From Wikipedia, the free encyclopedia
Դանիել Անդրե Սթարիջ (անգլ.՝ Daniel Andre Sturridge, սեպտեմբերի 1, 1989[3][4], Բիրմինգհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, Լիվերպուլի և Անգլիայի հավաքականի հարձակվող։ Հիմնականում խաղում է կենտրոնական հարձակվողի դերում, բայց «Չելսի»-ում նա գործում էր որպես աջեզրային հարձակվող։ 2009-2010 մրցաշրջանում «Չելսի»-ի կազմում արժանացել է ոսկե դուբլ մրցանակի, երբ դարձավ Անգլիայի Պրեմիեր Լիգայի չեմպիոն և Անգլիայի գավաթակիր։ 2012 թվականին «Չելսի»-ի կազմում դարձել Չեմպիոնների Լիգայի հաղթող։
Դանիել Սթարրիջ անգլ.՝ Daniel Sturridge | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Անդրե Դանիել Սթարիջ[1] | ||
Ազգությունը | անգլիացի | ||
Քաղաքացիությունը | Անգլիա | ||
Մականուն | Դեննո | ||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 1, 1989 (35 տարեկան) | ||
Ծննդավայր | Բիրմինգհեմ, Անգլիա | ||
Հասակ | 179 սմ[2] | ||
Քաշ | 76 կգ | ||
Դիրք | Աջ(կենտրոնական) հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Լիվերպուլ | ||
Համար | 15 | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Սթարիջը ծնվել և մեծացել է Բիրմինհեմում, որտեղ և սկսել է հանդես գալ Աստոն Վիլլայում, այստեղ նա հանդես եկավ մինչև 2002 թվականը՝ նախքան «Կովենտրի Սիթի» տեղափոխվելը։ Մեկ տարի անց պայմանագիր է կնքում «Մանչեսթեր Սիթի»-ի հետ։ Նա շարունակեց իր կարերային զարգացումը Սիթիում, խաղաց Անգլիայի երիտասարդական գավաթի 2 եզրափակիչ խաղերում։ Սթարիջը սկսեց խաղալ թիմի գիմնական կազմում 2007-2008 մրցաշրջանում, դառնալով պատմության մեջ այն միակ ֆուտբոլիստը ում հաջողվել է մեկ մրցաշրջանում գոլ խփել Անգլիայի երիտասարդական գավաթում, Անգլիայի գավաթում և Պրեմիեր Լիգայում։ Նա լքեց Սիթին 2009 թվականին ազատ ֆուտբոլիստի կարգավիճակում, «Չելսիի» հետ պայմանագիր ստորագրելով, բայց չկարողացավ տեղ գտնել հիմնական կազմում։ 2010-2011 մրցաշրջանի 2-րդ կեսում նա վարձավճարով տրվեց «Բոլտոն Ուոնդերերսին», որտեղ առաջնության 12 խաղում խփեց 8 գոլ։
2011-2012 մրցաշրջանի մեկնարկից առաջ «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը հայտարարեց այն մասին, որ չի տեսնում Սթարիջին հիմնական կազմում։ 2011-2012 մրցաշրջանում Դանիելը «Չելսիի» կազմում անց կացրեց 36 հանդիպում և դարձավ 13 գոլի հեղինակ։ Նոր մրցաշրջանում Սթարիջը այլևս չէր հայտնվում «կապույտների» կազմում և 2013 թվականի հունվարին տեղափոխվեց Լիվերպուլ։ Գործարքը համար «մերսիսայդցիները» վճարեցին 12 միլիոն ֆունտ։ Սթարիջը հանդես է եկել Անգլիայի հավաքականում, սկսած մինչև 16 տարեկանների հավաքականից, վերջացրաց հիմնական հավաքականով։ Անգլիայի երիտասարդական հավաքականում նա անց է կացրել 15 խաղ և խփել է 4 գոլ։ Անգլիայի հիմնական հավաքականի կազմում առաջին խաղը եղել է Շվեդիայի հավաքականի դեմ ընկերական հանդիպումը 2011 թվականի նոյեմբերի 15-ին։ Ապա 2012 թվականին Մեծ Բրիտանիայի կազմում մասնակցեց Լոնդոնում անց կացվող «Օլիմպիական խաղերին»։ Դանիելի ընտանիքը ֆուտբոլային էր, նրա հորեղբայրներն էին նախկին ֆուտբոլիստներ Սայմոն և Դինա Սթարիջները։
