Remove ads
գյուղ Հայաստանի Արարատի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Այգեպատ (նախկին անվանումը՝ Մասումլու), գյուղ Հայաստանի Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից մոտ 2 կմ արևելք։ Վերանվանվել է Այգեպատ 1949 թ. դեկտեմբերի 1-ին[2]։
Այգեպատ գյուղը Արտաշատի տարածաշրջանի մեջ մտնող 39 գյուղերից մեկն է, որը մտել է Դվին քաղաքի արվարձանների մեջ։ Վերահիմնադրվել է 1828 թվականին։ Մինչև Բնակիչների նախնիները եկել են Պարսկահայաստանի Խոյ և Սալմաստի գավառներից։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, մանկական խաղահրապարակ, բուժկետ, ատամնաբուժարան, հեռախոսային ցանց, ալրաղաց, և մի շարք տարբեր նշանակության խանութներ։ Գյուղը մոտ է մի շարք պատմամշակութային հուշարձանների և բնակավայրերի։ Այգեպատից մինչև Խոր Վիրապ վանական համալիր՝ 12 կմ է, Դվին մայրաքաղաքի ավերակները՝ 8 կմ, Ոստան գյուղի թանգարան՝ 4 կմ, Շահումյան համայնքի Գրիգորի հնագիտական թանգարան՝ 3 կմ, Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձան՝ 15 կմ։
Գյուղը տեղադրված է ծովի մակարդակից 865 մ բարձրության վրա[3]։ Կլիման բարեխառն է , ամռանը՝ տաք, ձմռանը ցուրտ։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին։ Տարեկան միջին ջերմաստիչանը կազմում է 20 °C, առավելագույն ջերմաստիչանը հասնում է մինչև +35 °C-ից +40 °C, իսկ նվազագույնը հասնում է -40 °C Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Գյուղը սահմանակից է հյուսիս-արևելքից՝ Ոստանին, Վերին Արտաշատին, իսկ հարավ-արևմուտքից՝ Շահումյանին[3]։
Գյուղը վերահինադրվել է 1828 թվականին ։ Բնակիչները եկել են Պարսկաստանի Խոյ և Սալմաստ քաղաքներից ։ Մինչև 1948 թվականը գյուղը եղել է թուրքաբնակ , այնուհետև թուրքերի հեռանալուց հետո ներգաղթի և վերաբնակեցման գործով պայմանավորված գյուղեն են եկել հայեր ՝ Նախիջևանից, Վանից, Մարտունուց, Պարսկաստանից, Գյումրիից, Լանջառից, Զանգակատնից, Գավառից և այլն։
1828 | 1873 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 | 2013 | 2017 | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակչություն | 62 | 329 | 460 | 729 | 1022 | 1270 | 1243 | 1400[4] | 1451 | 1287[5] | 1700 | 1755 |
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ՝ լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ,ոչխարաբուծությամբ թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։ Պահուստային հողերը նույնպես յուրացվում են որպես այգիներ, վարելահողեր։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 210 հա, պտղատու և խաղողի այգիները 158 հա։
Արդյունաբերության մեջ զարգացած է սննդի արդյունաբերությունը։ Ունի գինու գործարան, որտեղ արտադրվում է կոնյակի սպիրտ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.