Remove ads
գյուղ Հայաստանի Լոռու մարզում From Wikipedia, the free encyclopedia
Հարթագյուղ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Սպիտակ համայնքում[1]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Հարթագյուղ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
Համայնք | Սպիտակ (համայնք) | Սպիտակ համայնք[1] | ||
Հիմնադրված է | 1820 թ. | ||
Այլ անվանումներ | Ղալթախչի | ||
ԲԾՄ | 1730 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 1035[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Պաշտոնական կայք | bager.am | ||
| |||
Գյուղը նախկինում Ղալթախչի անվան տակ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում։ Հետո մտել է Ղարաքիլիսայի գավառի մեջ։ Հետո՝ Լենինականի գավառի։ Գտնվում էր Փամբակի շրջանում։ 1937 թ. Սպիտակի շրջանի գյուղերից էր։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1730 մետր։ Գյուղի վարչական տարածքը կազմում է 23.59 հա։ Հեռավորությունը մարզկենտրոն Վանաձորից՝ 45 կմ։ Սպիտակից և Գյումրիից հեռավորությունը՝ 25 կմ է։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կարտոֆիլի, հացահատիկի, կտավատի, տարբեր գյուղատնտեսական կուլտուրաների մշակությամբ և այգեգործությամբ։ Գյուղում է գտնվում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (19-րդ դար), իսկ 1 կմ արևելք՝ Սուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ) Ծաղկաբեր գյուղի վարչական տարածքում։ Այն գտնվում է գյուղի մերձակա լեռան կատարին՝ Փամբակի լեռնաշղթայի անմատչելի բարձունքներից մեկի վրա։ Մատուռի նախնական, հին տեսքը չի պահպանվել։ Զորավոր Սուրբ Հովհաննես մատուռը երեք անգամ պայթեցվել և այրվել է կոմունիստական ռեժիմի օրոք և երեք անգամ վերականգնվել է գյուղացիների ջանքերով։ Վերջին անգամ վերաշինվել է 1958 թ-ին։ Վերջին տարիներին՝ ուխտավորների կողմից, մատուռի շուրջը տեղադրվել են հարյուրավոր խաչքարեր։ Ամենայն հավանականությամբ մատուռը եղել է մինչև արևմտահայերի այստեղ հաստատվելը։ Սրբավայրը Արևելյան Հայաստանի յոթ հայտնի ուխտավայրերից է, հիշատակում է Ղևոնդ Ալիշանը/Վենետիկի Ս. Ղազար կղզ/։ Ավելի հին աղբյուր դեռևս չկա։
Մատուռի մասին իր նամակներում և բանաստեղծություններում անրադառնում է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը։
Մատուռի մասին տեղեկություններ է հաղորդում նաև 20-րդ դարի խոշորագույն միստիկ-իմաստասեր Գեորգի Գյուրջիևը իր Հայտնի մարդկանց հետ գրքում։
Անցյալ դարերի ընթացքում մատուռը եղել է Ալեքսանդրապոլի գավառի վարդավառյան ամենանշանավոր ուխտավայրերից մեկը։
Հարթագյուղը պատմական վկայագրերի համաձայն հիմնադրվել է 1801֊1828 թթ-ին։ Գյուղը հիմնադրել են Ռշտունիքից, Մուշից, Բասենից, Էրզրումից և Ալաշկերտից գաղթած արևմտահայերը։ Հետագայում գյուղը համալրվել է փոքրաթիվ վանեցիներով և կարսեցիներով։ Գաղթականներով համալրման վերջին փուլը 1918-1922 թթ էր։ Որոշ արխիվային փաստաթղթերում Ալեքսանդրապոլի գավառի Ղալթախչի գյուղը հիշատակվում է որպես գործող բնակավայր դեռևս 1820 թվականից։ Կաթողիկոսական դիվաններից մեկում հիշատակվում է նույնանուն գյուղը որտեղ բնակություն են հաստատել կարսեցի ընտանիքներ։ Առաջին արևմտահայերը եկել են այստեղ 1801-թվին։ Մյուսները եկել են Ադրիանապոլսի պայմանագրի կնքումից հետո (1829֊1931 թթ)։ Գյուղը հայաբնակ է եղել մինչև Շահ Աբասի կողմից տեղահանվելը (մինչև 1603-1604 թթ)։ Հարթագյուղի և Մեծ Պարնիի միջև կային 7-8 ջրաղացների հետքեր, իսկ գյուղի կենտրոնական մասում հինավուրց ձիթհանն էր։ Այն վիթխարի կառույց է եղել հազարաշեն ծածկով, որը քանդվել է խորհրդային տարիներին, դպրոցի բակը բարեկարգելու նպատակով։ Գյուղի տարածքում կան մի շարք հինավուրց մատուռներ՝ Սուրբ Ճգնավոր, Սուրբ Խաչեր, Սուրբ Նշան և այլն։ Ամենայն հավանականությամբ, 1800 ականներին հիմնադրված գյուղը հիմնադրվել է նախկին բնակավայրի հիմքերի վրա, որը հիմնովին ավերվել էր նաև Հասան խանի արշավանքների ժամանակ։ Գյուղի բնակիչների զբաղմունքն իր արտահայտությունն է գտել գյուղի թուրքերեն անվան մեջ։ Անցյալ դարերի ընթացքում Ալեքսանդրապոլի գավառում շատ տարածված էր մասնագիտությունների, արհեստի և զբաղմունքի նաև թուրքերեն անվանումները և արևմտահայ բարբառներում ինտենսիվ գործածումը։ Թամբի փայտե կմախքը պատրաստողները կոչվել են ղալթախչի։
Հարթագյուղը, որպես հնագույն բնակավայր գոյություն ունի վաղնջական ժամանակներից։ Այդ մասին են վկայում գյուղի տարածքում հայտնաբերված հնագույն ամրոցատեղին(մ.թ.ա 2֊1 հազ.) և հնագույն դամբարանադաշտը՝ մ․թ․ ա. 4-1 հազարամյակ։ Հարթագյուղից հայտնաբերված հնագիտական նյութերը, Հայկական լեռնաշխարհի այլ անկյուններից հայտնաբերված նյութերի հետ միասին ներկայացնում են նախաբնիկների մեկ միասնական, ծագումնաբանորեն շաղկապված և երկարատև զարգացող մշակույթը։ Հարթագյուղից հայտնաբերվել են վաղ բրոնզեդարյան բազմաթիվ նյութեր։ Բացի վաղ բրոնզեդարյան նյութերից, Հարթագյուղում կան նաև վաղ երկաթի, ուրարտական և անտիկ շրջանի գտածոներ։ Հարթագյուղի տարածքում է Խոյի՝ հսկայական քարե կերտվածքը, գյուղից 5 կիլոմետր հարավ գտնվում է «Բագեր» հնագույն բնակատեղին, «Խարաբեք» միջնադարյան բնակատեղին և «Ցից քարերը», որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Արագած լեռը։
Կլիման խիստ է, ձմռանը լինում է ցուրտ, գարունը սովորաբար ուշացած է գալիս, ամառը զով է՝ հաճախակի քամիներով։ Տարեկան տեղումների քանակը ցածր է։ Վերջին տարիներին նկատվում է ձնածածկույթի խիստ պակաս։ Լինում է կարկտահարություն, սելավներ։ Գյուղը գտնվում է ուժեղ սեյսմիկ գոտում, լինում են երկրաշարժեր։ Աղետալի են եղել 1926 թ. և 1988 թ. երկրաշարժերը։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Հարթագյուղի մշտական բնակչությունը կազմել է 1035, առկա բնակչությունը՝ 957 մարդ[2]։ 1831 թվականից ի վեր բնակեցված է հայերով[3]։ Հարթագյուղի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.