From Wikipedia, the free encyclopedia
Մայլի Ռեյ Սայրուս (անգլ.՝ Miley Ray Cyrus, ծնված որպես՝ Դեսթինի Հոուփ Սայրուս (Destiny Hope Cyrus), նոյեմբերի 23, 1992[7][8][9], Նաշվիլ, ԱՄՆ[2]), ամերիկացի երգչուհի, երգահան և դերասանուհի։ Նա իր դերասանական առաջին քայլերն արել է նկարահանվելով Doc հեռուստասրիալում և «Մեծ ձուկը» ֆիլմում։ 2006 թվականին Սայրուսը դարձավ խոստումնալից դեռահաս-կուռք՝ մասնակցելով Disney Channel-ի Հանա Մոնտանա մանկական հեռոսւտասերալի նկարահանումների լսումներն և ստանալով գլխավոր հերոսուհու՝ Մայլի Սթյուարտի դերը։ 2007 թվականին Hollywood Records-ի հետ պայմանագիր կնքելով, Սայրուսը թողարկում է իր դեբյուտային ստուդիական ալբոմը՝ «Meet Miley Cyrus»-ը։ Այն դարձավ քառապատիկ-պլատինե, վաճառվելով ավելի քան 4 միլիոն օրինակով և թողարկվեց «See You Again» սինգլը։
Մայլի Սայրուս | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Miley Cyrus |
Ի ծնե անուն | Դեսթինի Հոուփ Սայրուս |
Նաև հայտնի է որպես | Miley Cyrus |
Ծնվել է | նոյեմբերի 23, 1992 (31 տարեկան)[1] Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նաշվիլ, ԱՄՆ[2] |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | Փոփ, քանթրի, ռոք, հիփ-հոփ |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո և կոնտրալտո |
Գործիքներ | վոկալ, կիթառ, դաշնամուր |
Գործունեություն | 2001–ներկա (դերասանուհի) 2007–ներկա (երգչուհի) |
Լեյբլ | RCA |
Կրթություն | JMC Academy? |
Կապված | Բիլլի Ռեյ Սայրուս The Flaming Lips |
Ամուսին | Լիամ Հեմսվորթ[3] |
Պարգևներ | |
Կայք | mileycyrus.com |
Ստորագրություն | |
Miley Cyrus Վիքիպահեստում |
2008 թվականին Սայրուսը թողարկեց իր երկրորդ՝ «Breakout» (2008) ալբոմը, որի մեջ ներառված էր հաջողված երգ «7 Things»-ը և սկսեց հնչյուվորող-դերասանի կարիերան Բոլտ մուլտֆիլմում։ 2009 թվականին Սայրուսը նկարահանվեց Հաննա Մոնտանա. Ֆիլմում, որի սաունդթրեքերից էր հիթային «The Climb» սինգլը։ 2009 թվականին թողարկված «The Time of Our Lives» մինի ալբոմում Մայլին հանդես եկավ ավելի հասուն կերպարով, որում էր մեծ հաջողությունների հասած «Party in the U.S.A.» երգը։ Անցման ժամանակաշրջանը շարունակվեց իր երրորդ՝ «Can't Be Tamed» (2010) ստուդիական ալբոմում։ Ալբոմի համանուն լիդ-սինգլը պետք է լիներ մեծ հիթ, սակայն կոմերցիալ անհաջաղությունների պատճառով այն դարձաց Սայրուսի երաժշտական կարիերայի ամենաքիչ վաճառված սինգլը։ Նույն տարվա վերջին նա նկարահանվեց Վերջին երգը ֆիլմում, որից էլ սկսեց իր և Լիամ Հեմսվորթի սիրային հարաբերությունները, զույգը միասին էր ավելի քան երեք տարի՝ ավարտելով հարաբերությունները 2013-ին։
Սայրուսը կենտրոնացավ իր դերասանական կարիերայի վրա, նկարահանվելով մի քանի հեռոսւտասերիալներում և ֆիլմերում 2011 և 2012 թվականներին։ Այնուհետև նա պայմանագիր է կնքում RCA Records-ի հետ և առաջացրեց իր շուրջ սկանդալների տեղատարափներ՝ իր թվով չորրորդ ստուդիական ալբոմ «Bangerz»-ի (2013) լույս տեսման ժամանակ ներկայացնելով իրեն որպես սեքսուալ և ազատամիտ։ Այդ ալբոմից երկու սինգլներ «We Can't Stop»-ը և «Wrecking Ball»-ը ներկայացվեցին սկանդալային տեսակոլովակների միջոցով, վերջինս դառնալով իր առաջին համար 1 հիթն ԱՄՆ-ի Billboard Hot 100-ում։
