Զույգաղբյուր
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Զույգաղբյուր (նախկին անվանումը՝ Չիֆթալի), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից 22 կմ հյուսիս, Քարախաչի լեռնանցքի արևմուտք կողմի լեռնալանջի ստորոտում։ Վերանվանվել է Զույգաղբյուր 1946 թվականի նոյեմբերի 12-ին[2]։
Գյուղ | ||
---|---|---|
Զույգաղբյուր | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Ղուկասյանի շրջան | |
Մակերես | 16.6 կմ² | |
ԲԾՄ | 2010 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 500[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Գյուղի բնակիչների նախնիները Ադրիանապոլսի պայմանագրի կնքումից հետո Արևելյան Հայաստան են ներգաղթել և 1830 թվականին հաստատվել Փամբակի Շիրակամուտ (նախկին Նալբանդ) գյուղում։ Նրանք գաղթել են Արևմտյան Հայաստանի Բասեն գավառի Գերեք (Գյարագ), Վերևին և Ներքին Թարխոջա, Գոմաձոր և Իդ գյուղերից։ Սրանց մի մասը՝ 14 ընտանիք, 28 տարի Նալբանդում ապրելուց հետո 1858 թվականին տեղափոխվել և հիմնադրել են Չիֆտլիկ (ավելի ուշ՝ Չիֆթալի գյուղ)։ Սրանց է միացել նաև երկու ընտանիք Աղբուլաղ (այժմ՝ Լուսաղբյուր) և մեկ ընտանիք Սարիար գյուղերից[3][4]։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Զույգաղբյուրի մշտական բնակչությունը կազմել է 411, առկա բնակչությունը՝ 362 մարդ[5], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[6].
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և խոտաբույսերի մշակությամբ։
Զույգաղբյուրի եկեղեցու տարիքի և անվան խնդրի շուրջ կան տարբեր տարընթերցումներ և անճշտություններ։ Գյուղի հիմնադրումից (1858) ընդամենը երկու տարի անց նալբանդցի քահանա Տեր Իսրայելը հիմնում է գյուղի Չափաբերական մատյանը և 1861 թվականին գրանցում է ծնվածներին, իսկ 1862 թվականին՝ մահացածների անունները[8]։ 1882-1915 թվականներից գրանցում են կատարել գյուղից ձեռնադրած Տեր Ստեփան և Տեր Մեսրոպ քահանաները։ Արդեն 1864 թվականի գրանցումներում եկեղեցին հիշատակվում է Սուրբ Խաչ անվամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.