երգերին[33]։ 2011 թվականի հունիսի 3-ին Ջոնասը թողարկեց ալբոմի գլխավոր "See No More" սինգլը[34]։ Սինգլը չունեցավ սպասված հաջողությունը, գրավելով ընդամենը 92 տեղը Billboard Hot 100 ցուցակում[35]։ 2014 թվականի օգոստոսի 16-ին Ջոնասը Թվիթթերում հայտարարեց որ միանալու է Բրիթնի Սփիրսի Եվրոպական շրջագայությանը սկսած 2011 թվականի հոկտեմբերի 16-ից[36][37]։ Րայան Սիքրեթսը թողարկեց ալբոմի երկրորդ "Just in Love" սինգլը 2011 թվականի սեպտեմբեր 9-ին[38]։ Հետագայում սինգլի ռեմիքսում հատված ունեցավ նաև ռեփեր Լիլ Ուեյնը, սակայն այն հաջողություն չունեցավ[39]։ Ջոնասը սինգլը հետագայում վերանվանեց Fastlife: Այն հաջողություն չունեցավ։ 2012 թվականի մայիսի 2-ին եղբայրները հայտարարեցին, որ խումբը այսուհետ չի համագործակցում Hollywood Records-ի հետ։
2013 թվականի ապրիլին հաստատվեց, որ Ջոնաս եղբայրները որոշել են միասին աշխատել իրենց 5-րդ ալբոմի վրա։ Հետագայում Քևին Ջոնասը թողարկեց իր սեփական E! ռեալիթի Married to Jonas հաղորդումը, որը կենտրոնացած էր իր և կնոջ՝ Դանիելի շուրջը[40]։ Շոուն նաև ցույց էր տալիս հատվածներ Նիքի և Ջոյի կյանքից, ինչպես նաև նրանց ալբոմի պատրաստական աշխատանքները[41]։ Նույն տարում Ջոնասը մասնակցեց Fox-ի ժամադրության «Ընտրություն» (անգլ.՝ The Choice) խաղ շոուին[42]։ 2012 թվականի սեպտեմբերին Ջոնասը սկսեց հանդիպել մոդել Բլենդա Էգենշվայլերի հետ մինչև 2014 թվականը[43][44]։ Ջոնասը Ջոն Լեջենդի հետ դարձավ "Dreams" երգի համահեղինակ[45]։ 2012 թվականին եղբայրները համերգ տվեցին Ռուսաստանում, որը 2010 թվականից ի վեր նրանց առաջին կենդանի կատարումն էր[46][47]։ Նրանց 2012 թվականի օգոստոսի սպասված համերգը տեղի ունեցավ 2012 թվականի հոկտեմբերի 11-ին, Նյու Յորքի Ռադիո սիթի մյուզիք հոլում[48]։ Խմբի 5-րդ ստուդիական ալբոմը որոշեցին թողարկել 2013 թվականին[49]։ Եղբայրները նաև հայտարարեցին գալիք հարավամերիկյան տուրի մասին։ Ալբոմը, որը վերնագրված էր V, նախորդում էր սինգլներ "Pom Poms" և "First Time"-ին[50]։ 2013 թվականի հոկտեմբերի 9-ին խումբը չեղարկեց գալիք տուրը, բացատրելով խմբի մեջ ծագած խորը անհամաձայնությամբ և մեծ ստեղծագործական տարբերությամբ[51]։ Օրեր անց հայտարարվեց խմբի լուծարումը[52]։
Խմբի լուծարվելուց հետո Ջոնասը սկսեց աշխատել նոր երաժշտական պրոեկտների վրա այնպիսի պրոդյուսերների հետ, ինչպիսիք են Malay և Mattman & Robin-ը։ Նոր նախագծի վրա աշխատելու հետ միասին Ջոնասը երկմտում էր՝ ձայնագրել երկրորդ ստուդիական ալբոմը թե կազմավորել նոր խումբ։ Աշխատելով Ջաստին Թրաիթերի հետ բազմաթիվ երգերի վրա՝ Ջոնասը որոշում է կազմավորել նոր խումբ Ջասթինի ընկերների՝ Jack Lawless և JinJoo Lee-ի հետ։ Cole Whittle-ով ալտերնատիվ ռոք խումբ Semi Precious Weapons-ի անդամ էր, դարձավ նոր ստեղծվող խմբի չորրորդ անդամը[53]։ Խումբը իրենց կոչեց DNCE, օգտագործելով անգլերեն «dance» բառի սխալ գրելաձևը[54]։ Նրանց դեբյուտային սինգլ "Cake by the Ocean"-ը թողարկվեց 2015 թվականին[55]։ Այն սկզբում գրավեց Billboard 200 ցուցակում 27-րդ տեղը, սակայն հետո հասավ մինչև պատվավոր առաջին տեղը։
2018 թվականին նա միացավ Ավստրալիական «The Voice»-ին որպես մարզիչ, իսկ դրա նախորդ տարին եղել է Ամերիկյան The Voice-ում։ 2018 թվականի հունիսին Ջոնասը բրիտանացի դիջեյ Ջոնաս Բլուի հետ թողարկեց "I See Love" երգը, որը Տրանսիլվանիա հյուրանոց 3 (անգլ.՝ Hotel Transylvania 3: Summer Vacation) ֆիլմի համար էր։ Նա նաև ֆիլմի Քրակեն կերպարի ձայնն էր[56]։
