Գարեթ Բեյլ

From Wikipedia, the free encyclopedia

Գարեթ Բեյլ

Գարեթ Ֆրենկ Բեյլ (անգլ.՝ Gareth Frank Bale, հուլիսի 16, 1989(1989-07-16)[1][2][3], Քարդիֆ, Ուելս, Միացյալ Թագավորություն), ուելսցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, աջ եզրային կիսապաշտպան։ Հանդես է գալիս վարձավճարով անգլիական «Տոտենհեմ» ակումբում և Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականում։

Արագ փաստեր Գարեթ Բեյլանգլ.՝ Gareth Bale, Անձնական տվյալներ ...
Գարեթ Բեյլ
անգլ.՝ Gareth Bale
Thumb
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Gareth Frank Bale
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 16, 1989(1989-07-16)[1][2][3] (35 տարեկան)
Ծննդավայր Կարդիֆֆ,  Ուելս
Հասակ 186 սանտիմետր
Քաշ 82 կիլոգրամ[4]
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Տոտենհեմ
Համար 9
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005 - 2007
2007 - 2013
2013 - 2020
2020 - այժմ
Սաութհեմփթոն
Տոտենհեմ
Ռեալ Մադրիդ
  Տոտենհեմ
40 (5)
146 (42)
171 (80)
2 (0)
Ազգային հավաքական
2007 - այժմ Ուելս 85 (33)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:
Փակել

Կենսագրություն

Thumb
Գարեթ Բելյը Տոտենհեմում

Բեյլը ծնվել է 1989 թվականի հուլիսի 16-ին Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում։

Ֆուտբոլը ես սիրեցի բառացիորեն 3 տարեկանից։ Անընդհատ խնդրում էի հայրիկին ինձ տանել մարզումների դաշտ։ Ֆուտբոլը իմ կյանքում եղել է միշտ։

Փոքրիկ Գարեթը միշտ դիտում էր մեծ ֆուտբոլիստների խաղերը։ Նա իրեն պատկերացնում էր այդպիսին և ցանկանում էր նույնպես դառնալ մեծ ֆուտբոլիստ։

Աշխարհի առաջին առաջնությունը, որը ես հստակորեն հիշում եմ, 1998 թվականին էր՝ Ֆրանսիայում։ Ես այդ ժամանակ 9 տարեկան էի։ Ես հիացած էի Բրազիլիայի հավաքականի խաղով։ Նրանք խաղում էին գեղեցիկ ոճով։

Գարեթը՝ դեռ ինը տարեկանում Սաութհեմփթոնի սկաուտներին զարմացնում էր, այդ պատճառով էլ նա սկսեց մարզվել ակումբի ակադեմիայում։ Մարզումները երիտասարդ ուելսցուն բերեցին վստահություն, նա սկսեց բոլորին վստահեցնել, որ ֆուտբոլում մեծ հաջողությունների է հասնելու։ 16 տարեկանում Բեյլը խաղաց մինչև 18 տարեկանների հավաքականում և օգնեց թիմին նվաճելու Քարդիֆֆ գավաթը։ Այդ տարի նա մրցանակ ստացավ Ուելսի սպորտի դեպարտամենտից։

Ակումբային կարիերա

Բեյլը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Սաութհեմփթոն»-ում։ 2007 թվականին Բեյլը տեղափոխվեց «Տոտենհեմ» 7 միլիոն եվրոյի դիմաց։ Սկզբում նա լավ էր հանդես գալիս և առաջին չորս խաղում դարձավ չորս գոլի հեղինակ, սակայն ծանր վնասվածքի պատճառով դուրս մնաց մինչև մրցաշրջանի վերջը։ 2009-2010 մրցաշրջանից Բեյլը դարձավ Տոտենհեմի առանցքային խաղացողներից մեկը։ 2010-ի ապրիլին Բեյլը հիանալի խաղ ցուցադրեց և դարձավ Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