Սայրուսն ունի հինգ համար 1 ոչ-հաջորդական ալբոմներ ԱՄՆ-ի Billboard 200-ում, որոնցից երկուսում նա կատարում է որպես Հաննա Մոնտանա և ստացել է բազմաթիվ մրցանակներ և անվանակարգեր։ 2010-ին Սայրուսը տեղ գտավ Forbes-ի 100 ցուցակում 13-րդ հորզոնականը և ճանաչվելով «Ամենաշատ աղյուսակավորված դեռահաս», 2011-ին գրանցվում է Գինեսի ռեկորդակիր՝ 2009 թվականի նոյեմբերից ունենալով 21 հիթ Billboard Hot 100-ում[10][11]։ 2013-ին MTV-ն նրան ճանաչեց որպես «Տարվա Արտիստ»[12]։
Դեսթինի Հոուփ Սայրուսը (անգլ. թարգմ. Destiny, Hope - ճակատագիր, հույս) ծնվել է 1992 թվականի նոյեմբերի 23-ին Նաշվիլի արվարձան Ֆրանկլինում, Թենեսիմ Լետիցիա Ջին «Թիշ» (Ֆինլի) Սայրուսի և քանթրի երջիչ Բիլլի Ռեյ Սայրուսի ընտանիքում[13]։ Նա մեծացել է Ֆրանկլինում գտնվող 200 հեկտարանոց ագարակում[14]։ Իր անունը դրվել է ծնողների կողմից, հավատալով, որ իրենց դուստրը կդառնա մեծ մարդ և կանի լավ բաներ։ Նաև ստացել է «Սմայլի» մականունը՝ իր մանկական ժպիտի պատճառով, որը շուտով կրճատվել է «Մայլի»-ի[15]։ Նա 2008-ին պաշտոնապես փոխում է իր անունը Մայլի Ռեյ Սայրուսի. իր երկրորդ անունը մնացել է հորական կողմի պապիկի՝ ժողովրդավար քաղաքական գործիչ Ռոնալդ Ռեյ Սայրուսից, որի հետ նա շատ մտերի էր մինչև 2006 թվական, երբ նա մահացավ[16]։ Սայրուսի ծնողները գաղտնի ամուսնացել են իր ծնվելուց մեկ տարի անց՝ 1993 թվականի դեկտեմբերի 28-ին[17][18]։ Այնուհետև նրանք ունենում են ևս երկու երեխաներ՝ որդի Բրենդոնը և դուստր Նոան[19]։ Սայրուսն ունի ավագ եղբայր Տրեյսը և քույր Բրեդնին[20], և ավագ խորթ-եղբայր Քրիստոֆերը[18] Քրիստոֆերը մեծացել է իր մայր Քրիստին Լյուկի հետ՝ Հարավային Կառոլիանայում[17]։ Իր չորս քույրերն ու եղբայրները նույնպես զբաղվում են ժամանցային բիզնեսով։ Տրեյսը Metro Station էլեկտրոփոփ խմբի եգիչն ու կիթառիստն է[21],։ Նոան դերասանուհի է, Բրեյսոնը մոդել, սիկ Բրենդին կիթառիստ[22][23][24]։ Սայրուսի կնքամայրը լեգենդար քանթրի երգչուհի Դոլլի Փարթոնն է[25]։
Մայլին սովորել է Heritage տարրական դպրոցում[26]։ Նա մեծացել է որպես քրիստոնյա և կնքվել Հարավային բաստիստական եկեղեցում՝ մինչև 2005 թվականին Հոլիվուդ տեղափոխվելը[27]։ Նա հաճախ էր գնում եկեղեցցի մինչև մեծանալը և կրում մաքրության մատանին[28]։ 2001-ին, երբ Սայրուսն ութ տարեկան էր, նա և իր ընտանիքը տեղափոխվուն են Տորոնտո, Կանադա, քանի որ հայրը նկարահանվում էր Doc հեռոստասերիալում։ 2001 թվականին Բիլի Ռեյը տանելով նրան Mirvish production-ի Mamma Mia!-ին Royal Alexandra թատրոնում, Սայորսւը բռնում է հոր ձեռքն ու ասում. «Հայրիկ, սա այն է ինչ ես ուզում եմ անել։ Ես ցանկանում եմ դերասանուհի դառնալ»[29]։ Նա տորոնտոյում գտնվող Armstrong Acting Studio-ում ստանում է դերասանական արվեստի և երգեցողության դասընթացներ։ Ստանալով իր առաջին դերը, Սայրուսը խաղում է Քայլի դերը Doc-ում[15] 2003 թվականին, Մայլին տիտրերում նշվեց որպես Դեսթինի Հոուփ և խաղաց Թիմ Բարթոնի «Մեծ ձուկը» ֆիլմում փոքրիկ Ռութիի դերը[30]։ Այդ ժամանակաշրջանում նա Թեյլոր Լոտների հետ մասնակցում է «Շնաջուկ-տղան և լավա-աղջիկը» 3D ֆիլմում, որում անհաջողություն ունեցավ և իր փոխարեն ընտրվեց ուրիշ դերասանուհի, սակայն Սայրուսը սկսեց իր կարիերան «Հաննա Մոնտանա»-ով[31]։