Հունվարի վերջին Թվիթերում սկսեցին լուրեր պտտվել որ Ջոնաս Եղբայրները վերադառնալու են։ 2019 թվականի փետրվարի 28-ին Ջոնաս եղբայրները պաշտոնապես հայտարարեցին իրենց վերամիավորման և "Sucker" սինգլի մասին, որը դուրս եկավ հաջորդ օրը՝ մարտի 1-ին[57]։ Իսկ համատեղ հուշագիրը՝ Blood-ը, կթողարկվի նոյեմբերին[58]։
2005-2006 ժամադրվել է Էյ Ջեյ Միչալկաի հետ[59]։ 2008 թվականին 3 ամիս ժամադրվել է Թեյլոր Սվիֆթի հետ[60][61]։ 2008-ից մինչ 2009 թվականի կեսերը Ջոնասը նաև ժամադրվել է դերասանուհի Կամիլա Բելի հետ, ով նկարահանվել էր Ջոնաս եղբայրների "Lovebug" երգի տեսահոլովակում[62][63]։ 2008-2010 ընթացքում Ջոնասը մի քանի անգամ ժամադրվել է ամերիկացի երգչուհի Դեմի Լովատոի հետ, բայց վերջում մնացին ընկերներ[64]։ 2012-2014 թվականներին ժամադրվել է գրաֆիկ դիզայներ Բլենդա Էգենշվայլերիի հետ[65]։ 2015 թվականին 5 ամիս ժամադրվել է Ջիջի Հադիդի հետ[66]։ Վերջինս տնօրինել է Ջոնասի DNCE խմբի "Cake by the Ocean" երգի տեսահոլովակի նկարահանումները[67]։ 2016 թվականին Ջոնասը սկսեց ժամադրվել դերասանուհի Սոֆի Թյորների հետ[68]։ Նրանք նշանադրվեցին 2017 թվականի հոկտեմբերիին։ Իսկ 2019 թվականի մայիսի 1-ին նրանք ամուսնացան Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում[69]։ Նրանք իրենց երկրորդ ամուսնությունը ունեցան 2019 թվականի հունիսի 29-ին, Փարիզում[70]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2006 | ս | Ռեյչել Ռեյ | Rachael Ray | |
2007 | ս | Հանա Մոնտանա | Hannah Montana | Ջո Ջոնաս |
2008 | ֆ | Քեմփ Ռոք | Camp Rock | Շեյն Գրեյ |
2009 | ֆ | Jonas Brothers: 3D համերգ | Jonas Brothers: The 3D Concert Experience | Ջո Ջոնաս |
2009 | ֆ | Խումբ ավտոբուսում | Band in a Bus | Ջո Ջոնաս |
2009 | ֆ | Գիշերը թանգարանում 2 | Night at the Museum: Battle of the Smithsonian | հրեշտակներից մեկը |
2009-2010 | ս | JONAS L.A. | JONAS L.A. | Ջո |
2010 | ֆ | Քեմփ Ռոք 2։ Վերջին համերգ | Camp Rock 2: The Final Jam | Շեյն Գրեյ |
2010-2011 | ս | Գեղեցկուհիները Քլինվելդում | Hot in Cleveland | Ուիլ Մորեթի |
2010 | ս | 90210 | 90210 | Ջո Ջոնաս |
Թվական | Սինգլ | Չառտերի գագաթնակետ positions[71] | Ալբոմ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
US | CAN | US Pop |
US Digital | AUS | UK | GER | |||||||||
2008 | «We Rock» (With the Cast of Camp Rock) | 30 | 41 | — | 16 | 70[72] | 100 | — | Camp Rock | ||||||
«This Is Me» (With Demi Lovato) | 9 | 2 | 1 | 16 | 33 | 46 | 85 | ||||||||
«Gotta Find You» | 20 | 26 | — | 13 | 82 | 70 | — | ||||||||
2009 | «Send It On»(with Demi Lovato, Սելենա Գոմես, Miley Cyrus) | 20 | 94 | — | 9 | — | — | — | Non Album Song | ||||||
2010 | «We Are the World» (with Various Artists) | 2 | 7 | — | — | 18 | 50 | — | |||||||
«Make A Wave» (with Demi Lovato) | 84 | — | — | — | — | — | — | ||||||||
«Wouldn’t Change A Thing» (with Demi Lovato)" | — | 90 | — | — | — | 71 | — | Camp Rock 2: The Final Jam | |||||||
«—» denotes releases that did not chart |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.