2007-2008 մրցաշրջան

Բեյլի առաջին խաղը ընկերական էր՝ Սեյնթ Պատրիկս Աթլետիկի դեմ (2007 թվական, հուլիսի 12) և փոխարինվեց 80-րդ րոպեին վնասվածքի պատճառով։ Իսկ նրա պաշտոնական առաջին խաղը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ էր (օգոստոսի 26)։ Արդեն երկրորդ՝ Ֆուլհեմի դեմ խաղում, դարձավ գոլի հեղինակ։ Խաղն ավարտվեց 3-3 հաշվով։ Դեկտեմբերի 7-ին՝ Բիրմինգհեմի դեմ խաղում, Բեյլը վնասվածք ստացավ և բաց թողեց մրցաշրջանը։

2008-2009 մրցաշրջան

Բեյլը վերակնքեց չորսամյա պայմանագիր 2008 թվականին։ Մի քանի միջակ ելույթներից հետո Բեյլը կարողացավ ամբողջ մրցաշրջանի ընթացքում ցույց տալ կայուն և լավ խաղ՝ ապահովելով տեղը թիմի հիմնական կազմում։

2009-2010 մրցաշրջան

2009 թվականի հունիսին Բեյլը ծնկի վնասվածք ստացավ և բաց թողեց 2 ամիս։ Սեպտեմբերի 26-ին նա նշեց իր վերադարձը «Բերնլիի» հետ խաղում, որտեղ «Տոտենհեմը» 5-0 հաշվով կոտրեց մրցակցի դիմակայությունը։ Երբ Ասու-Էկոտոն վնասվածք ստացավ, Հարի Ռեդկնապը որոշեց շանս տալ Բեյլին խաղալ մեկնարկային կազմում գավաթային հանդիպումների շրջանակներում (4-0)։ Բեյլը առաջին անգամ առաջնության խաղում հայտնվեց մեկնարկային կազմում «Ֆուլհեմի» դեմ խաղում, որում իր թիմը հաղթեց 2-0 հաշվով։

2010/11 մրցաշրջան

Thumb
Գարեթը Չեմպիոնների Լիգայում Ռեալի դեմ

Այս մրցաշրջանը Գարեթ Բեյլի համար անցած 2 մրցաշրջաններից ավելի լավ սկսվեց։ Հետո հայտնվեց հիմնական կազմում, նա սկսեց գոլեր խփել մինչմրցաշրջանային ընկերական խաղերում և այդպես շարունակեց Անգլիայի առաջնության պաշտոնական խաղերում։ 2010 թվականի օգոստոսի 21-ին, Անգլիայի առաջնությունում՝ Ստոկ Սիթիի դեմ Բեյլը ձևակերպեց իր առաջին դուբլը, որը Տոտենհեմին բերեց հաղթանակ և մրցաշարային աղյուսակում բարձրացան առաջին հորիզոնական։ Այդ տարվա սեպտեմբերի 29-ին գրավելով հոլանդական «Տվենտեի» դարպասը՝ ուելսցին իր առաջին գոլը խփեց Չեմպիոնների Լիգայում։

Այդ սեզոնի ընթացքում եվրոպական թոփ ակումբներից մի քանիսը՝ Ինտերը, Չելսին, Ռեալ Մադրիդը և Միլանը հետաքրքրվեցին նրանով։

Հոկտեմբերի 20-ին Բեյլը Չեմպիոնների լիագում իր առաջին հեթ-տրիկը ձևակերպեց Միլանի Ինտերի դարպասը, բայց դա նրանց չօգնեց հաղթել Ինտերին (խաղը ավարտվեց 4:3 հաշվով հօգուտ իտալական ակումբին)։ Բեյլը դարձավ առաջին ուելսցին, ով կարողացավ Չեմպիոնների լիգայում հեթ-տրիկ ձևակերպել։ Այդ խաղից հետո Տոտենհեմի մարզիչ Գարրի Ռեդնապը ջանք չէր թափում, որպեսզի նա մնա իր ակումբում։ Ինտերի դեմ հաջորդ խաղում՝ նոյեմբերի 2-ին, Բեյլը դարձավ խաղի հերոսը, նա կատարեց 2 արդյունավետ փոխանցում։ Խաղը ավարտվեց Տոտենհեմի հաղթանակով՝ 3:1 հաշվով[5]։

Նոյեմբերի 13-ին, Անգլիայի առաջնությունում Գարեթ Բեյլը Բլեկբերնի դարպասը խփեց 2 գոլ, և Տոտենհեմը հաղթեց 4:2 հաշվով։ Առաջին գոլը նա խփեց եզրային տուգանայինից հետո, փոխանցումը նրան չէր ուղղված, բայց նա գլխի հարվածով կարողացավ գոլ խփել[6]։

2011 թվականի հունվարի 1-ին Ֆուլհեմի դեմ խաղում՝ Բեյլը նվազագույն հաշվով հաղթանակ բերեց թիմին։

Փետրվարին Անգլիայի ֆուտբոլի ասոցացիան որոշեց, որ տարվա լավագույն Անգլիացի ֆուտբոլիստը Բեյլն է։

Երկրորդ մասը ուելսցին գրեթե վնասվածքներով անցկացրեց։ Առանց նրա ակումբը անվստահ էր խաղում, այդ իսկ պատճառով էլ լոնդոնցիները դուրս մնացին Չեմպիոնների Լիգայից, իսկ Անգլիայի առաջնությունում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։ Իսկ նա երբ դուրս էր գալիս խաղադաշտ հաջող խաղ չէր ցուցադրում։

2012/13 մրցաշրջան

Գարեթ Բեյլը իր 3 համարը փոխեց 11-ով։ Նոր մրցաշրջանում նա դարձավ Տոտենհեմի լիդերը։ 6-րդ տուրում հիմնականում Գեյլի շնորհիվ «Տոտենհեմին» հաջողվեց արտագնա խաղում հաղթել «Մանչեսթեր Յունայթեդին» 2:3 հաշվով։ Տոտենհեմը 1989 թվականից Օլդ Տրաֆորդում չի կարողանում հաղթանակն տոնել։ 14-րդ տուրում՝ «Լիվերպուլի» եմ խաղում Գարեթ Բեյլը գոլ խփեց, կատարեց գոլային փոխանցում, ստացավ դեղին քարտ և ինքնագոլ խփեց։ 19-րդ տուրում՝ Անգլիայի առաջնությունում «Ասթոն Վիլլայի» դեմ խաղում Բեյլը ԱՊԼ-ի շրջանակներում 2-րդ հեթ-տրիկը ձևակերպեց։

2013 թվականի փետրվարին Բեյլը լավ խաղ ցուցադրեց։ Նա Անգլիայի առաջնությունում անցկացրեց 5 խաղ, 5 խաղում խփեց 7 գոլ։ Ընդ որում, բոլոր դեպքերում նրա գոլերը հաղթանակ բերեցին։ Բեյլի գոլերի շնորհիվ Տոտենհեմը կարողացավ Եվրոպայի Լիգայում անցնել հաջորդ փուլ։ Լոնդոնի Արսենալի դեմ «մենամարտում» ուելսցուն հաջողվեց կրկին գոլ խփել, նա բացեց խաղի հաշիվը։

Իր լավ խաղի համար Բեյլը կարիերայի ընթացքում 2-րդ անգամ ստացավ լավագույն ֆուտբոլիստ կոչումը։ Նաև Անգլիայի ֆուտբոլի ասոցացիան որոշեց, որ մրցաշրջանի «Լավագույն ամենաերիտասարդ ֆուտբոլիստը» Բեյլն է։ Նա դարձավ 3-րդ ֆուտբոլիստը (Էնդի Գրեյից 1997 թվականին, և Կրիշտիանու Ռոնալդուից 2007/08 թթ հետո), ում հաջողվեց այդ 2 մրցանակը նույն տարում ստանալ։ Նաև Ուելսում նա ստացավ «Տարվա ամենաերիտասարդ լավագույն ֆուտբոլիստ» կոչումը։