11 տարեկան հասակում, Սայրուսը մասնկացում է Հաննա Մոնտանայի լսումներին, Disney Channel-ի մանկական հեռուտասերիալ, որը պատմում է դպրոցական մի աղջկա մասին, ով վարում է երկակի կյանք՝ լինելով նաև փոփ-աստղ։ Սայրուսի տեսասկավառակն ուղարկվեց ստուդիա Հաննայի լավագույն ընկերուհու դերի համար, սակայն զանգ ստացվեց այն մասին, որպեսզի ա մասնակցի գլխավոր դերի՝ Քլոյե Սթյուարտի լսումներին[32]։ Ուղարկելով նոր տեսասկավառակ և ուղևորվելով դեպի Հոլիվուդ, Սայրուսն ասաց, որ նա դեռ շատ փոքր է այդ դերի համար[33]։ Չնայած դրան, սերիալի պրադյուսերները հրավիրեցին նրան լսումներին՝ ստուգելու նրա դերասանական և երաժշտական ունակությունները։ Այդ նույն տարում Սայրուսին բաժին հասավ գլխավոր դերը, սակայն արդեն վերանվանված Մայլու Սթյուարտի[34]։ «Հաննա Մոնտանա»-ի պրեմիերան տեղի ունեցավ 2006 թվականի մարտի 24-ին, որն ունեցավ Դիսնեյ հեռուստաալիքի երբևէ ունեցած լավագույն արդյուքը՝ ապահովելով առավելագույն հեռուստադիտողներ[35] և դառնալաով ամենաբարձր վարկանիշ ունեցող սերիալներից մեկը, բարձրացնելով Սայրուսի հարստույթունն ու փառքը[36]։ Այս ամենն օգնեց Մայլիին դառնալ միլիոնավոր դեռահասների կուռք[37]։ Time ամսգաիրն անդրադարձավ Սայրուսի ֆենոմենալ հաջողությանը, ասելով, որ նա դրան հասել է իր տաղանդի շնորհիվ[38]։ Մայլին եղավ առաջին արտիստը, ով պայմանագրեր կնքեց հեռուստատեսության, կինեմատոգրաֆիայի, սպառվող ապրանքների ընկերությունների և երաժշտական լեյբլերի հետ՝ միաժաման համագործակցեելով Ուոլթ Դիսնեյ ընկերության հետ։ Քանի որ Սայրուսի կարիերան բարգավաճում էր, նրա մայրը կատարեց մի քանի կարևոր արաշումներ դստեր ներկայացուցչության հարցում։ Նա պայմանագիր ստորագրեց Միշել Գոսեթի հետ, ով Cunningham Escott Slevin Doherty-ի երիտասարդական բաժնի տնօրենն էր։ Նրան հանձնարարված էր «բացահայտել» Սայրուսին Հաննա Մոնտանայի լսումներին մասնակցելուց հետո[39][40]։
Սայրուսի կնքամայր, քանթրի երգչուհի Դոլլի Փարթոնի առաջարկությամբ, Թիշ Սայրուսը պայմանագիր կնքեց նաև Ջեյսոն Մորիի հետ Morey Management Group-ից, ով զբաղվեց նրա երաժշտական կարիերայով։
Հաննա Մոնտանայի գլխավոր երգ «The Best of Both Worlds»-ի պրեմիերան տեղի ունեցավ 2006 թվականի մարտի 28-ին[41]։ Երգը նշվեց որպես «Հաննա Մոնտանայի»՝ հայնտի փոփ աստղի կերպարով, որը մարմնավորում էր Մայլին։ Ամեն անգամ, երբ Սայրուսը կատարում էր Մոնտանային վերագրված երգերը, նա հագնվում էր տիպիկ Հաննա Մոնտանայի հագուստներով[42]։ Այն դարձավ Սայրուսի առաջին աղյուսակավորված երգը՝ զբաղեցնելով Billboard Hot 100-ի 92-րդ տեղը[43]։ Երգը հաջողություններ ունեցավ նաև այլ երկրներում, Մեծ Բրիտանիայում այն զբաղեցնելով 43[44], իսկ Իռլանդիայում 17-րդ հորիզոնականը[45]։ Հագնվելով որպես Հաննա Մոնտանա, նա կատարեց The Cheetah Girls-ի «The Party's Just Begun Tour»-ի 22 համերգների բացումը, որը սկսվեց 2006-ի սեպտեմբերի 15-ին[46]։ Հոկտեմբերի 24-ին