Ֆանտան
գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Ֆանտան, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում։ Հեռավորությունը Երևանից կազմում է 30 կմ, մարզկենտրոնից՝ 14 կմ հարավ, Գութանասար լեռան հյուսիսային ստորոտին։
Գյուղ | |||
---|---|---|---|
Ֆանտան | |||
![]() Ֆանտանը Գութանասարի լանջից | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Կոտայքի | ||
Համայնք | Կոտայքի մարզ և Հրազդանի շրջան | ||
ԲԾՄ | 1800 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 1077 մարդ (2012[1]) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Պատմություն
Ֆանտանում կա քարե դարի կայան (աշելյան ժամանակաշրջան)։
Որպես բնակավայր հիմնադրվել է 1828-1830 թթ.: 1932 թ․ կիռարվել է Սուխոյ-Ֆանտան անվանումը[2]։
Բնակչության հիմնական մասը լքված Թեզխարաբ գյուղի բնակիչներն են, մի մասն էլ Արևելյան Հայաստանից գաղթածներ։ Գյուղն սահմանակից է Ալափարս, Բջնի, Կապուտան, Կարենիս, Ջրաբեր, Հատիս․ Սոլակ․գյուղերին։
Ֆանտանի ազգաբնակչության փոփոխությունը.[3]
Բնակչության թիվը 2023 թվականի դրությամբ 1130 է։
Տնտեսություն
Գյուղում կա 250 տնային տնտեսություն։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղում գործում է ձիթհանք։ Գյուղատնտեսական նշանակության հողերը՝ 3204 հա։
Հասարակական կառույցներ
Ֆանտանում գործում են՝ միջնակարգ դպրոց, բուժկետ, հեռախոսակայան։ Ըստ ՀԽՍՀ պատմության պետական կենտրոնական արխիվի տվյալների Սուխոյ Ֆանտան գյուղը մտել է Նոր Բայազետի գավառի մեջ և 1903-1904 ուստարում ունեցել է տարրական դպրոց։ Դպրոցի հիմնադրման տարին համարվում է 1921 թվականը։ Այն ունեցել է 26 աշակերտ։ 1935 թվականից մինչև 1943 թվականը գյուղն ունեցել է յոթամյա դպրոց, 1943-1953 թվականներին՝ ութամյա, իսկ 1953 թվականից դպրոցը դարձել է միջնակարգ։ Դպրոցի շրջանավարտների մեջ քիչ չեն եղել են նաև գիտության և արվեստի գործիչներ, Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի մասնակիցներ՝
- Կոստյան Հրաչիկ՝ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի դոկտոր, պրոֆեսոր
- Հակոբյան Արշալույս՝ Պետական համալսարանի փիլիսոփայության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր
- Հակոբյան Մուկուչ՝ Կուլտուրայի մինիստոր
- Գինևան Ոպանյան՝ Խորհրդային Միության հերոս, Փառքի ասպետ
- Խաչիկ Գևորգյան՝ երկաստիճանի շքանշանակիր
Պատկերասրահ
- Ֆանտանի միջնակարգ դպրոց
- Ֆանտանի գյուղապետարան
- Հուշարձան
- Գութանասարի լավային շերտերը
- Աստվածածին եկեղեցին Վաղավեր (Թեզխարաբ) գյուղատեղիում, Ֆանտան գյուղի մոտ
- Եկեղեցի ՍԲ. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.