«Ռեալ Մադրիդ»

2013/14

Thumb
Գարեթ Բեյլը «Ռեալի» կազմում

«Տոտենհեմում անցկացրած հաջող մրցաշրջանից հետո Բեյլին իր շարքերում տեսնելու ցանկություն է հայտնում «Ռեալ Մադրիդը»։ Անգլիական ու իսպանական ակումբների միջև բանակցությունները շարունակվում են ողջ ամառ, այդ պատճառով էլ ֆուտբոլիստը բաց է թողնում նախամրցաշրջանային հավաքներն ու մրցաշրջանի սկիզբը։ 2013 թվականի սեպտեմբերի 1-ին «Ռեալ Մադրիդը» պաշտոնապես հաստատել է Բեյլի տեղափոխությունը[7][8]. տրանսֆերի համար վճարվել է €100 միլիոն, ինչի շնորհիվ Բեյլը դարձել է այդ ժամանակի ամենաթանկարժեք խաղացողը ֆուտբոլի պատմության մեջ[9][10]։ «Թագավորական ակումբի» կազմում անցկացրած առաջին իսկ խաղում Գարեթ Բեյլն աչքի է ընկել գոլով՝ գրավելով «Վիլյառեալի» դարպասը[11]։ Սակայն դրանից կարճ ժամանակ անց ֆուտբոլիստն ստացել է ոչ ծանր վնասվածք և ստիպված է եղել բաց թողնել մի քանի հանդիպում։ Սեպտեմբերի 30-ին նա դուբլ է ձևակերպել, ինչպես նաև կատարել է երկու գոլային փոխանցում «Սևիլյայի» դեմ խաղում։ Նոյեմբերի 30-ին Գարեթ Բեյլը ձևակերպեց իր առաջին հեթ տրիկը հօգուտ «Ռեալի»՝ երեք գոլ խփելով «Վալյադոլիդ» ակումբի դարպասը։ Մրցաշրջանի ավարտին մոտ Բեյլը կարողացել է լավ մարզավիճակ ձեռք բերել և Կրիշտիանու Ռոնալդուի ու Կարիմ Բենզեմայի հետ կազմել «Ռեալի» հարձակվողական գիծը[12]։ 2014 թվականի ապրիլի 16-ին Գարեթը խփել է «Բարսելոնայի» դեմ խաղի հաղթական գոլը Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում[13][14]։ Ֆուտբոլիստն ինքը դա համարում է իր կարիերայի ամենակարևոր գոլը[15][16]։ Մայիսի 24-ին Գարեթը խփել է հաղթական գոլը Չեմպիոնների լիգայի եզրափակչում՝ գրավելով «Ատլետիկո Մադրիդ» ակումբի դարպասը[17]։

Thumb
Բեյլը մադրիդյան դերբիի ժամանակ

2014/15

Նոր մրցաշրջանը Բեյլը սկսեց մարզչի լիրավության տակ։ 2014 թվականի օգոստոսի 12-ին Ռեալը կարողացավ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում հաղթանակ տանել Սևիլյայի դեմ խաղում, Բեյլը մասնակցեց ամբողջ խաղին և կատարեց 2 գոլային փոխանցում։ 2014 թվականի դեկտեմբերի 20-ին «Ռեալը» հերթական մրցանակը նվաճեց՝ հաղթելով Աշխարհի ակումբային առաջնությունում. Գարեթը «Սան-Լորենսոյի» դեմ եզրափակչում գոլ հեղինակեց։

