Remove ads
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Ոսկեհասկ (նախկինում՝ Մուսական, Մոլլամուսա), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում՝ մարզկենտրոն Գյումրիից մոտ 4 կմ հարավ-արևմուտք։ Ոսկեհասկ է վերանվանվել 1946 թվականի ապրիլի 26-ին[3]։
Գյուղ | ||
---|---|---|
Ոսկեհասկ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Ախուրյանի շրջան | |
Մակերես | 16.9 կմ² | |
ԲԾՄ | 1500 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 2312[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Տեղաբնականուն | ոսկեհակցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 312[2] | |
|
Գյուղը գտնվում է Ախուրյան գետի աջ ափին, Շիրակի դաշտում՝ ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա։
Ոսկեհասկը նախկինում եղել է ծովի հատակ, որի վառ ապացույցն է բլուրների վրայի ավազները։ Ք. ա. 2-1 հազարամյակներում Ոսկեհասկից 1 կմ դեպի հյուսիս եղել է Ամրոց, իսկ շուրջը տարածվել է բնակավայր։
Ներկայումս Ոսկեհասկը գտնվում է Ախուրյան գետի աջ ափին՝ Շիրակի դաշտում՝ երկու բլուրների միջև, ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա։ Մակերեսը կազմում է 16,9 կմ²։ Այստեղ տարածված են Անթրոպոգեն-հալոցենի լճագետային նստվածքները։ Գյուղի միջով անցնում է մեկ առվակ, որի շուրջը գտնվող կանաչապատ որոշ տարածքներում ճահճացման վտանգ կա։
Ոսկեհասկի տեղանքը լեռնատափաստանային է, տարածված են սևահողերը։ Տեղանքում աճում են տարբեր բուսատեսակներ՝ լոշտակը (2 տեսակ), եզան լեզուն, կատվախոտը (4-5 տեսակ), ուրց, օշինդր (6-8 տեսակ), մասրենի և այլ բուսատեսակներ։ Կան բուսատեսակներ, որոնք ոչնչացման եզրին են գերարածեցման պատճառով։
Ունի ցուրտ կլիմա, սակավ տեղումներ։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 450-500 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններն են։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ոսկեհասկի մշտական բնակչությունը կազմել է 1864, առկա բնակչությունը՝ 1412 մարդ[4] Գյուղը մինչև Առաջին համաշխարհային պատերազմը եղել է թուրքաբնակ, այնուհետ` հայաբնակ[5]։
Ոսկեհասկի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[6].
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 2059 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 41%, կանայք՝ 59%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 28%, աշխատունակներ՝ 52%, հետաշխատունակներ՝ 20%։
Ունի 523 տնտեսություն։ Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, մանկպարտեզ, բուժկետ, կապի հանգույց, մշակույթի տուն։
Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 1114 հա։ Պետական հողերում մեծ տեսակարար կշիռ ունեն արոտավայրերը՝ 152 հա։ Մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաներ, պտուղներ։ Նախկինում համեմատաբար մեծ մակերես են զբաղեցրել շաքարի ճակնդեղի ցանքերը, որոնք կրճատվել են երկրաշարժի արդյունքում Սպիտակի գործարանի փլուզման պատճառով։ Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։ Այստեղ է գտնվում բավական խոշոր մեղվաբուծական տնտեսություն։
Ունի կարի արտադրամաս[7]։ Ունի սև տուֆի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.