Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլաս Ջերրի Ջոնաս (անգլ.՝ Nicholas Jerry Jonas, սեպտեմբերի 16, 1992[3][4], Դալաս[3]), ամերիկացի դերասան, երգիչ, երգահան, երաժշտական պրոդյուսեր և մոդել։ Ավելի հայտնի է ինչպես Jonas Brothers հայտնի փոփ ռոք խմբի մասնակից հիմնադրված 2005 թվականին իր եղբայրներ՝ Քևինի և Ջոյի, որը սակայն 2013 թվականից ավարտել էր իր գործնեությունը։ Իր անհատական դեբյուտային ստուդիական ալբոմը, որը կրում է նրա անունը՝ «Nicholas Jonas», նա թողարկել է 2005 թվականի սեպտեմբերի 5-ին[5] : Նրա անհատական երկրորդ ստուդիական ալբոմը նույնպես կոչվել է իր անունով՝ «Nick Jonas»[6], որը թողարկվել է 2014 թվականի նոյեմբերի 10-ին[7][8]։
Նիք Ջոնաս | |
---|---|
Նիք Ջոնաս (2014) | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Nick Jonas |
Ի ծնե անուն | Նիկոլաս Ջերրի Ջոնաս |
Նաև հայտնի է որպես | Nick Jonas |
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1992 (32 տարեկան) Դալաս, Տեխաս, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | Փոփ, R&B փոփ ռոք |
Մասնագիտություն | Դերասան, երգիչ, երգահան, երաժշտական պրոդյուսեր, մոդել |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | կիթառ, դաշնամուր և վոկալ |
Գործունեություն | 2000-ներկա |
Լեյբլ | Columbia Records, Hollywood Records, Island Records, Republic Records |
Անդամակցություն | Ջոնաս Բրադրս |
Ամուսին | Պրիանկա Չոպրա[1][2] |
Կայք | nickjonas.com |
Ստորագրություն | |
Nick Jonas Վիքիպահեստում |
Նիկոլաս Ջերրի Ջոնասը ծնվել է 1992 թվականի սեպտեմբերի 16-ին ԱՄՆ Տեխաս նահանգի Դալաս քաղաքում[9], երաժիշտ և երգահան Պոլ Քևին Ջոնասի և Դենիզ Ջոնասի (Միլլեր) ընտանիքում[10]։ Նրա ավագ եղբայրներն են՝ Ջո, Քևին և կրտսերը՝ Ֆրենկի։ 7 տարեկանից խաղացել է Բրոդվեյում, որտեղ մասնակցել է բազմաթիվ բեմադրություններում[11][12]։ Հարցազրույցի ժամանակ հայրը ասել է՝ Նիկը սկսել է գրել երաժշտություն 5 տարեկանից։ «Joy To The World» (A Christmas Prayer) հայտնի Սուրբ Ծննդյան երգի բառերը Նկոլասը գրել է 9 տարեկանում[13]։
Ինքուս մուլտի-ինստումենտալիստ (9 գործիք)։
Դերասանական կարիերան Նիկը սկսել է 2009 թվականին Disney Channel-ի Jonas հեռուստասերիալում։ Jonas խմբով նկարահանվել է Քեմփ Ռոք։ Երաժշտական արձակուրդներ և Քեմփ Ռոք 2։ Վերջին համերգ ֆիլմերում։ 2014 թվականին Նիկը նկարահանվել է Թագավորություն մելոդրամայում, որի պրեմիերան տեղի է ունեցել նույն թվականի աշնանը։ 2015 թվականին Նիկը դարձավ Kids' Choice Awards մրցանակաբաշխության հաղորդավար[14]։ 2017 թվականին նկարահանվել է Ջումանջի ֆիլմում։
