Հանքավան
գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Հանքավան, բալնեոկլիմայական առողջավայր Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 33 կմ հյուսիս-արևմուտք, Երևանից 85 կմ հյուսիս։ Գտնվում է Մարմարիկ գետի գեղատեսիլ կիրճում, բարձրությունը ծովի մակարդակից 2000 մետր։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հանքավան (այլ կիրառումներ)
Remove ads
Հանքավան է վերանվանվել 1949 թ.-ի նոյեմբերի 1-ին։
Remove ads
Բնություն
Շրջապատված է լեռներով, որոնց լանջերը ծածկված են անտառներով և թփուտներով։
Կլիմա
Կլիման մեղմ է, ամառը՝ չափավոր տաք (հուլիս-օգոստոսի միջին ջերմաստիճանը՝ 16-18 °C), ձմեռը՝ չափավոր ցուրտ (հունվարի միջին ջերմաստիճանը՝ -7 °C), արևափայլքի տևողությունը՝ տարեկան 2200 ժ, տեղումները՝ 660 մմ։
Բնակչություն
Բնակչության նախնիները այստեղ են գաղթել 18դ. և զբաղվել պղնձի հանույթով ու նախնական մշակմամբ։
Հանքավանի ազգաբնակչության փոփոխությունը.[2]
Տնտեսություն
Բնակչությունը զբաղվում է նաև անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Առողջարան և բուժումներ
Բուժիչ հիմնական միջոցներն են՝ լեռնային կլիման և «Հանքավան» հանքային ջուրը։ Հանքավանում գործում է «Հանքավան» առողջարանը (512 տեղանոց), ուր կիրառվում է ֆիզիոթերապիայի և բալնեոթերապիայի ժամանակակից բոլոր մեթոդները, մանկական առողջարանը, պանսիոնատները, հանքային ջրերի շշալցման գործարանը։ Բուժվում են ստամոքսաղիքային հիվանդություններով և նյութափոխանակության խանգարումներով տառապողները։ Հանքավանի բուժիչ միջոցների ազդեցության մեխանիզմների ուսումնասիրություններով զբաղվել են Ս. Միրզոյանը, Ռ. Գրիգորյանը, Ջ. Շմավոնյանը, Բ. Վարդազարյանը, Ա. Մաշուրը, Է. Մինասյանը, Լ. Թումանյանը և ուրիշներ։
Remove ads
Պատմամշակութային կառույցներ
Տես նաև
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads