Նորակերտ (Արմավիրի մարզ)

գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում From Wikipedia, the free encyclopedia

Նորակերտ (Արմավիրի մարզ)map

Նորակերտ, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզի Փարաքար համայնքում[1]։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորակերտ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ
Նորակերտ
Thumb
Երկիր Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՇրջանՎաղարշապատի տարծաշրջան
ԳյուղՓարաքար (համայնք) | Փարաքար համայնք[1]
Մակերես14.1 կմ²
ԲԾՄ940 մ
Կլիմայի տեսակչոր ցամաքային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2739[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունՆորակերտցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (231)[3]
Փոստային ինդեքս1142[4]
Thumb
Նորակերտ (Արմավիրի մարզ) (Հայաստան)
Փակել

Հիմնադրվել է 1946 թվականին

Աշխարհագրություն

Նորակերտ գյուղը մարզկենտրոն Արմավիր քաղաքից հեռու է 38 կմ։

Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում, ծովի մակարդակից ունի 940 մ բարձրություն։

Կլիմա

Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24 °C-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Նորակերտի մշտական բնակչությունը կազմել է 2739, առկա բնակչությունը՝ 2690 մարդ[2]։ Գյուղի բնակիչները Վաղարշապատի և ՀՀ այլ շրջաններից տեղափոխված հայեր են, բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում[5].

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Բնակիչ ...
Տարի 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 563 1613 2030 2765 2645 2739[2]
Փակել

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թվականին համայնքն ունեցել է 3136 առկա բնակիչ։ Սեռային կազմում տղամարդիկ և կանայք ունեն նույն համամասնությունը՝ 50-ական տոկոս։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 26%, աշխատունակներ՝ 61%, հետաշխատունակներ՝ 13%։ Գյուղն ունի 578 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։

Տնտեսություն

Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (404 հա), կան պտղատու (40 հա) և խաղողի այգիները (62 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 145 և 306 հեկտար։ Զբաղվում են պտղաբուծությամբ, դաշտավարությամբ, հարավային բանջարաբոստանային կուլտուրաների (լոլիկ, սմբուկ, վարունգ) մշակությամբ, անասնապահությամբ։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.