2005 թվականին Նիկը ստեղծում է «Jonas Brothers» խումբը իր եղբայների (Ջո Ջոնաս, Քևին Ջոնաս) հետ։ Խումբը հրապարակել է 5 ստուդիական ալբոմ, նկարահանվել է սեփական հեռուստասերիալում և կազմակերպել է մի քանի համաշխարհային տուրեր։ 2010 թվականին տղաները որոշում են հանգստանալ և զբաղվել անձնական գործերով։ Նույն թվականին Նիկ Ջոնասը որոշում է ստեղծել անձնական խումբ՝ «Nick Jonas and the Administration»: 2010 թվականին հրապարակվել է այս խմբի միակ ալբոմը։ Նույն թվականին խումբը դադարեց գոյություն ունենալ։
2012 թվականին Jonas Brother սկսեցին աշխատել նոր ալբոմի շուրջ։ Նույն թվականի հոկտեմբերի 11-ին եղբայրները վերադարձան բեմ նոր երգերով և հին հիթերով և ուղևորվեցին պրոմո տուր աշխարհով մեկ։ 2013 թվականի ամռանը Ջոնաս եղբայրները ԱՄՆ-ով ուղևորվեցին ամառային շրջայցի։
2013 թվականի հոկտեմբերի 30-ին եղբայրները հայտարարեցին խմբի լուծարման մասին[15]։ Լուծարման նախաձեռնողը դարձավ Նիկը։
2014 թվականի հունիսի վերջում Նիկը հրապարակում է նոր երգ «Chains» անունով։ Երգը դարձավ «Nick Jonas» կատարողի մենակատար դեբյուտային ալբոմի աջակցության առաջին սինգլը, որի թողարկումը տեղի ունեցավ նույն թվականի նոյեմբերի 11-ին։ 2014 թվականի սեպտեմբերին դուրս է գալիս առաջին և միակ սինգլը Նիկի նոր ալբոմից «Jealous», որը հետագայում ստացել է պլատինե կարգավիճակ[16]։ 2015 թվականի հունվարին այն դառնում է պաշտոնապես ամենահայտնի և պահանջվող երգը ԱՄՆ-ի ռադիոյում։
2015 թվականի մարտին դարձավ Kids' Choice Awards մրցանակաբաշխության հաղորդավար, որտեղ հաղթել է «Լավագույն երգիչ» անվանակարգում։ 2015 մայիսին իր ընկերուհու՝ Դեմի Լովատոյի հետ համատեղ բացել է «Safehouse Records» լեյբլ[17]։ Աշխատել է իր երրորդ մենակատար ալբոմի ձայնագրության վրա։
2016 թվականի մարտին հրապարակում է իր նոր ալբոմի անվանումը՝ «Last Year Was Complicated» և նշանակում է թողարկման ամսաթիվը՝ հունիսի 10[18]։ Մարտի 25-ին թողարկում է իր առաջին համատեղ սինգլը շվեդական երգուչուհի՝ Թովե Լո-ի հետ՝ «Close»[19]: Հունիսի 10-ին հրապարակվեց իր նոր ալբոմը ամբողջ աշխարհով[20]։
2006 թվականի հունիսին ծանոթացել է ամերիկացի դերասանուհի և երգչուհի Մայլի Սայրուսի հետ, ինչից հետո իրենք սկսեցին ժամադրվել։ Զույգի հարաբերությունները տևեցին մեկ տարուց ավել, իրենք բաժանվեցին 2007 թվականի դեկտեմբերին։ 2008 թվականին Նիկը հանդիպում էր Սելենա Գոմեսի հետ։ Բայց որոշ ժամանակ անց ձույգը բաժանվում է։ 2009 թվականին Սայրուսի հետ համատեղ ձայնագրում է «Before The Storm» ստեղծագործությունը, և ասում, որ դա լավագույն ճանապարհն էր պատմել իրենց հարաբերությունների պատմությունը։ 2012 թվականին գրել է «Wedding Bells» երգը, որը նույնպես նվիրված էր Սայրուսին[21]։ 2013 թվականին նորից հայտնվեցին լուրեր զույգի վերամիավորման մասին, բայց Նիկը հերքեց այն։
