Remove ads
գյուղ Հայաստանի Տավուշի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Ոսկեվան (նախկին անվանումը՝ Ղոշղոթան), գյուղ Հայաստանի Տավուշի մարզում, նախկին Նոյեմբերյանի շրջանում, մարզկենտրոնից 33 կմ հյուսիս-արևմուտք, Ոսկեպարի լեռնաշղթայի հարավային լանջին։ Գյուղը մինչև 1978 թ. կոչվել է Ղոշղոթան, իսկ 1978 թվականից Ոսկեվան։
Գյուղ | ||
---|---|---|
Ոսկեվան | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Տավուշ | |
Համայնք | Տավուշի մարզ և Նոյեմբերյանի շրջան | |
Հիմնադրված է | XIV դար թ. | |
Այլ անվանումներ | Կոշկոտան, Ղոշղոթան | |
ԲԾՄ | 930 մ | |
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1256[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Տեղաբնականուն | ոսկևանցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Ըստ մեզ հասած տվյալների, մի անգամ գյուղացիները, որոնք հարկ էին վճարում նաև թուրք բեկերին, սկսել էին աշնանացան վարի աշխատանքները, երբ բեկերն իրենց հարկահանների հետ գյուղ են մտնում տվյալ տարվա չվճարած հարկը հավաքելու։ Նրանք պահանջում են դադարեցնել վարի աշխատանքները և հավաքել տրվելիք հարկերը։ Հարկը հավաքելուց հետո թուրք բեկը թույլ է տալիս շարունակել վարի աշխատանքները, ասելով՝ գոշքոթանլարը, այսինքն՝ լծեք գութանները, այստեղից էլ Գոշքոթան՝ Ղոշղոթան անվան ծագումը։
1978 թ. Նոյեմբերյանի շրջսովետի գործկոմի նախաձեռնությամբ՝ նախագահ Սուրեն Սարիբեկի Անտոնյան, միջնորդություն ներկայացվեց ՀԽՍՀ Գերագույն խորհուրդ՝ շրջանի 3 բնակավայրերի անվանափոխության վերաբերյալ։ Առաջարկվեց Դոստլուն անվանել Բարեկամավան, Ղալաչան՝ Բերդավան, Ղոշղոթանը՝ Ոսկեվան։ Ղոշղոթանցիները սիրով համաձայնեցին և ընդունեցին գյուղի նոր անունը։
Ոսկեվանը գտնվում է նախկին շրջկենտրոն Նոյեմբերյանից 16 կմ, մարզկենտրոն Իջևանից՝ 45 կմ, և Երևանից՝ 180 կմ հեռավորության վրա[2]։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ոսկեվանի մշտական բնակչությունը կազմել է 1256, առկա բնակչությունը՝ 1206 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Բնակչությունը զբաղվում է անասնաբուծությամբ, պտղաբուծությամբ, ծխախոտագործությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Ոսկեվանի մեջ է Սուրբ Գայանե եկեղեցին, 4 կմ արևմուտքում՝ Շեկ աղբյուր, 3 կմ հյուսիս՝ Ոսկեվան, 3 կմ արևելք՝ Խլեզձոր և 5 կմ հյուսիս՝ Սռի գյուղատեղիները։
Գյուղի հին գերեզմանոցի հարավային մասում կանգուն է բռնչենի ծառը, որի տարիքը ոչ ոք չգիտի, ենթադրվում է որ այդ ծառը գյուղի հասակակիցն է։ Ծառի առջևի մասում Զորավար Անդրանիկի ծննդյան 125-ամյակի կապակցությամբ 1990 թ. կառուցվել է նրա կիսանդրին։ Կիսանդրին քանդակել է հարևան Ոսկեպար գյուղի բնակիչ Հրաչիկ Եգորի Ալավերդյանը։ Հուշարձանի բացման արարողությանը ներկա էր նաև Հայաստանի ազգային հերոս Գեղազնիկ Արմենակի Միքայելյանը[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.