Արտենի, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում։ Թալին քաղաքից մոտ 14 կմ հարավ-արևմուտք։ Մարզկենտրոնից գտնվում է 63 կմ հեռավորության վրա, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1200 մ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտենի (այլ կիրառումներ)
Ավան | |||
---|---|---|---|
Արտենի | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Արագածոտնի մարզ, Թալինի շրջան և Էջմիածնի գավառ | ||
Գյուղապետ | Գեղամ Խլղաթյան | ||
ԲԾՄ | 1200 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 3278[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | հայեր, եզդիներ | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Անվանումներ
Նախկինում ունեցել է Բաղութլի, Բողութլու, Բուղուտլու անվանումները։ Արտենի է վերանվանվել 1950 թվականի օգոստոսի 31-ին։ Բնակավայրը կոչվում է հարակից լեռան անունով։ Գյուղից 2.5 կմ հյուսիս-արևելք գտնվում է Արտին լեռը 2047 մ բարձրությամբ, որտեղ հայտնաբերվել են հին քարե դարի բնակավայրեր, գործիքներ և զենքեր[2]։ Ուրարտական շրջանում Ք.ա. 8-7-րդ դդ. տարածքը հայտնի էր Արտիունա անվամբ։
Ըստ առասպելի՝ Արտենի՝ այսինքն Արայի տենչանքի տեղ։ Արա Գեղեցիկը ելնում էր լեռան վրա և ընկնում էր հաճելի տենչանքի մեջ։ Դրա համար էլ լեռը կոչվել է Արտենչի տեղ, հետագայում՝ Արտենի։
Բնակչություն
Գյուղի նախնիները եկել են Արթիկի, Սառնաղբյուրի, Ախալքալաքի, Թալինի և Կարսի զանազան գյուղերից։ Գյուղում հայ բնակչության հետ ապրել են նաև եզդիներ, իսկ 1965 թվականին Արտենի են տեղափոխվել 120 տուն սիրիահայեր։ Տեղափոխվողների հետևանքով Արտենին դարձել է բավականին մեծ տնտեսություն ունեցող ավան։ Արտին լեռան ստորոտին մինչև ավանի հիմնվելը եղել է ինքնաթիռների կայան՝ աէրոդրոմ, հետո այն փակվել է և տեղանքը վերածել են այգիների։ Սկզբնական շրջանում Արտենին միացած է եղել Քարակերտին, հետո՝ 1961թ. առանձնացել է։ Արտենի ավանի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տնտեսություն
Բնակչությունը զբաղվում է խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ։ ԽՍՀՄ տարիներին ավանը լավագույնն էր խաղողի մշակության գործում։ Տեղում արտադրանքի հիման վրա ստեղծվել է գինու, կոնյակի գործարանը, որը ստեղծում էր 9 տեսակի գինի և կոնյակ՝ «Արտենի», «Աշնակ», «Անուշ» և այլն։ Գործարանի գինիները հայտնի էին նաև արտասահմանում։ Գործարանն այսօր չի գործում։ Արտենիում է գտնվել այգեգործական գիտահետազոտական ակադեմիան, որտեղ փորձարկելու համար աճեցրել են տարբեր պտղատու ծառեր։
Տես նաև
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.