Փանիկ

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia

Փանիկmap

Փանիկ, գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանում, մարզկենտրոնից 16 կմ հարավ-արևելք, Մանթաշի ձորահովտի և Շիրակի դաշտի միացման վայրում, Գեղաձոր գետակի ձախափնյա արգավանդ դաշտում։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փանիկ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ
Փանիկ
Thumb
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ՀամայնքՇիրակի մարզ, Ալեքսանդրապոլի գավառ և Արթիկի շրջան
Այլ անվանումներԶվարճաձոր
Մակերես17.8 կմ²
ԲԾՄ1700 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն3212[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմկաթոլիկ հայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 244
Փոստային ինդեքս3026
Thumb
Փանիկ (Հայաստան)
Փակել

Բնակչության մեծամասնությունը կաթոլիկ հայեր են։

Փանիկ է վերանվանվել 1925 թվականին։ Գյուղը ժամանակին եղել է գրչության կենտրոն։

Բնակչություն

1842 թվականին Ալաշկերտից մի խումբ հայեր վերաբնակվել են այս գյուղում։

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Փանիկի մշտական բնակչությունը կազմել է 3157, առկա բնակչությունը՝ 2666 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Բնակիչ ...
Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 176 665[4] 1235 1685 1707 1838 2292 2377 3304 2831 3157[2]
Փակել

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, ճակնդեղագործությամբ, մեղվաբուծությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։

Օգտակար հանածոներ

Գյուղի մոտակայքում կան բազալտի քարհանքեր։

Պատմամշակութային կառույցներ

Գյուղում կա Տիրամայր եկեղեցի (1761-1846 թվականներ), գյուղից 5 կմ հյուսիս, «Ավերք» կոչվող վայրում, կան անտիկ շրջանի բերդի ավերակներ։

Հայտնի փանիկցիներ

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.