From Wikipedia, the free encyclopedia
Աստոն Վիլլա ֆուտբոլային ակումբը անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է, որը մասնակցում է Չեմպիոնշիպին։ Ակումբը ներկայացնում է Բիրմինգհեմ քաղաքը։
Աստոն Վիլա | ||||
Ամբողջական անուն | Aston Villa Football Club Աստոն Վիլա Ֆուտբոլային Ակումբ | |||
---|---|---|---|---|
Մականուն(ներ) | Առյուծները | |||
Գույներ | Բորդո-կապույտ | |||
Հիմնադրում | 1874 թ. | |||
Երկիր | Միացյալ Թագավորություն | |||
Մարզադաշտ | Վիլա Պարկ, Բիրմինգհեմ | |||
Տարողունակություն | 42 788[1] | |||
Նախագահ | Տոնի Սյա[2] | |||
Մարզիչ | Թափուր է | |||
Կայք | ||||
Լիգա | Անգլիայի Պրեմիեր Լիգա | |||
2015-16 | 20 | |||
|
Ակումբը հիմնադրվել է 1874 թվականին և 1897 թվականից խաղում է իր ներկայիս գլխավոր մարզադաշտում՝ Վիլլա Պարկում։ Աստոն Վիլլան 1888 թվականին եղել է Ֆուտբոլի Լիգայի հիմնադիր անդամների շարքում։ Թիմը 1992 թվականից մինչև հիմա անդամակցում է նաև Պրեմիեր լիգային։ Ակումբը երկար ժամանակ տնօրինել է նրա նախկին սեփականատեր և նախագահ Դոգ Էլլիսը, սակայն 2006 թվականից ակումբի լիակատար հսկողության պարտականությունները ստանձնեց Ռենդի Լերները։
Այն համարվում է Անգլիայի հնագույն և առավել հաջողակ ֆուտբոլային ակումբներից մեկը, որը 7 անգամ հաղթել է Առաջին Դիվիզիոնի Առաջնությունում և յոթ անգամ էլ՝ Անգլիայի Գավաթում։ Վիլլան նվաճել է նաև 1981-82 թվականների Եվրոպայի գավաթը. ակումբն այն 5 անգլիական ակումբների շարքում է, որոնք հաղթություն են ունեցել այժմ այսպես կոչվող ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայում։Աստոն Վիլլան ունի չորրորդ ամենաբարձր տիտղոսը, որը երբևէ ձեռք է բերվել անգլիական ակումբների կողմից։ Նրանք ուժեղ մրցակցության մեջ են տեղական Բիրմինգհեմ Սիթի ակումբի հետ։ Աստոն Վիլլայի և Բիրմինգհեմ Սիթի ակումբի միջև մրցակցային հանդիպումները սկսվել են դեռևս 1879 թվականից։
Ակումբի ավանդական գույներն են երկնագույն թևերով բորդո շապիկները, սպիտակ շորտերը և երկնագույն գուլպաները։ Ակումբի ավանդական նշանն է՝ ետևի թաթերի վրա կանգնած ոսկեգույն առյուծը բաց կապույտ ֆոնի վրա, իսկ առյուծի տակ գրված է ակումբի կարգախոսը՝ «Պատրաստված». այս նշանի փոփոխված տարբերակն ընդունվել է 2007 թվականին։
Տարի | Համազգեստ | Հովանավոր |
---|---|---|
1972–81 | Umbro | չկա |
1981–82 | le Coq Sportif | |
1982–83 | Davenports | |
1983–87 | Henson | Mita |
1987–90 | Hummel | Mita Copiers |
1990–93 | Umbro | |
1993–95 | Asics | Müller |
1995–98 | Reebok | AST Computer |
1998–2000 | LDV | |
2000–02 | Diadora | NTL |
2002–04 | Rover | |
2004–06 | Hummel | DWS Investments |
2006–07 | 32Red.com | |
2007–08 | Nike | |
2008–10 | Acorns Children's Hospice | |
2010–11 | FxPro | |
2011–12 | Genting Casinos | |
2012–13 | Macron | |
2013– | Dafabet |
Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:
|
|
Աստոն Վիլլան հաղթել է բազմաթիվ խաղարկություններ թե ազգային թե միջազգային ասպարեզում։ Նրանց վերջին նվաճումն էր 1996 թվականի Ֆուտբոլային լիգայի գավաթը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.