Ախուրիկ
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Ախուրիկ (նախկին անվանումը՝ Ղարաքիլիսա Թուրքի), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում՝ մարզկենտրոն Գյումրիից մոտ 4 կմ հարավ-արևմուտք։ Գյուղը գտնվում է Ախուրյան գետի աջ ափին, հարթավայրում՝ ծովի մակարդակից 1470մ բարձրության վրա։ Ախուրիկ է վերանվանվել 1935 թվականի հունվարի 3-ին[2]։
Գյուղ | ||
---|---|---|
Ախուրիկ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Ախուրյանի շրջան | |
Գյուղապետ | Հովհաննես Պողոսյան | |
Մակերես | 12 կմ² | |
ԲԾՄ | 1470 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 1238[1] մարդ (2012) | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 500-600 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները[3]։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ախուրիկի մշտական բնակչությունը կազմել է 1243, առկա բնակչությունը՝ 1241 մարդ[4]։ Գյուղը մինչև Առաջին համաշխարհային պատերազմը եղել է թուրքաբնակ[5], այնուհետ բնակեցված է եղել հայերով, որոնց նախնիների մի մասը տեղափոխվել է Արևմտյան Հայաստանի Մուշի, Սասունի, Խնուսի շրջաններից և Կարսի մարզից[2]։
Ախուրիկի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[6].
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 1033 բնակիչ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմել են 41%, կանայք՝ 59%։ Տարիքային խմբերը բաշխված են եղել հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 29%, աշխատունակներ՝ 52%, հետաշխատունակներ՝ 19%:
Ունի 207 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, հիվանդանոց, կապի հանգույց։ Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 516 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 46 և124 հեկտար։ Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Զբաղվում են պտղաբուծությամբ, հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ։ Նախկինում մեծ մակերես են զբաղեցրել շաքարի ճակնդեղի ցանքատարածությունները, հումքը վերամշակվում էր Սպիտակի շաքարի գործարանում։ Երկրաշարժի արդյունքում գործարանը ամբողջովին ավերվել է, իսկ ցանքատարածությունները գրեթե ամբողջովին վերացվել են։ Զբաղվում են նաև անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը։
Ախուրիկում կան նոր ժամանակների կիսավեր եկեղեցի և Սուրբ Եղյա մատուռ։ Գյուղից արևմուտք ընկած է «Հինշեն» գյուղատեղին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.