Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ժորես Օկոր (ֆր.՝ Jores Okore, օգոստոսի 11, 1992[1][2][3], Աբիջան, Կոտ դ'Իվուար), ծագումով կոտդիվուարցի դանիացի ֆուտբոլիստ, «Օլբորգ» ակումբի պաշտպան։ Խաղացել է Դանիայի հավաքականում։
Քաղաքացիությունը | Կոտ դ'Իվուար | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 11, 1992[1][2][3] (32 տարեկան) | ||
Ծննդավայր | Աբիջան, Կոտ դ'Իվուար | ||
Հասակ | 183 սանտիմետր | ||
Քաշ | 80 կիլոգրամ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Օկորը ծնվել է Կոտ դ’Իվուարի մայրաքաղաք Աբիջանում, երբ 3 տարեկան էր, ընտանիքի հետ տեղափոխվել է Դանիա, որտեղ 8 տարեկանից ֆուտբոլ է խաղացել Կոպենհագենի արվարձանի «Բ 93» ակումբում[4]։ 2007 թվականին Ժորեսը տեղափոխվել է «Նորշելան», որտեղ դարձել է երիտասարդական թիմի ավագ[5]։
Օկորն իր նորամուտը «Նորշելանի» կազմում նշել է Դանիայի առաջնությունում 2011 թվականի ապրիլի 3-ին՝ «Հորսենսի» դեմ խաղում՝ դուրս գալով փոխարինման[6]։ Առաջնությունում մի քանի խաղերից հետո թիմի հետ նվաճել է 2011 թվականի Դանիայի գավաթը։ 2011 թվականի հունիսին Օկորը նոր քառամյա պայմանագիր է կնքել «Նորշելանի»[5] հետ և դարձել է առաջին թիմի պաշտոնական անդամ։
2011 թվականի սեպտեմբերի 18-ին Օկորը «Բրյոնդբիի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Նորշելանի» կազմում։ Նոյեմբերի 4-ին Ժորեսը նոր պայմանագիր է ստորագրել մինչև 2016 թվականի դեկտեմբերը[7]։
2013 թվականի հունիսի 13-ին հայտարարվել է, որ Օկորը քառամյա պայմանագիր է կնքել «Աստոն Վիլլայի» հետ[8]։ Տրանսֆերի գումարը կազմել է 4 մլն ֆունտ ստերլինգ։ Նա իր նորամուտը Պրեմիեր լիգայում նշել է 2013 թվականի օգոստոսի 21-ին «Սթեմֆորդ Բրիջում» «Չելսիի» դեմ խաղում՝ փոխարինելով Կիրան Կլարկին՝ ընդմիջումից րոպեներ առաջ։ 2013 թվականի սեպտեմբերի 16-ին «Նյուքասլ Յունայթեդի» դեմ խաղում նա ծնկի խաչաձև ջլերի կտրվածք է ստացել և ստիպված է եղել բաց թողնել 2013/14 մրցաշրջանը։ 2014 թվականի նոյեմբերի 24-ին, առաջին անգամ վնասվածքի պատճառով տասնչորս ամիս բացակայությունից հետո, նա խաղադաշտ է դուրս եկել «Սաութհեմփթոնի» դեմ խաղում, որն ավարտվել է 1-1 հաշվով։ 2015 թվականի փետրվարի 7-ին «Չելսիի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Աստոն Վիլլայի» կազմում։
2011 թվականի սեպտեմբերի 6-ին 19 տարեկանում Օկորը իր նորամուտն է նշել Դանիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում՝ 2013 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հյուսիսային Իռլանդիայի դեմ հաղթանակով։
Երիտասարդական հավաքականում իր նորամուտից երկու ամիս անց՝ 2011 թվականի նոյեմբերի 6-ին, Օկորը հրավիրվել է ազգային հավաքական՝ 2011 թվականի նոյեմբերի 11-ին Շվեդիայի դեմ ընկերական խաղում Սիմոն Կյերին փոխարինելու[9]։ Նորամուտն այս խաղում նշել է հավաքականի կազմում՝ 62-րդ րոպեին փոխարինելով թիմակից Անդրեաս Բյելանդին։ Ժորեսը ազգային հավաքականի հետ մնացել է 2011 թվականի նոյեմբերի 15-ի Ֆինլանդիայի դեմ հաջորդ ընկերական խաղում, որտեղ նա անցկացրել է իր երկրորդ հանդիպումը մեկնարկային կազմում։
2012 թվականի մայիսի 24-ին հայտարարվել է, որ Ժորես Օկորն ընդգրկվել է Դանիայի հավաքականի կազմում Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2012-ին և Բրազիլիայի և Ավստրալիայի դեմ երկու ընկերական խաղերի մասնակցելու[10]։
2015 թվականի հուլիսի 18-ի դրությամբ[11]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.