Կառնուտ
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Կառնուտ (նախկին անվանումը՝ Դիրաքլար), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից 7 կմ արևելք, Փամբակի լեռների ստորոտին։
Գյուղ | ||
---|---|---|
Կառնուտ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ, Ախուրյանի շրջան և Ալեքսանդրապոլի գավառ | |
Մակերես | 20.8 կմ² | |
ԲԾՄ | 1570 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1071[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ և տարբեր ժամանակներում ունեցել է Գառնուտ, Դիրակ, Դիրակլար, Դիրաքլյար, Տիրեքլեր, Կարնուտ անվանումները։ Կառնուտ է վերանվանվել 1946 թ. ապրիլի 26-ին[2]։
Ունի դպրոց, բուժկետ, կապի հանգույց։ Կառուցված է Կառնուտի ջրամբարը։
Գյուղը տեղադրված է Փամբակի լեռնաշղթայի ստորոտում՝ քարքարոտ ձորում՝ ծովի մակարդակից 1570 մ բարձրության վրա։
Ունի ցուրտ կլիմա, սակավ տեղումներ։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 600-700մմ։
1831 թվականից ի վեր բնակեցված է հայերով[3], որոնց նախնիների մի մասը 19-րդ դարում գաղթել է Արևմտյան Հայաստանի Դերջանի գավառից և Կարսի մարզից։
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 929 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 48%, կանայք՝ 52%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 33%, աշխատունակներ՝ 51%, հետաշխատունակներ՝ 16%։
Կառնուտի ազգաբնակչության փոփոխությունը.[4]
Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, անասնապահությամբ, պտղաբուծությամբ, թռչնաբուծությամբ, շաքարի ճակնդեղի և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործություննէ։ Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 514 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր՝ կազմելով համապատասխանաբար 146 և 421 հեկտար։ Մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաներ, պտուղներ։ Նախկինում զբաղվել են շաքարի ճակնդեղի մշակությամբ, որոնք վերամշակվել է Սպիտակի շաքարի գործարանում։ Երկրաշարժի արդյունքում գործարանը հիմնովին ավերվել է և շաքարի ճակնդեղի ցանքերի մակերեսները զգալի կրճատվել են[7]։
Գյուղից 1 կմ հյուսիս՝ սարի կատարին, պահպանված են մ.թ.ա. VIII-VII դարերի ջրամբարի մնացորդները։
Կառնուտի գերեզմանոցում պահպանվել են IV դ. միանավ եկեղեցու ավերակներ։ Կառույցի ծավալա-տարածական հորինվածքը բարձրանում է բազմաստիճան գետնախարսխի վրա։ Ուղղանկյուն, արևելքից կիսաշրջան աբսիդով վերջավորվող աղոթասրահն ունի Հայաստանի հնագույն բազիլիկներին բնորոշ ձգված համաչափություններ (1։ 2.36)։ Աղոթասրահին հարավից կից է ուղղանկյուն սենյակ, որի արևելյան պատում՝ դրսից, փոքրիկ աբսիդի առկայությունը վկայում է վերջինիս շարունակության վրա արտաքին սյունասրահի գոյությունը։ Մուտքերը երեքն են՝ մեկը արևմուտքից և երկուսը՝ հարավից։ Պահպանվել է եկեղեցու քիվից մի բեկոր՝ ատամիկներով մշակված։ Ենթադրվում է, որ Կառնուտի եկեղեցին եղել է մեհյան, իսկ IV-V դարերում վերածվել եկեղեցու և X դարում վերակառուցվել։
Կառնուտում են գտնվում «Լույս աղբյուր» և Սբ. Մինաս մատուռները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.