Կառնուտի ջրամբար
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Կառնուտի ջրամբար, գտնվում է Հայաստանի Շիրակի մարզում, Կառնուտ գյուղի մոտ, Հովիտ գյուղից 1 կմ արևմուտք, Կառնուտի հեղեղատարի վրա` Գյումրի քաղաքից մոտ 8 կմ դեպի արևելք[1][2]։ Կառուցվել է 1968-1975 թվականներին։ Պատվարը հողային է, ունի 34, 6 մ բարձրություն, 713 մ երկարություն, ընդհանուր ծավալը՝ 22,6 միլիոն մ³, օգտակարը՝ 21, 8 միլիոն մ³, մակերեսը՝ 215 հա։ Կառուցված է համասեռ հողային լիցքով, որն ունի 34,6 մ բարձրություն և 660 մ երկարություն։ Շահագործման է հանձնվել 1973 թվականին։
Կառուցվել է ոռոգում իրականացնելու նպատակներով` Խորհրդային Միության տարիներին` հիմնականում հանդես գալով որպես Շիրակի ՄՈՋ համակարգի լցնովի (առանց ներհոսող գետի) ջրամբար։ Սնվում է Ախուրյան գետից ստացված ջրերով։ Ջրամբարը սեփական ջրհավաքից, ինչպես նաև Ջաջուռ գետից ստանում է խիստ փոքր ծավալի ջուր։
Հիմնականում սնվում է Շիրակի ջրանցքից և Կառնուտի հեղեղատարից։ Ձմռանը սառցակալում է։ Այգաբացի ջրանցքի, Շիրակի ջրանցքի 26-րդ բաժանարարի և Արթիկի ջրհան կայանի միջոցով ոռոգվում է Ախուրյանի, Արթիկի և Անիի տարածաշրջանների մոտ 7000 հա հողատարածություն։Պատվերի վիճակը շատ սոսկալի է ունի վերանորոգման կարիք։Ելքի փականից կա ահավոր կորուստներ բայց....
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.