Դանիել Սթարիջը ծնվել է Բիրմինգհեմում և սկսել է իր կարիերան 1998 թվականին Աստոն Վիլլայում։ Ապա, 2002 թվականին, նա տեղափոխվեց «Կովենտրի Սիթի» և այնտեղ մնաց մինչև 2003 թվականը՝ մինչ Մանչեսթեր Սիթիի ակադեմիային միանալը,13 տարեկան հասակում։ Ֆուտբոլային Լիգայի կոմիտետը պարտադրեց «Մանչեսթեր Սիթի»-ին վճարել 30000 ֆունտ փոխհատուցում Կովենտրի Սիթիին, և հետագա 200000 ֆունտ հավելավճարով, եթե նա հաջող խաղա թիմում և ազգային հավաքականում։ Հաջորդ տարում, Manchester United Premier Cup մինչև 15 տարեկանների մրցաշարային գավաթի խաղարկման ժամանակ, նա դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկու և ֆուտբոլիստ,եզրափակչում նրա թիմը հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդ» -ին։ 16 տարեկանում նա խաղում էր Մանչեսթեր Սիթիի երիտասարդական ակումբում, որի կազմում նա 2006 թվականին հասավ Անգլիայի երիտասարդական գավաթի եզրափակիչ։ Այդ մրցաշարում նա խփեց 4 գոլ և ևս 2-ը եզրափակչում, որը չբավարարեց «Լիվերպուլ» -ի հանդեպ հաղթանակ տանելու համար,«Մանչեսթեր Սիթի» -ին պարտվեց 3։2 հաշվով։ Հենց այդ ամռանն էլ նա ստորագրեց իր առաջին պայմանագիրը, որը ուժի մեջ մտավ, երբ նա դարձավ 17 տարեկան։
2006/07 մրցաշրջանի սկզբից Սթարրիջը սկսեց մարզվել իր առաջին թիմի՝ Մանչեսթեր Սիթիի կազմում։ Մեկ խաղում իր հաշվին գրանցելով 3 գոլ՝ նա կարողացավ 2007 թվականի փետրվարին տեղ գրավել հիմնական կազմի պահեստայինների նստարանին։ 2007 թվականի փետրվարի 5-ին կայացավ Սթարիջի առաջին խաղը, մրցակիցը Ռեդինգան էր։ Սթարիջը 15-րդ րոպեին դուրս եկավ փոխարինման՝ փոխարինելով Յորգոս Սամարասին։ Խաղը ավարտվեց 0։2 հաշվով՝ Ռեդինգայի հաղթանակով։ Նա երկրորդ անգամ հայտնվեց դաշտում մեկ ամիս անց, բայց վնասվածք ստանալու պատճառով մինչև մրցաշրջանի ավարտը չկարողացավ խաղալ։
Սթարիջը իր առաջին գոլը Սիթիի կազմում խփել է 2008 թվականի հունվարի 27-ին Անգլիայի գավաթի խաղարկությունում, Շեֆֆիլդ Յունայթեդի դարպասը, իսկ երեք օր անց խփեց իր առաջին գոլը Պրեմիեր Լիգայում Դերբի Քաունթիի դարպասը՝ խաղալով հիմնական կազմում։ Այնուամենայնիվ խաղալով թիմի հիմնական կազմում Սթարիջը ելույթ էր ունենում նաև երիտասարդական թիմի կազմում՝ հանդես գալով Անգլիայի գավաթում։ 2008 թվականին Սիթին նորից հասավ եզրափակիչ, իսկ Սթարիջը դարձավ առաջնության լավագույն ռմբարկու։ Այս անգամ Սիթին նվաճեց գավաթը, եզրափակչում երկու խաղերի արդյունքով հաղթելով «Չելսի»ին 4:2 հաշվով,Սթարիջը նույնպես այդ խաղում աչքի ընկավ գոլով։
2008-2009 մրցաշրջանում,խաղալով 16 անգամ,Սթարիջը խփեց 4 գոլ և կատարեց 3 գոլային փոխանցում։ Մրցաշրջանի վերջում հանդիսատեսները նրան ճանաչեցին լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Սթարիջը այդ մրցանակը նվիրեց իր ընտանիքին և Դին հորեղբորը։
