Շիրակի սարահարթ

From Wikipedia, the free encyclopedia

Շիրակի սարահարթmap

Շիրակի սարահարթ, Գյումրիի միջլեռնային գոգավորության հատակային մասը Հայաստանի հյուսիս-արևմուտքում, Ախուրյան գետի միջին հոսանքի ավազանում։ Հյուսիսում Շիրակի, արևելքում Փամբակի ծալքաբեկորավոր լեռնաշղթաներն են, հարավ-արևելքում Շարայի լեռ (Կողգաթ) և Արագած հրաբխային զանգվածները։ Արևմուտքում աստիճանաբար ձուլվում է Կարսի հրաբխային սարահարթին[1]։

Արագ փաստեր Շիրակի սարահարթ, Տեսակ ...
Շիրակի սարահարթ
Thumb
Տեսակգոգավորություն
Երկիր Հայաստան
ՎարչատարածքՇիրակի մարզ
ԲԾՄ1970 մետր
Մասն էԿարսի սարահարթ
Thumb
Thumb
Փակել

Հայաստանի սահմաններում երկարությունը մոտ 30 կմ է, լայնությունը՝ 20 կմ։ Բարձրությունը 1400-1800 մ է։ Կազմված է լճագետային նստվածքներից։ Զգալի տարածություններ ծածկված են տուֆային լավաներով։ Մակերևույթը արևելքում հարթ է, Ախուրյանի ու նրա վտակների հովիտներում՝ կտրտված (բնորոշ են սեղանաձև մնացորդային բարձրությունները)։ Կլիման ցամաքային է, հունվարի միջին ջերմաստիճանը —7 °C-ից մինչև —9 °C է (նվազագույնը՝ —35 °C), հուլիսինը՝ 18-20 °C (առավելագույնը՝ 35 °C), տարեկան տեղումները՝ 400-500 մմ (գլխավորապես գարնանը)։ Ձմռանը հաճախակի են ջերմաստիճանային ինվերսիաները, գոյանում է 30-40 սմ բարձրությամբ կայուն ձյունածածկույթ (90-120 օր)։ Շիրակի դաշտով հոսում է Ախուրյան գետը՝ Գյումրի, Քառանազու, Կարս, Կարախան վտակներով։ Շիրակի դաշտի սահմաններում Ախուրյանն ունի 4-5 դարավանդներով լայն հովիտ, Մարմաշենի մոտ կան սողանքներ։ Տափաստանային լանդշաֆտ է։ Տարածված են սևահողերը և մուգ շագանակագույն հողերը։ Մշակում են հացահատիկ, շաքարի ճակնդեղ, բանջարեղեն։ Զարգանում է պտղաբուծությունը (խնձոր, տանձ, սալոր, բալ)։ Շիրակի դաշտում են Շիրակի ջրանցքը, Ախուրյանի, Կառնուտի և այլ ջրամբարներ։ Շիրակի դաշտը հարուստ է շինանյութերով (տուֆ, բազալտ, պեմզա, կրաքար, կավեր)։ Շիրակի դաշտը հնուց փառաբանվել է որպես հացահատիկի շտեմարան։ Այդ է վկայում Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» գրքում պահպանված առածը. «Դու Շարայի որկոր ունես, բայց մենք Շիրակի ամբարներ չունենք»։

Անվանում

Գրականության մեջ Շիրակի դաշտի մի հատվածը՝ Գյումրիի շրջակայքը, երբեմն կոչում է Ալեքսանդրապոլի դաշտ[2]։

Ծանոթագրություններ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.