Ակումբային վիճակագրություն

2014 թվականի փետրվարի 26-ի տվյալներ

Մանրամասն տեղեկատվություն Ակումբ, Մրցաշրջան ...
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոգավաթ Ընդամենը
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Սաութհեմփթոն 2005/2006 2 0 0 0 2 0
2006/2007 38 5 4 0 42 5
Ընդամենը 4054000445
Տոտենհեմ 2007/2008 8 2 1 0 4 1 13 3
2008/2009 16 0 2 0 12 0 30 0
2009/2010 23 3 11 0 34 3
2010/2011 30 7 0 0 9 4 39 11
2011/2012 36 9 4 2 2 1 42 12
2012/2013 33 21 3 2 8 3 44 26
Ընդամենը 1464221435920255
Ռեալ Մադրիդ 2013/2014 17 10 4 0 6 4 27 14
Ընդամենը 171040642714
Ընդամենը կարիերայում 20357294411327374
Փակել

Հավաքական

Հավաքականի կազմում Բեյլը իր առաջին խաղին մասնակցել է 16 տարեկանում՝ դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով խաղացել է Ուելսի հավաքականում։

Գոլերը հավաքականում

Մանրամասն տեղեկատվություն Ամսաթիվ, Տնային ...
Ամսաթիվ Տնային Հաշիվ Հյուր Բեյլի խփած գոլերը Տուրնիր
27 մայիսի, 2006Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո1 : 2Ուելս Ուելս-Ընկերական խաղ
5 սեպտեմբերի, 2006Բրազիլիա Բրազիլիա2 : 0Ուելս Ուելս-Ընկերական հանդիպում
7 հոկտեմբերի, 2006Ուելս Ուելս1 : 5Սլովակիա Սլովակիա1Եվրո 2008-ի ընտրական փուլ
11 հոկտեմբերի, 2006Ուելս Ուելս3 : 1Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս-Եվրո 2008-ի ընտրական փուլ
24 մարտի, 2007Իռլանդիա Իռլանդիա1 : 0Ուելս Ուելս-Եվրո 2008-ի ընտրական փուլ
28 մարտի, 2007Ուելս Ուելս3 : 0Սան Մարինո Սան Մարինո1Եվրո 2008-ի ընտրական փուլ
27 օգոստոսի, 2007Բուլղարիա Բուլղարիա0 : 1Ուելս Ուելս-Ընկերական հանդիպում
8 սեպտեմբերի, 2007Ուելս Ուելս0 : 2Գերմանիա Գերմանիա-Եվրո 2008-ի ընտրական փուլ
12 սեպտեմբերի, 2007Սլովակիա Սլովակիա2 : 5Ուելս Ուելս-Եվրո 2008-ի ընտրական փուլ
13 հոկտեմբերի, 2007Կիպրոս Կիպրոսի Հանրապետություն3 : 1Ուելս Ուելս-Եվրո 2008-ի ընտրական փուլ
17 հոկտեմբերի, 2007Սան Մարինո Սան Մարինո1 : 2Ուելս Ուելս-Եվրո 2008-ի ընտրական փուլ
6 սեպտեմբերի, 2008Ուելս Ուելս1 : 0Ադրբեջան Ադրբեջան-Աշխարհի առաջնության 2010-ի ընտրական փուլ
10 սեպտեմբերի, 2008Ռուսաստան Ռուսաստան2 : 1Ուելս Ուելս-Աշխարհի առաջնության 2010-ի ընտրական փուլ
11 հոկտեմբերի, 2008Ուելս Ուելս2 : 0Լիխտենշտայն Լիխտենշտայն-Աշխարհի առաջնության 2010-ի ընտրական փուլ
15 հոկտեմբերի, 2008Գերմանիա Գերմանիա1 : 0Ուելս Ուելս-Աշխարհի առաջնության 2010-ի ընտրական փուլ
19 նոյեմբերի, 2008Դանիա Դանիա0 : 1Ուելս Ուելս-Ընկերական հանդիպում
11 փետրվարի, 2009Լեհաստան Լեհաստան1 : 0Ուելս Ուելս-Ընկերական հանդիպում
28 մարտի, 2009Ուելս Ուելս0 : 2Ֆինլանդիա Ֆինլանդիա-Աշխարհի առաջնության 2010-ի ընտրական փուլ
1 ապրիլի, 2009Ուելս Ուելս0 : 2Գերմանիա Գերմանիա-Աշխարհի առաջնության 2010-ի ընտրական փուլ
29 մայիսի, 2009Ուելս Ուելս1 : 0Էստոնիա Էստոնիա-Ընկերական հանդիպում
10 հոկտեմբերի, 2009Ֆինլանդիա Ֆինլանդիա2 : 1Ուելս Ուելս-Աշխարհի առաջնության 2010-ի ընտրական փուլ
14 հոկտեմբերի, 2009Լիխտենշտայն Լիխտենշտայն0 : 2Ուելս Ուելս-Աշխարհի առաջնության 2010-ի ընտրական փուլ
14 նոյեմբերի, 2009Ուելս Ուելս3 : 0Շոտլանդիա Շոտլանդիա-Ընկերական հանդիպում
3 մարտի, 2010Ուելս Ուելս0 : 1Շվեյցարիա Շվեյցարիա-Ընկերական հանդիպում
3 սեպտեմբերի, 2010Չեռնոգորիա Չեռնոգորիա1 : 0Ուելս Ուելս-Եվրո 2012-ի ընտրական փուլ
8 հոկտեմբերի, 2010Ուելս Ուելս0 : 1Բուլղարիա Բուլղարիա-Եվրո 2012-ի ընտրական փուլ
12 հոկտեմբերի, 2010Շվեյցարիա Շվեյցարիա4 : 1Ուելս Ուելս1Եվրո 2012-ի ընտրական փուլ
10 օգոստոսի, 2011Ուելս Ուելս1 : 2Ավստրալիա Ավստրալիա-Ընկերական հանդիպում
2 սեպտեմբերի, 2011Ուելս Ուելս2 : 1Չեռնոգորիա Չեռնոգորիա-Եվրո 2012-ի ընտրական փուլ
6 սեպտեմբերի, 2011Անգլիա Անգլիա1 : 0Ուելս Ուելս-Եվրո 2012-ի ընտրական փուլ
7 հոկտեմբերի, 2011Ուելս Ուելս2 : 0Շվեյցարիա Շվեյցարիա1Եվրո 2012-ի ընտրական փուլ
11 հոկտեմբերի, 2011Բուլղարիա Բուլղարիա0 : 1Ուելս Ուելս1Եվրո 2012-ի ընտրական փուլ
12 նոյեմբերի, 2011Ուելս Ուելս4 : 1Նորվեգիա Նորվեգիա1Ընկերական հանդիպում
15 օգոստոսի, 2012Ուելս Ուելս0 : 2Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա-Ընկերական հանդիպում
7 սեպտեմբերի, 2012Ուելս Ուելս0 : 2Բելգիա Բելգիա-Աշխարհի առաջնության 2014-ի ընտրական փուլ
11 սեպտեմբերի, 2012Սերբիա Սերբիա6 : 1Ուելս Ուելս1Աշխարհի առաջնության 2014-ի ընտրական փուլ
12 հոկտեմբերի, 2012Ուելս Ուելս2 : 1Շոտլանդիա Շոտլանդիա2Աշխարհի առաջնության 2014-ի ընտրական փուլ
16 հոկտեմբերի, 2012Խորվաթիա Խորվաթիա2 : 0Ուելս Ուելս-Աշխարհի առաջնության 2014-ի ընտրական փուլ
6 փետրվարի, 2013Ուելս Ուելս2 : 1Ավստրալիա Ավստրալիա1Ընկերական հանդիպում
22 մարտի, 2013Շոտլանդիա Շոտլանդիա1 : 2Ուելս Ուելս-Աշխարհի առաջնության 2014-ի ընտրական փուլ
