Լեռնաձոր
գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Լեռնաձոր, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Քաջարան համայնքում[1]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Լեռնաձոր | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Քաջարան (համայնք) | Քաջարան համայնք[1] | ||
Այլ անվանումներ | Քրդիկանց | ||
Մակերես | 102.87 կմ² | ||
ԲԾՄ | 1850 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | ▲866 մարդ (2011)[2] | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | լեռնաձորցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Գյուղի պաշտոնական անունը Լեռնաձոր է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Քյուրդիքենդ անունով[3]։ Լեռնաձոր է վերանվանվել Խորհրդային Միության սկզբնական շրջանում[4]։
Գտնվում է Ողջիի հովտում՝ գետի ձախ ափին, ծովի մակարդակից 1600-1700 մետր բարձրության վրա։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է մոտ 18 կմ դեպի հարավ-արևմուտք։
Այստեղ են գտնվում «Շլորուտ», «Սարատուն», «Դալարձոր», «Աթկըզ», «Փխրուտ», «Կաթնառատ», «Ընչաձոր», «Քոլի Գեղցի» գյուղատեղիները, «Բաղաբերդ» և «Զևու» բերդերի ավերակները, XVII-XVIII դարերի Սբ. Գևորգ եկեղեցին։ Գյուղի դիմաց՝ Ողջիի աջ ափին է գտնվում V-VI դարերի Սբ. Կաթողիկե եկեղեցին[5]։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Լեռնաձորի մշտական բնակչությունը կազմել է 866, առկա բնակչությունը՝ 650 մարդ[6]։ Բնակիչները հայեր են, որոնց մի մասի նախնիները գաղթել են Ղարադաղի գյուղերից։
Ստորև ներկայացված է Լեռնաձոր գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների
Բնակչությունը զբաղվում է կաթնաանասնապահությամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.