Փամբակի լեռնաշղթա
Լոռու մարզի լեռնաշղթա From Wikipedia, the free encyclopedia
Փամբակի լեռներ , Բամբակ, Պամբակի լեռնաշղթա, Պամբի լեռնաշղթա, Պամբուգ, Սպիտակի լեռնաշղթա, Փամբակ, Փամփակի լեռնաշղթա, լեռնաշղթա Հայաստանի Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում[1]։ Ձգվում է Շիրակի սարահարթի հյուսիսարևելյան եզրից մինչև Սևանի թերակղզի՝ 100 կմ-ից ավելի։ Լայնությունը մինչև 16 կմ է[2]։ Նրանց միջև կան շատ գյուղեր։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փամբակ (այլ կիրառումներ)
Փամբակի լեռնաշղթա | |
---|---|
![]() | |
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածքային միավոր | Շիրակի մարզ, Լոռու մարզ, Արագածոտնի մարզ, Կոտայքի մարզ, Տավուշի մարզ և Գեղարքունիքի մարզ |
Լեռնաշղթա | Հայկական լեռնաշխարհ |
Բարձրություն (ԲԾՄ) | 3101 մետր |
Մեծագույն գագաթ | Թեժլեռ |
![]() | |
![]() |
Ամենաբարձր գագաթը Թեժլեռն է՝ 3101 մ բարձրությամբ, որը գտնվում է լեռնաշղթայի կենտրոնական հատվածում։ Բարձր գագաթներից է նաև Մայմեխը՝ 3094 մ։ Ունի ծալքաբեկորային ծագում։ Կենտրոնական հատվածից դեպի հարավ-արևելք է տարածվում Ծաղկունյաց լեռնաշղթան։ Լեռնաշղթայի արևմտյան հատվածում հարաբերական բարձրությունները ավելի փոքր են, միջլեռնային գոգավորությունները ավելի լայն։ Այստեղ է տեղադրված Փամբակի լեռնանցքը։ Լանջերը միջին թեքության են ու շատ կտրատված են։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.