գյուղ Հայաստանի Արարատի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Դվին (նախկինում նաև Դվին Հայկական), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից մոտ 6 կմ հյուսիս-արևելք։
Գյուղ | ||
---|---|---|
Դվին | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Արարատի | |
Համայնք | Արարատի մարզ, Հայկական մարզ, Երևանի գավառ և Արտաշատի շրջան | |
Հիմնադրված է | 1831 թ. | |
Մակերես | 7,46 կմ² | |
ԲԾՄ | 925 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 2751[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Նախկինում ունեցել է Դյուգյուն Հայ, Դյուկուն Հայ, Դվին Դյուկյուն, Դվին Հայի, Դվին Ներքին անվանումները։ Դվին է վերանվանվել 1950 թվականին։ Սա նախկինում եղել է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Ոստան գավառում։ Գյուղի մոտ է գտնվում Դվին հնավայրը, որը եղել է միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքը։
Անվան ծագումնաբանության երկու բացատրություն կա։ Առաջին. ենթադրում են հնագույն ժամանակներում այստեղ ապրող ցեղի կամ տոհմի հետ, սակայն ավելի ստույգ է, որ «Դվին» պարսկերեն նշանակում է բլուր, ինչպես վկայում է նաև Մովսես Խորենացին։
Գյուղը գտնվում է Արարատյան դաշտում, ծովի մակարդակից 925 մ բարձրության վրա։
Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Դվինի մշտական բնակչությունը կազմել է 2751, առկա բնակչությունը՝ 2698 մարդ[1]։ 19-րդ դարում բնակիչները եղել են հայեր և փոքր թվով ադրբեջանցիներ, 1922 թվականից` գրեթե բացառապես հայեր[2]։ Ներկայիս բնակիչների նախնիներ մի մասը գաղթել է 1829 թվականին Խոյի շրջանից[3]։
Դվինի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Գյուղն ունի առկա 732 տնտեսություն, դպրոց, գրադարան, հիվանդանոց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է այգեգործությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 580 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 200 հա, պտղատու և խաղողի այգիներ՝ կազմելով 206 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, պտուղներ, ինչպես նաև հացահատիկային և կերային կուլտուրաներ։ Պահուստային հողերը օգտագործվում են հիմնականում որպես արոտավայրեր՝ 121 հա։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.