Լանջիկ

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia

Լանջիկmap

Լանջիկ, գյուղ Մարալիկի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 35 կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Մուսլուխլի, Մուսլուղլու, Մուսուխլը, Մուսուղլի անվանումները։ Լանջիկ է վերանվանվել 1947 թվականին։ Տեղադրված է Գյումրի-Թալին ավտոմայրուղուաջ կողմում։ Գյուղը տեղադրված է բլրապատ հարթավայրում՝ ծովի մակարդակից 1960 մ բարձրության վրա։ Մթնոլորտային տեղումները սակավ են։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լանջիկ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ
Լանջիկ
Thumb
Հիշատակի խաչքար
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ՀամայնքՇիրակի մարզ և Անիի շրջան
Մակերես15 կմ²
ԲԾՄ1960 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն853[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 242[2]
Thumb
Լանջիկ (Հայաստան)
Փակել

Կլիմա

Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 600-700 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները։

Բնակչություն

Բնակչության նախնիների մի մասը 1828-1830 թվականներին տեղափոխվել է Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի, Բասենի, Մուշի շրջաններից։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 936 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 43%, կանայք՝ 57%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 35%, աշխատունակներ՝ 51%, հետաշխատունակներ՝ 14%։

Լանջիկի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Բնակիչ ...
Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 411 664 663 719 699 837 777 819[4] 924 853[1]
Փակել

Տնտեսություն

Ունի 102 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը անասնապահությունն է։ Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 575 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 92 և 660 հեկտար։ Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։ Մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաներ[5]։

Կրթություն

Գյուղն ունի դպրոց։

Պատմամշակութային կառույցներ

Լանջիկում կա Սբ. Աստվածածին եկեղեցի և Սբ. Խաչ մատուռ։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.