Արտաշավան

գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում From Wikipedia, the free encyclopedia

Արտաշավանmap

Արտաշավան, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում[2][3]։

Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ
Արտաշավան
Thumb
Երկիր Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ՀամայնքԱրագածոտնի մարզ, Աշտարակի շրջան, Հայկական մարզ և Էջմիածնի գավառ
Այլ անվանումներԻլանչարան,
Որդկան,
Սելախրամ
ԲԾՄ1630 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն589 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Thumb
Արտաշավան (Հայաստան)
Thumb
Արտաշավան (Արագածոտնի մարզ)
Փակել

Աշխարհագրություն

Գյուղը գտնվում է Քասաղ գետի ափին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 9 կմ հյուսիս, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1630 մետր։ Արտաշավան համայնքը ներառում է ոչ միայն համանուն գյուղը, այլև Լուսաղբյուրը (Ղոյթուր) և Նիգատունը։

Բնակչություն

Ըստ Հայաստանի 2001 թվականի մարդահամարի, Արտաշավան համայնքի մշտական բնակչությունը 624, իսկ առկա բնակչությունը 606 հոգի է[4]։

Արտաշավանի ազգաբնակչության փոփոխությունը.[5]

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Բնակչություն ...
ՏարիԲնակչություն
1873 286 մարդ [6]
1897 485 մարդ [6]
1926 602 մարդ [6]
1939 548 մարդ [6]
1959 331 մարդ [6]
1970 493 մարդ [6]
1989 666 մարդ [7]
2001 624 մարդ [6]
2011 589 մարդ [1]
Փակել

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և թռչնաբուծությամբ։

Պատմություն

Եկեղեցիներ

Thumb
Արտաշավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, VII դար

Գյուղում են գտնվում 7-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ և 13-րդ դարի Սուրբ Թադևոս Առաքյալ եկեղեցիները, 17-ից 18-րդ դարերի «Թուխ Մանուկ» մատուռը։

Ամրոց

Արտաշավանից 2 կմ հյուսիս-արևելք գտնվում է «Գազանոց» ամրոցը (մ.թ.ա. 3-րդ-1-ին հազարամյակ), 3 կմ հարավ-արևելք՝ «Գնդաքար» ամրոցը (մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակ), 1 կմ հյուսիս՝ «Փոշտի դար» ամրոցը (մ.թ.ա. 1-ին հազարամյակ), իսկ արևելյան մասում՝ «Ճգնավոր» քարայր-կացարանը (միջնադար)։

Բնապատմական համալիր

Thumb
«Արտաշավան» բնապատմական համալիր, Հայոց այբուբենի հուշարձան

Արտաշավան անունով բնության հուշարձանը գտնվում է համանուն գյուղի արևելյան եզրին։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում՝ 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն[8][9]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.