Walt Disney Records-ը թողարկեց Հաննա Մոնտանայի սաունդթրեքերի առաջին ալբոմը։ Ալբոմում գրանցված 9 երգերից 8-ը վերագրված էր Մոնտանային, իսկ մեկը, որը նա կատարում էր իր հոր հետ, որի անունն էր «I Learned from You»՝ նշված էր Սայորւսը, որպես կատարող։ Առաջին սինգլը, որը վերագրված՝ ր Սայորւսին՝ Ջեյմս Բասկեթի "Zip-a-Dee-Doo-Dah" երգն էր, որը տեղ գտավ DisneyMania-ի 4-րդ սկավառակի մեջ և դուրս եկավ 2006-ի ապրիլի 4-ին[47]։ Ալբոմը միանգամից տեղ գտավ Ամերիկյան Billboard 200-ի առաջին հորիզոնականում և առաջին իսկ շաբաթում վաճառվեց 281,000 օրինակով[48]։ Ալբոմը մնաց առաջին հորիզոնականում երկրորդ շաբաթվա ընթացքում[49] և համաշխարհային մասշտաբով գրացեց 3.7 միլիոն օրինակի վաճառք։ Այս ընթացքում Սայրուսը թողարկեց իր հոր հետ ձայնագրած "Ready, Set, Don't Go" երգը[50], որը եղավ իր առաջին հիթը Top 40-ում, որը վերագրված էր իրեն, իսկ Billboard Hot 100-ում զբաղեցրեց 37-րդ հորիզոնականը[51]։ Այն դառավ նաև իր առաջին Top 10 հիթը, որը Hot Country Songs-ում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը[52]։
Հաննահ Մոնտայանի երկրորդ եթերաշրջանը էկրան բարձրացավ 2007 թվականի ապրիլի 23-ին և հեռարձակվեց մինչև 2008-ի հոկտեմբերի 12-ը[53]։ Սայորսը պայմանագիր է կնքում Hollywood Records-ի հետ՝ իր հետագա ալբոմների համար[54]։ Կրկնակի սկավառակ «Hannah Montana 2: Meet Miley Cyrus»-ը թողարկվեց 2007 թվականի հունիսի 26-ին[55]։ Առաջին սկավառակը հանդիսանում էր արպես սերիալի երկրորդ եթերաշրջանի սաունդթրեքերի ալբոմ, իսկ երկրորդը՝ Սայրուսի առաջին ստուդիական ալբոմը։ Այն հենց թողարկման առաջին շաբաթում գրավեց Billboard 200-ի առաջին հորիզոնականը՝ վաճառվելով 326,000 օրինակով[56]։ Recording Industry Association of America-ի համաձայն, ալբոմը շուտով դառնում է եռակի պլատինե[57]։ Սայրուսի առաջին սինգլը՝ «See You Again»-ը դառնում է նրա կարիերայի առաջին Top 10-ը Billboard Hot 100-ում[58]։ Սինգլը հաջողություններ գրանցեց նաև Ավստրալիայում և Կանադայում, աղյուսակներով գտնվելով նույնպես Top 10-ում[59][60]։ «Start All Over» երգը, որն ալբոմի երկրորդ սինգլն էր, դուրս եկավ 2008-ի սկզբին, սակայն այն չունեցավ նախորդի հաջողությունը՝ զբաղեցնելով 68-րդ տեղը Hot 100-ում։ref name="billboard" />[61] Հաննա Մոնտանայի բազմաթիվ սինգլներ զբաղեցրեցին տարբեր հորիզոնականներ[62]։
Ֆիլմ | |||
---|---|---|---|
Տարին | Անունը | Դերը | Նշումներ |
2003 | Մեծ ձուկ | Ռութի | Երկրորդական դեր |
2007 | Ավագ դպրոցի Մյուզիքլ 2 | Աղջիկ լողավազանի մոտ | |
2008 | Հաննահ Մոնտանա & Մայլի Սայրուս. 2 Աշխարհների Լավագույնը Համերգ | Ինքը/Հաննահ Մոնտանա | Համերգային ֆիլմ, 3D |
Բոլտ | Փեննի | Միայն ձայնը | |
2009 | Հաննահ Մոնտանա | Հաննահ Մոնտանա/Մայլի Ստյուարտ | Հիմնված է հեռուստատեսային սերիալի վրա |
2010 | Վերջին երգը | Վերոնիկա "Ռոննի" Միլլեր | Նիքոլաս Սփարքսի համանուն նովելի հիման վրա |
Սեքսը մեծ քաղաքում 2 | Ինքը | ||
2011 | ԼՕԼ | Լոլա | Ֆրանսիական ֆիլմի հիման վրա |
Ջասթին Բիբեր. երբեք մի ասա երբեք | Ինքը | Կամեո | |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.