2009 թվականի հունիսի 30-ին Սթարիջի պայմանագիրը Մանչեսթեր Սիթիի հետ ավարտվեց և նա դարձավ ազատ ֆուտբոլիստ, իսկ արդեն հուլիսի 3-ին «Չելսի»-ին ստորագրեց նրա հետ 4 տարի ժամկետով պայմանագիր։ Քանի որ Սթարիջը 24 տարեկան էր, երկու կողմերը չկարողացան համաձայնության գալ և փոխհատուցման գումարի չափը որոշեց դատարանը։ «Չելսի»-ին պարտավորվեց վճարել 3 500 000 ֆունտ ստերլինգ կանխավճար և 500 000 ֆունտ հետվճար ամեն 10, 20, 30 և 40-րդ հանդիպումների ժամանակ։ Որոշվեց նաև, որ եթե Սթարիջը հրավիրվի երկրի ազգային հավաքական, ապա Մանչեսթեր Սիթին կստանա ևս 1 000 000 ֆունտ ստերլինգ։ Այս պահանջները կատարվեցին, այն ժամանակ երբ 2011 թվականին Անգլիայի հավաքականի մարզիչ դարձավ Ֆաբիո Կապելլոն, և երբ 2013 թվականի փետրվարին նրան գնեց Լիվերպուլը։
Իր առաջին գոլը «Չելսի»-ի կազմում Սթարիջը խփել է 2009 թվականի հուլիսի 18-ին Սիեթլ Սանդերսի դարպասը։ Սթարիջը իր երկրորդ հանդիպումն անցկացրեց «Չելսի»ի նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոյի դեմ, որը գլխավորում էր Ինտերը։ Սեպտեմբերի 16-ին Սթարիջը դարձավ հետ-տրիկի հեղինակ Իպսվիչ Թաունի դեմ խաղում։ 2009 թվականի հոկտեմբերի 28-ին անց կացրեց իր առաջին խաղը հիմնական նկազմում Բոլտոն Ուոնդերերսի դեմ խաղում Սթեմֆորդ Բրիջում։ 2009 թվականի դեկտեմբերի 20-ին Սթարիջը դուրս եկավ փոխարինման առաջին խաղակեսում Վեստ Հեմ Յունայթեդի դեմ խաղում և վաստակեց 11 մետրանոց, որը վերածեց գոլի Ֆրենկ Լեմպարդը, իսկ խաղը ավարտվեց 1:1 հաշվով։ Պրեմիեր Լիգայում Սթարիջը առաջին անգամ հիմնական կազմում հայտնվեց դեկտեմբերի 26-ին Բիրմինգհեմ Սիթիի դեմ խաղում։ Իր առաջին դուբլը «Չելսի»ի կազմում Սթարիջը խփեց Ուոտֆորդի դարպասը։ Անգլիայի գավաթի այդ խաղարկությունում նա դարձավ միակ ֆուտբոլիստը, ում հաջողվեց գոլ հեղինակել երրորդ,չորրորդ և հինգերորդ փուլերում։ Սթարրիջը Պրեմիեր Լիգայում իր առաջին գոլը խփեց 2010 թվականի ապրիլի 25-ին Սթոք Սիթիի դեմ խաղում, որն ավարտվեց 7:0 հաշվով։ 2010 թվականի Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչում փոխարինման դուրս եկավ 90-րդ րոպեին, իսկ այդ խաղում հաղթեց «Չելսի»ն 1:0 հաշվով Պորտսմուտին։ Սթարիջը դարձավ «Չելսի»ի լավագույն ռմբարկու 4 գոլով։ Այդ մրցաշրջանում նա դարձավ ոսկե դուբլի հեղինակ՝ «Չելսի»ի հետ հաղթելով Անգլիայի գավաթը և առաջնությունը։
2010 թվականի սեպտեմբերի 15-ին Սթարիջը խաղաց Չեմպիոնների Լիգայում «Ժիլինայի» դեմ, այդ խաղում նա խփեց իր առաջին գոլը, իսկ «Չելսի»ն հաղթեց 4:1 խաշվով։ Իր երկրորդ գոլը նա նույնպես խփեց «Ժիլինայի» դարպասը, այս անգամ հաշիվը 2։1 էր։
2011 թվականի հունվարի 31-ին Սթարիջը համաձայնվեց խաղալ Բոլտոնում վարձակալությամբ։ Նա խաղաց 2 օր անց և դարձավ գոլի հեղինակ Վուլվերհեմպթոնի դեմ խաղում։ Նա գրավեց Տոտենհեմի, Էվերթոնի,Նյուքասլի դարպասը։ Վարձակալման ավարտին նա արդեն խաղացել էր 12 խաղ և դարձել 8 գոլի հեղինակ։ Իսկ ահա Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում նա ստացավ իր կարիերայի մեջ առաջին կարմիր քարտը 86-րդ րոպեին։
