մարզ Հայաստանում From Wikipedia, the free encyclopedia
Գեղարքունիք, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի արևելքում։ Մասշտաբով երկրի ամենամեծ մարզն է, որտեղ գտնվում է Հայկական լեռնաշխարհի երեք խոշորագույն լճերից մեկը՝ Սևանա լիճը։
Քարտեզ | |
դիրքը Հայաստանում | |
Կառավարություն | |
Մարզկենտրոն | Գավառ (քաղաք) |
---|---|
Մարզպետ | Կարեն Սարգսյան |
Մարզի կազմավորման թիվը՝ | ապրիլի 12, 1995[1] |
Տարածաշրջանները | Գավառ համայնք, Ճամբարակ համայնք, Մարտունի համայնք, Սևան համայնք, Վարդենիս համայնք |
Քաղաքային համայնքների թիվ | 5[1] |
Գյուղական համայնքների թիվ | 87[1] |
Գյուղական բնակավայրերի թիվ | 93[1] |
Վիճակագրություն | |
Տարածք - Ընդհանուր |
5,348[1] կմ² |
Բնակչություն - (01.01.2002) - խտություն |
278․600[1] 52.1/կմ² |
Հապավումներ - Փոստային ինդեքս - ISO 3166-2 - FIPS 10-4 |
1201-1626 AM.GR AM04 |
Կայք: gegharkunik.mtad.am |
Գեղարքունիքի մարզը սահմանակից է հյուսիսում՝ Տավուշի, արևմուտքում՝ Կոտայքի և Արարատի, հարավում՝ Վայոց ձորի մարզերին, արևելքում՝ Ադրբեջանի Հանրապետության Գետաբեկի, Դաշքեսանի և Թովուզի շրջաններին, հարավ-արևելքում՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին[Ն 1]։
Տարածքի մեծությամբ այն առաջինն է Հայաստանում։
Գեղարքունիքի մարզը բոլոր կողմերից շրջապատված է լեռնաշղթաներով կամ առանձին լեռներով։ Մարզի տարածքում գտնվող գլխավոր լեռնաշղթաներն են Գեղամա, Արեգունի, Սևանի, Արևելյան Սևանի, Վարդենիսի լեռները։ Բազմաթիվ են հրաբխային կոները, այդ թվում՝ Աժդահակը, Արմաղանը։
Կան նաև դաշտեր, որոնք ընդգրկում են Սևանի ավազանի արգավանդ հողերը։ Դրանցից հատկապես նշանակալի է Մասրիկի դաշտը, որը ծովի մակարդակից բարձր է 1900-2200 մ։
Գեղարքունիքի մարզն իր մեջ է ընդգրկում Հայաստանի ամենամեծ ջրային ավազանը՝ Սևանա լիճը, որը զբաղեցնում է մարզի շուրջ 1/4-ը։ Կան նաև բազմաթիվ լեռնային լճեր, այդ թվում՝ հրաբուխների խառնարաններում ձևավորված։ Գետերի ու աղբյուրների ցանցն ընդարձակ է, որոնցից հայտնիներից է Սևանա լճից սկիզբ առնող Հրազդան գետը։
Կլիման բարեխառն լեռնային է. ձմեռները ցուրտ են, առաջանում է կայուն ձնածածկույթ։ Հունվարյան միջին ջերմաստիճանը -5˚-10˚ է։ Ամառները տաք են, արևոտ։ Միջին ջերմաստիճանն հասնում է +18˚+20˚։ Տեղումները քիչ են՝ 400-450 մմ, իսկ բարձրադիր շրջաններում մինչև 1000 մմ։ Օգտակար հանածոներից մեծ արժեք են ներկայացնում ոսկու (Սոթք), քրոմիտի (Շորժա), բնական շինանյութերի, հանքային ջրերի (Լիճք) և այլ պաշարները։
Սևանա լիճը ամբողջությամբ գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Գեղարքունիքի մարզում է գտնվում Սոթքի ոսկու խոշոր հանքավայրերը։
Գեղարքունիքի մարզը կազմված է 4 համայնքներից, որոնք իրենց հերթին կազմված են քաղաքային և գյուղական բնակավայրերից[2]։ Գեղարքունիքի մարզի համայնքներն են՝ Գավառը, Ճամբարակը, Մարտունին, Սևանը և Վարդենիսը[2]։
Գյուղական բնակավայրերում ապրում է բնակչության 67%-ը։
Սեռատարիքային բուրգ, 2021[4] | ||||
% | Տղամարդիկ | Տարիք | Կանայք | % |
n/d | 85+ | n/d | ||
n/d | 80–84 | n/d | ||
0,9 | 75–79 | 1,3 | ||
1,9 | 70–74 | 2,8 | ||
3,6 | 65–69 | 4,5 | ||
5,7 | 60–64 | 6,6 | ||
6,5 | 55–59 | 6,9 | ||
5,7 | 50–54 | 5,9 | ||
5,3 | 45–49 | 5,8 | ||
6,4 | 40–44 | 6,6 | ||
8,3 | 35–39 | 8,4 | ||
9,4 | 30–34 | 9,4 | ||
8,1 | 25–29 | 8,4 | ||
6,8 | 20–24 | 6,2 | ||
7,1 | 15–19 | 5,8 | ||
8,2 | 10–14 | 6,5 | ||
7,6 | 5–9 | 6,3 | ||
6,6 | 0–4 | 5,4 |
Ազգային կազմը իր մեջ է ներառում մարդկանց։
Ազգությունը | 2001 թվականի Մարդահամարը[5] | Բնակչության մասնաբաժինը | 2011 թվականի Մարդահամարը[6] | Բնակչության մասնաբաժինը |
---|---|---|---|---|
Ամբողջ բնակչությունը | 237 650 | 100 % | 235 075 | 100 % |
Հայեր | 236 804 | 99,64 % | 234 474 | 99,74 % |
Ռուսներ | 430 | 0,18 % | 328 | 0,14 % |
Քրդեր | 116 | 0,05 % | 87 | 0,04 % |
Եզդիներ | 8 | <0,01 % | 57 | 0,02 % |
Ուկրաինացիներ | 56 | 0,02 % | 43 | 0,02 % |
Մյուսները նշված չեն | 236 | 0,10 % | 86 | 0,04 % |
Ստորև ներկայացված է Մարդկային ներուժի զարգացման ինդեքսի փոփոխությունը ըստ տարիների[7]։ Այն իրենից ներկայացնում է մարզի կրթական մակարդակի, կյանքի սպասվող տևողության և մեկ անձին ընկնող տարեկանի եկամուտների համախառն ցուցանիշ։ 2017 թվականին Գեղարքունիքի մարզը ըստ ՄՆԶԻ-ի Հայաստանի ամենացածր զարգացած մարզն է։
Ստորև ներկայացված է Գեղարքունիքի մարզի մարզպետների ցանկն ըստ կառավարման ժամանակահատվածների
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.