գյուղ Հայաստանի Արարատի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Բարձրաշեն, գյուղ Հայաստանի Արարատի մարզում։ Համայնքի վարչական տարածքի մեջ են մտնում Բարձրաշեն և Կաքավաբերդ գյուղերը։ Բարձրաշեն գյուղը գտնվում է մարզկենտրոնից 20 կմ հյուսիս-արևելք, Կաքավաբերդը՝ համայնքի կենտրոնից 52 կմ հեռավորության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Բարձրաշեն | ||
Բարձրաշեն | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Արարատի | |
Համայնք | Արարատի մարզ | |
Հիմնադրված է | 1830 թ. | |
ԲԾՄ | 1100 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1335[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Ավտոմոբիլային կոդ | 25 | |
| ||
Գյուղը հիմնադրվել է 1830 թվականին։ Բնակչությունը գաղթել է 1828-1829 թթ. Արևմտյան Հայաստանից և Նախիջևանից, իսկ 1970-ական թթ. Աբովյանի շրջանի գյուղերից։
Նախկինում Բարձրաշեն գյուղն ունեցել է Բիթլիջա անվանումը և վերանվանվել է 1945 թվականին։
Բարձրաշեն գյուղն ընկած է Ազատ գետի աջ ափին՝ Արարատյան հարթավայրում։ Ծովի մակարդակից ունի 1100 մ բարձրություն։ Կաքավաբերդը գտնվում է Գեղամա լեռնաշղթայի լանջին՝ 1600 մ բարձրության վրա։ Գյուղի հարևանությամբ գտնվում է Խոսրովի արգելոցը։
Կլիման չոր, ցամաքային է։ Ձմեռը չափավոր ցուրտ է, ամառը՝ շոգ ու ցամաքային։ Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -4-ից -7 աստիճան, հուլիսյան միջինը՝ 23-ից 25 աստիճան։ Տարեկան մթնոլորտային տեղումները կազմում են 350-500 մմ։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ և չոր տափաստաններն են։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Բարձրաշենի մշտական բնակչությունը կազմել է 1335, առկա բնակչությունը՝ 1235 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[2].
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր։ Ունի պտղատու և խաղողի այգիներ։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ՝ լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ, ինչպես նաև հացահատիկ։ Կաքավաբերդ գյուղի հողահանդակներն օգտագործվում են որպես վարելահողեր, խոտհարքեր և արոտավայրեր։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, թռչնաբուծությամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.