Կայան (գյուղ)

գյուղ Տավուշի մարզում From Wikipedia, the free encyclopedia

Կայան (գյուղ)map

Կայան, գյուղ Հայաստանի Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում, մարզկենտրոն Իջևանից մոտ 13 կմ հյուսիս-արևելք[2]՝ հայ-ադրբեջանական շփման գծի անմիջական հարևանությամբ[3]։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կայան (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ
Կայան
Երկիր Հայաստան
ՄարզՏավուշի մարզ
ՀամայնքԻջևան (խոշորացված համայնք) | Իջևան համայնք
Խոսվող լեզուներՀայերեն
Բնակչություն309 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Thumb
Կայան (գյուղ) (Հայաստան)
Thumb
Կայան (գյուղ) (Տավուշի մարզ)
Փակել

Աշխարհագրություն

Կայան գյուղը հարավ-արևելքից սահմանակից է Այգեհովիտ, հարավ-արևմուտքից՝ Ազատամուտ գյուղերին։ Բնակավայրի հյուսիս-արևելքով է անցնում հայ-ադրբեջանական շփման գիծը, որից այն կողմ գտնվում է Ադրբեջանի Հանրապետության Բալա Ջաֆարլի գյուղը։ Կայանի հյուսիսով հոսում է Աղստև գետը։

Բնակչություն

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Կայանի մշտական բնակչությունը կազմել է 309, առկա բնակչությունը՝ 213 մարդ[4], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Բնակիչ ...
Տարի 1981 1989 2001 2011
Բնակիչ 202 384 278 309[4]
Փակել

Համայնքային կյանք

Վարչատարածքային բաժանման տեսանկյունից այն ընդգրկված է Այգեհովիտ համայնքի մեջ[2][3]։ Բնակավայրի բնակֆոնդը կազմված է հինգ հարակնի և երկհարկ շենքերից[3]։ Ունի միջնակարգ դպրոց[6]։

Կայան գյուղի միջով է անցնում Հայաստանի միջպետական Մ 4 ավտոճանապարհը, որը մայրաքաղաք Երևանը Սևան, Իջևան քաղաքներով կապում է հայ-ադրբեջանական շփման գծին։ Ներկա դրությամբ Մ 4 ավտոճանապարհն ավարտվում է Կայան գյուղում։ Կայանից է սկսվում Հայաստանի հանրապետական նշանակության Հ 37 ավտոճանապարհը, որը Մ 4 ավտոճանապարհը կապում է Այգեհովիտ, Վազաշեն, Պառավաքար և Այգեպար գյուղերին։

Կրթություն

Կայան գյուղում գործում է միջնակարդ դպրոց, որը տեղակայված է 45-րդ փողոցի 1-ին փակուղու 4-րդ շենքում[6]։ Ըստ Տավուշի մարզպետարանի կայքի՝ դպրոցում սովորում է 148 աշակերտ[6]։ Դպրոցում աշխատում է 27 աշխատակից[6]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.