Կաճաճկուտ

գյուղ Լոռիում From Wikipedia, the free encyclopedia

Կաճաճկուտmap

Կաճաճկուտ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի համայնքում[2]։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կաճաճկուտ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ
Կաճաճկուտ
Երկիր Հայաստան
ՄարզԼոռու
ԳյուղԱլավերդի (համայնք)
Հիմնադրված է1890 թ.
ԲԾՄ1425 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն393[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Thumb
Կաճաճկուտ (Հայաստան)
Փակել

Աշխարհագրություն

Կաճաճկուտ գյուղը համանքային կենտրոն Ալավերդի քաղաքից հեռու է մոտ 5 կմ դեպի արևմուտք, իսկ մարզկենտրոն Վանաձորից՝ 58 կմ հյուսիս-արևելք։ Ծովի մակերևույթից բարձր է 1425 մ և տեղակայված է Լալվար լեռան հարավ-արևելյան ստորոտին։

Կլիմա

Կաճաճկուտն ունի բարեխառն լեռնային կլիմա։ Ձմեռները ցուրտ են և տևական, ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Ամառները տաք են և համեմատաբար խոնավ, այդ իսկ պատճառով գյուղը սողանքային է։ Տարեկան մթնոլորտային տեղումների քանակը կազմում է 700-800 մմ։

Պատմություն

Նախկինում գյուղը ունեցել է Սեդվի անվանումը[3]։

Գյուղը հիմնադրվել է 1890-ական թվականներին։

Պատմամշակութային հուշարձաններ

Thumb
Սուրբ Նշան վանական համալիր (Սեդվի)

Այստեղ են գտնվում պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններ։ Շրջակայքում պահպանվել են Սեդվի գյուղատեղին (10-13-րդ դդ.), ամրոցի մնացորդները (13-14-րդ դդ.), Սեդվու Սուրբ Նշան վանքը (13-14-րդ դդ.), 13-14-րդ դարերով թվագրվող մատուռ և այլն[4]։

Բնակչություն

Կաճաճկուտի բնակչության ազգային կազմը հիմնադրման պահից մինչ օրս հայեր են[4][5]։ Ստորև ներկայացված է գյուղի բնակչության մասին տեղեկություններ ըստ տարիների[6].

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Բնակիչ ...
Տարի 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 29 391 663 653 701 483 476 537 393[1]
Փակել

Գյուղատնտեսություն

Բնակիչները հիմնականում զբաղվում են այգեգործությամբ, դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (աճեցնում են ազնվամորի, կեռաս, մասուր և այլն), զբաղվում են նաև խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ և թռչնաբուծությամբ։

Կրթություն

2019 թվականի դրությամբ գյուղն ունի միջնակարգ դպրոց և բուժկետ։

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.