2011-2012 մրցաշրջանում Սթարիջին հնարավորությու տրվեց ցույց տալ իր կարողությունները, և նոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշին։ 2011 թվականի սեպտեմբերի 10-ին նա նորից խաղաց «Չելսի»ի կազմում և աչքի ընկավ 50-րդ րոպեին իր գոլով։ Բոլտոնի խաղից առաջ Անդրե Վիլաշ Բոաշը ասել է
Սթարրիջի օգնությամբ «Չելսի»-ին կարողացավ հաղթել Բոլտոնին 5։1 հաշվով, ապա իրար հետևից նա գոլեր խփեց Էվերթոնի, Լիվերպուլի, Վուլվերհեմպտոնի դարպասները, այդպես նա այդ մրցաշրջանում դարձավ 7 գոլի հեղինակ։
2013 թվականի հունվարի 2-ին Սթարիջը տեղափոխվեց մերսիսադյան ակումբ։ Ֆուտբոլիստը հայտարարել է, որ ցանկանում է խաղալ ինչքան հնարավոր է երկար և չլքել թիմը։ Հունվարի 13-ին Դանիելը անցկացրեց իր առաջին խաղը պրեմիեր Լիգայում Լիվերպուլի կազմում և պարտվեց 1։2 հաշվով Մանչեսթեր Յունայթեդին։ Նա խփեց Լիվերպուլի միակ գոլը։ Առաջին ոչ լրիվ մրցաշրջանի արդյունքներով նա 16 խաղում դարձել էր 11 գոլի հեղինակ։
Մրցաշրջանի մեկնարկից առաջ Դանիելը վնասվածք ստացավ Անգլիայի հավաքականի կազմում և բաց թողեց 3-4 ամիս։ Ասում էին, որ նա չի խաղա մինչև նոր մրցաշրջանը, սակայն ֆուտբոլիստը կարողացավ վերականգվել։ Մեկնարկային խաղում նա կարողացավ գրավել Սթոք Սիթիի դարպասը և օգնեց Լիվերպուլին առաջատար դիրք գրավել մրցաշրջանում։ Նա հիանալի խաղաց Աստոն Վիլլայի և Մաչեստեր Յունայթեդի դեմ և դարձավ օգոստոս ամսի լավագույն ֆուտբոլիստ։ Նոյեմբերի վերջին նա ստացավ վնասվածք և ստիպված եղավ բաց թողնել 6-8 շաբաթ։
Սթարրիջը պաշտպանել է Անգլիայի գույները միչնչև 16 տարեկանների պայքարում, մասնակցել Եվրոպայի առաջնությանը 2011 թվականին։2011 թվականին ՈՒԵՖԱ-ի մասնագետները նրան ներառել են սիմվոլիկ հավաքականում։
2011 թվականի նոյեմբերի 6-ին Սթարիջը առաջին անգամ հրավիրվեց Անգլիայի հավաքականի հիմնական կազմ և խաղացել Իսպանիայի և Շվեդիայի դեմ։ Նա նստած էր պահեստայինների նստարանին Իսպանիայի հանդեպ 1։0 հաղթական հաշվի ժամանակ, բայց Ֆաբիո Կապելլոն նրան խոստացել էր խաղալ Շվեդիայի դեմ։ 2011 թվականի նոյեմբերի 15-ին Շվեդիայի դեմ խաղում նա փոխարինեց Թեո Ուոլկոթին 58-րդ րոպեին։ Անգլիան հաղթեց 1։0 հաշվով։
Սթարրիջը ունիվերսալ ֆուտբոլիստ է։ Իր կարիերայում նա խաղացել է հարձակման բոլոր դիրքերում։ Դանիելը աչքի է ընկնում իր լավ փոխանցումներով, գնդակի վարումով և հեռահար ուժեղ ու դիպուկ հարվածներով։ Անդրե Վիլլաշ-Բոշը նրան համեմատել է Պորտուի հարձակվող Հալկի հետ։ Նա ասել է.
Հավաքական | Մրցաշրջան | Ընկերական | Մրցաշար | Ընդհանուր | |||
---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
2011 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | |
2012 | 2 | 0 | 1 | 0 | 3 | 0 | |
2013 | 1 | 0 | 1 | 1 | 2 | 1 | |
Կարիերայի ընթացքում | 4 | 0 | 2 | 1 | 6 | 1 | |
Թիմայիններ
Անհատական
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.