Ակունք (Արագածոտնի մարզ)
գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Ակունք, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում՝ Թալին քաղաքից 7 կմ հեռավորության վրա։ Մարզկենտրոնից հեռավորությունը 53 կմ հյուսիս-արևմուտք: 2001 թվականին, գյուղի բնակչությունը 672 էր։ Հիմնականում բնակիչները զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ։
Գյուղ | |||
---|---|---|---|
Ակունք | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Արագածոտնի մարզ | ||
Գյուղապետ | Լյովա Մանուկյան | ||
Հիմնադրված է | 1829 թ. | ||
Մակերես | 19,07 կմ² | ||
ԲԾՄ | 1850 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼601 մարդ (2011)[1] | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային դասիչ | 2209 | ||
| |||
1941 թվականին գյուղը Գյոզլուից անվանափոխվել է Ակունքի։ Ընդգրկված էր եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ։
Գյուղը հիմնվել է 1829 թվականին։ Գյուղին հիմնական բնակությունը հաստատվել են հայեր որոնք գաղթել են Կարսից, Մուշից, Խոյից և Ալաշկերտից։ Նախկինում կոչվել է Գյոզլի, Գյոզլու, Գոզլու և մտել է Երևանի նահանգի նախ Ալեքսանդրապոլի, ապա Էջմիածնի գավառների մեջ։ Վերանվանվել է Ակունք 1941 թ.-ից։ Ըստ ավանդության մի կույր մարդ լվացվում է գյուղի աղբյուրի ջրերով և աչքերը իբրև առողջանում են, այստեղից էլ առաջացել է գյուղի անվանումը[2]։
1972 թ.-ից՝ մտել է Արագածի շրջանի մեջ։ Գյուղից հյուսիս Սուրբ Սարգիս կոչվող ավերակ մատուռն է, որն ուխտատեղի է համարվում, կան նաև կիկլոպյան բերդի ավերակներ և խաչքարեր, ունեցել է նաև Սուրբ Ստեփանոս (789 թ.) անունով եկեղեցի։
1829 -1832 թթ. այստեղ բնակություն են հաստատել Կարսից, Մուշից, Խոյից և Պարսկաստանի Խոյ գավառից գաղթած հայերը։
Գյուղն ունի 238 տնտեսություն։ Ունի դպրոց, կապի հանգույց, մանկապարտեզ, բուժկետ։
Գյուղն ընկած է Արագածի լեռնազանգվածի հարավարևմտյան լանջին, սահմանափակ տարածքով սարահարթում և շրջափակված է հյուսիսից աղեղնաձև դեպի արևելք և դեպի արևմուտք ձգվող լեռնաբլուրներով։ Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1850 մ բարձրության վրա։ Կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռները տևական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 18-20-ի սահմաններում, հունվարյանը՝ -6,-8-ի սահմաններում։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-500 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններ են։
Գյուղի շրջակայքում կան կիկլոպյան բերդի ավերակներ։ Գյուղի կենտրոնում կա ինքնաբուխ սառնորակ աղբյուր։
1831 թ.-ին ունեցել է 64, 1873 թ.-ին՝ 526, 1916 թ.-ին՝ 1098, 1959 թ.-ին՝ 789, 1979 թ.-ին՝ 644 բնակիչ։ Համայնքի բնակչությունը կազմում է 653 մարդ, որից 49% տղամարդիկ են, իսկ կանայք՝ 51%։ Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 39%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները՝ 51%, հետաշխատունակները՝ 10%։
Ակունքի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.