Remove ads
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Մուսայելյան (նախկին անվանումը՝ Բոզյոխուշ), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Սարապատ համայնքում, մարզկենտրոնից 32 կմ արևելք։ Գյուղի կենտրոնի հեռավորությունը Երևանից 180 կմ է, Գյումրիից՝ 32 կմ, Աշոցքից՝ 15 կմ։
Գյուղ | ||
---|---|---|
Մուսայելյան | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ, Ախուրյանի շրջան և Ղուկասյանի շրջան | |
Մակերես | 12.8 կմ² | |
ԲԾՄ | 2045 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 408[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Գյուղը հիմնվել է 1862 թ. Բոզյոխուշ անվամբ Արևմտյան Հայաստանի Մասիս[փա՞ստ] գավառի Մեզիղլադա գյուղից գաղթածների կողմից։ Այսուհանդերձ, համայնքի բնակչությունը կազմված է հիմնականում Բասեն գավառից գաղթածների ժառանգներից։ Վերանվանվել է Մուսայելյան 1946 թվականի նոյեմբերի 12-ին[2]։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Մուսայելյանի մշտական բնակչությունը կազմել է 388, առկա բնակչությունը՝ 376 մարդ[3]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիների մի մասը գաղթել է 1877-1878 թվականներին Բասենի Բղլասոն գյուղից[2]։
Մուսայելյանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Մուսայելյանն ունի 1896 թ.-ին կառուցված Սբ. Տրդատ եկեղեցի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.