26 մարտի, 2013Ուելս Ուելս1 : 2Խորվաթիա Խորվաթիա1Աշխարհի առաջնության 2014-ի ընտրական փուլ
10 սեպտեմբերի, 2013Ուելս Ուելս0 : 3Սերբիա Սերբիա-Աշխարհի առաջնության 2014-ի ընտրական փուլ
16 նոյեմբերի, 2013Ուելս Ուելս1 : 1Ֆինլանդիա Ֆինլանդիա-Ընկերական հանդիպում
5 մարտի, 2014Ուելս Ուելս3 : 1Իսլանդիա Իսլանդիա1Ընկերական հանդիպում
9 սեպտեմբերի, 2014Անդորա Անդորրա1 : 2Ուելս Ուելս2Եվրո 2016-ի ընտրական փուլ
10 հոկտեմբերի, 2014Ուելս Ուելս0 : 0Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա-Եվրո 2016-ի ընտրական փուլ
13 հոկտեմբերի, 2014Ուելս Ուելս2 : 1Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս-Եվրո 2016-ի ընտրական փուլ
16 նոյեմբերի, 2014Բելգիա Բելգիա0 : 0Ուելս Ուելս-Եվրո 2016-ի ընտրական փուլ
28 մարտի, 2015Իսրայել Իսրայել0 : 3Ուելս Ուելս2Եվրո 2016-ի ընտրական փուլ
12 հունիսի, 2015Ուելս Ուելս1 : 0Բելգիա Բելգիա1Եվրո 2016-ի ընտրական փուլ
3 սեպտեմբերի, 2015Կիպրոս Կիպրոսի Հանրապետություն0 : 1Ուելս Ուելս1Եվրո 2016-ի ընտրական փուլ
3 սեպտեմբերի, 2015Ուելս Ուելս0 : 0Իսրայել Իսրայել-Եվրո 2016-ի ընտրական փուլ
10 հոկտեմբերի, 2015Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա2 : 0Ուելս Ուելս-Եվրո 2016-ի ընտրական փուլ
13 հոկտեմբերի, 2015Ուելս Ուելս2 : 0Անդորրա Անդորրա1Եվրո 2016-ի ընտրական փուլ
5 հունիսի, 2016Շվեդիա Շվեդիա3 : 0Ուելս Ուելս-Ընկերական խաղ
11 հունիսի, 2016Ուելս Ուելս2 : 1Սլովակիա Սլովակիա1Եվրո 2016
16 հունիսի, 2016Անգլիա Անգլիա2 : 1Ուելս Ուելս1Եվրո 2016
20 հունիսի, 2016Ռուսաստան Ռուսաստան0 : 3Ուելս Ուելս1Եվրո 2016
25 հունիսի, 2016Ուելս Ուելս1 : 0Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիա-Եվրո 2016
1 հուլիսի, 2016Ուելս Ուելս3 : 1Բելգիա Բելգիա-Եվրո 2016
6 հուլիսի, 2016Պորտուգալիա Պորտուգալիա2 : 0Ուելս Ուելս-Եվրո 2016
Փակել

2016 թվականի հուլիսի 6-ի տվյալներով[18]

Անձնական կյանք

Բեյլը ծնվել է Ուելսի Քարդիֆ քաղաքում։ Հայրը՝ Ֆրենկը, աշխատում էր դպրոցում որպես պահակ, իսկ մայրը՝ Դեբին, օպերացիոն կառավարիչ էր։ Բեյլը հաճախել է Եգլվիս Նևիդ հիմնական դպրոցը։ Նա Քարդիֆ Սիթի ակումբի ֆուտբոլիստ՝ Քրիս Փայքի եղբորորդին էր։ Նա դեռ սովորում էր, երբ առաջին անգամ հայտնվեց Սաութհեմփթոն ի ուշադրության կենտրոնում, երբ նա խաղում էր իր առաջին ակումբի՝ Քարդիֆի ֆուտբոլային ակումբի կազմում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.