Կրասար
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Կրասար (նախկին անվանումը՝ Ղուրդբուլաղ), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում՝ Ախուրյան գետի ձախ կողմում՝ Աշոցք գյուղից 3-4 կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոն Գյումրիից՝ 21 կմ հյուսիս։
Գյուղ | ||
---|---|---|
Կրասար | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Ղուկասյանի շրջան | |
Մակերես | 16.4 կմ² | |
ԲԾՄ | 1995 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 548[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 245[2] | |
|
Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ։ Կրասար է վերանվանվել 1946 թ-ին։
Գյուղի բնակչության նախնիների մի մասը գաղթել են Արևմտյան Հայաստանի Բասենի, Մուշի շրջաններից, Կարսի մարզից 1829-1830 թթ։
Հնում այստեղ բնակվել են նաև քրդեր։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 527 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 47%, կանայք՝ 53%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 29%, աշխատունակներ՝ 51%, հետաշխատունակներ՝ 20%։ Ունի 127 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, կապի հանգույց։
Կրասարի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (579 հա), խոտհարքերը (46 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 115 և 582 հեկտար։ Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ (խնձոր, տանձ, բալ)։
Գյուղը տեղադրված է Ախուրյան գետի հովտում՝ ծովի մակարդակից 2000 մ բարձրության վրա։ Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 500-600 մմ։
Գյուղում եղել են մասնակի ավերվածություններ 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից։ Գյուղի տարածքում գտնվում է հին եկեղեցու, գերեզմանների, գյուղատեղիների, ավերակներ։ Գյուղից մոտ 2կմ հյուսիսարևմուտք՝ «Քարոտ հողեր» կոչվող դաշտում հայտնաբերվել են միջին բրոնզի դարի դամբարաններ, խեցեղեն առարկաներ։
Կրասարում է ծնվել հայ գուսանական արվեստի ականավոր դեմքերից մեկը՝ գուսան Շահենը[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.