2009 թվականի վերջում որոշ ժամանակ հանդիպել է Սելենա Գոմեսի հետ, սակայն նրանք բաժանվեցին՝ միմյանց հետ բավարար ժամանակ ճանցկացնելու պատճառով[22]։ 2015 թվականի հուլիսին հերքեց բամբասանքները՝ նոր հարաբերություններ Սելենայի հետ[23]։
2011 թվականի հունվարից մինչև 2012 թվականի մայիս հանդիպել է ավստրալիացի մոդել և երգչուհի Դելտա Գուդրեմի հետ։ Զույգը բաժանվել է փոխադարձ համաձայնությամբ, բայց իրենք մնացին լավ ընկերներ և մաղթում են միմյանց ամենայն բարիք[24]։
2013 թվականի հունիսին սկել է հանդիպել ամերիկացի մոդել, Միսս Տիեզերք 2012 հաղթող Օլիվիա Կալպոի հետ։ Նրանք ծանոթացել էին 2012 թվականի վերջում, և հետագայում սկսեցին հայտվել հանրության շուրջ։ 2015 թվականի հունիսին զույգը բաժանվեց[25], և ըստ ԶԼՄ-ների, բաժանման նախաձեռնողը եղել է Նիկը[26]։
2018 թվականին Ջոնասը սկսեց հանդիպել դերասանուհի Պրիանկա Չոպրաի հետ[27]։ 2018 թվականի հուլիսի 18, Չոպրայի ծննդյան օրը, իրենք նշանվել են և նշել են նշանադրությունը օգոստոսի նույն օրը[28][29]։ Զույգը ամուսնացավ 2018 թվականի դեկտեմբերի 1-ին Հնդկաստանում՝ հարսնացուի հայրենիքում[30]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2007 | ս | Հաննա Մոնտանա | Hannah Montana | Ինքն իրեն |
2008 | ֆ | Հաննա Մոնտանա և Մայլի Սայրուս։ Համերգային շրջագայություն «Երկու կյանք» | Best of Both Worlds Concert | Ինքն իրեն |
2008 | ֆ | Քեմփ Ռոք | Camp Rock | Նեյտ Գրեյ |
2009-2010 | ս | Jonas L.A. | Jonas | Նիք Ջոնաս |
2009 | ֆ | Ջոնաս եղբայրների համերգը | Jonas Brothers: The 3D Concert Experience | Ինքն իրեն |
2010 | ֆ | Քեմփ Ռոք 2։ Վերջին համերգ | Camp Rock 2: The Final Jam | Նեյտ Գրեյ |
2010 | ֆ | Մերժվածները։ մյուզիքլի 25-րդ տարեդարձը | Les Misérables: 25th Anniversary Concert | Մարիուս Պոնմերսի |
2011 | ս | Միստր Սանշայն | Իլայ Ուայթ | |
2011 | ս | Վերջին իրական տղամարդը | Last Man Standing | Ռայան Վոգելսոն |
2012 | ս | Սմեշ | Smash | Լայլ Ուեստ |
2012 | ս | Submissions Only | պարող | |
2013-2015 | ս | Հավայի 5.0 | Hawaii Five-0 | Յեն Ռայտ |
2014-ներկա | ս | Թագավորություն | Kingdom | Նեյթ Կալինա |
2015 | ֆ | Զգույշ եղեք ցանկություններում | Careful What You Wish For | Դագ արտին |
2015 | ս | Ճիչերի թագուհիները | Scream Queens | Բուն |
2016 | ֆ | Այծ | Goat | Բրետտ Լենդ |
2017 | ֆ | Ջումանջի։ Ջունգլիների կանչը | Jumanji: Welcome to the Jungle | Ջեֆերսոն Մաքդոնա |
2019 | ֆ | Քաոսի երթը | Chaos Walking | Դեյվի Պրենտիս-մլ․ |
2019 | մֆ | UglyDolls: Բնավորություն ունեցող խաղալիքները | UglyDolls | Լու |
2019 | ֆ | Միդուէյ | Midway | |
2019 | ֆ | Ջումանջի։ Նոր մակարդակ | Jumanji: The Next Level | Ջեֆերսոն Մակդոնա |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.