Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Վոկալ երաժշտություն, երաժշտության ժանր, որը կատարում է մեկ կամ մի քանի երգիչ, երաժշտական գործիքների նվագակցությամբ կամ առանց դրա, որտեղ հիմնական շեշտը դրված է երգեցողության վրա[1]։ Երաժշտությունը, որը ներգրավվում է երգեցողությունը, բայց նշանակալից կերպով այն չի ներկայացնում, հիմնականում ընդունված է անվանել գործիքային (ինստրումենտալ) երաժշտություն (օրինակ՝ կանանց երգչախումբ, որոնք երգում են առանց բառերի)։ Երաժշտությունը, որում բացի վոկալային գործիքից (մարդու ձայնալարեր) չեն օգտագործվում այլ երաժշտական գործիքներ, անվանվում է կապելլա[2]։
Վոկալ երաժշտությունը երգվող բառերի ամբողջություն է, չնայած կան մի շարք օրինակներ, երբ վոկալ երաժշտության մեջ կատարողը երգում է ոչ լեզվական վանկեր, ձայներ, աղմուկ, կամ որոշ դեպքերում՝ երաժշտական onomatopoeia։ Վոկալ երաժշտությունը հարավում է երաժշտության ամենահին ձևը, քանի որ այն, բացի մարդկային ձայնից, այլ գործիքներ չի պահանջում։ Երաժշտական բոլոր մշակույթները ունեն վոկալ երաժշտության որևէ տեսակ։
Վոկալ երաժշտությունը բաժանվում է մի շարք ժանրերի, որոնցից ամենահիմնականներն են՝ դասական, էստրադային և ժողովրդական ժանրերը։ Դասական երգեցողությունն այս երեքից ամենահինն է և դրանից են սկիզբ առել և այնուհետև առանձնացել մյուս երկու ժանրերը։
Հիմնական վոկալ միջակայքերը ՝ ներկայացված ստեղնաշարի վրա |
Սոպրանո |
Կոնտր տենոր կամ Մեցցո-սոպրանո |
Կոնտր ալտ |
Տենոր |
Բարիտոն |
Բաս |
Սոլֆեջիոն յուրաքանչյուր նոտային տալիս է տարբեր վանկեր, ինչպես օրինակ «դո-ռե-մի»։ Նմանատիպ «գործիքների» մեծ պաշար կարելի է գտնել ավանդական հնդկական երաժշտության մեջ։
Հիփ հոփ երաժշտությունը ունի իրեն հատուկ կատարման ձև, որը հայտնի է որպես բիթբոքսինգ։ Սա իր մեջ ընդգրկում է ռիթմի և հարվածների ստեղծում։
Երգը երաժշտական կատարման տեսակ է, որ հիմնված է երգչական ձայնին տիրապետելու վարպետության վրա։ Տարբեր ժողովուրդների երգարվեստի բնույթում անդրադառնում են ժողովրդական երաժշտության լադա-ելևէջային ու ռիթմական հատկանիշները։ Ազգային երգեցողության ինքնատիպության գոյացման մեջ կարևոր դեր է կատարում նաև լեզվի հնչյունային կազմը, որ ներգործում է ձայնարտադրության վրա։
Վիեննայի երկրորդ դպրոցը, հատկապես Ալաբն Բերգը և Արնոլդ Շոենբերգը, ստեղծել են տեխնիկա, որը անվանվում է Sprechstimme, որտեղ երգիչը կիսով չափ խոսում է, կիսով չափ՝ երգում, հիմնականում մոտ աստիճաններ։
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.