From Wikipedia, the free encyclopedia
Վիլեն Մկրտչի Ասլանյան (փետրվարի 18, 1932, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 17, 1989, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ֆիզիկոս։ ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր՝ (1975)։
Վիլեն Ասլանյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18, 1932 Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 17, 1989 (57 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Հայր | Մկրտիչ Ասլանյան |
Մկրտիչ Ասլանյանի որդին։
1955 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1964 թվականից եղել է ԵՊՀ օպտիկայի ամբիոնի վարիչ, 1967-1973 թվականներին՝ ԵՊՀ պոլիմերների ֆիզիկայի և կենսաֆիզիկայի ամբիոնի վարիչ։
Աշխատանքները վերաբերում են օպտիկային և մոլեկուլային կենսաֆիզիկային։ Ուսումնասիրել է միջմոլեկուլային փոխազդեցության և միկրոմոլեկուլի երկարության ազդեցությունը մոլեկուլների օպտիկական ակտիվության վրա։ Հետազոտել է կենսաբանական մակրոմոլեկուլների կառուցվածքի ձևավորման ֆիզիկական սկզբունքները և այդ մակրոմոլեկուլները կայունացնող ուժերի բնույթը։ Առաջարկել է պոլիպեպտիդներում պարույր-կծիկ անցման միկրոսկոպիկ տեսություն[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.