Remove ads
գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Գեղարոտ, գյուղական համայնք է Հայաստանի Արագածոտնի մարզում, Սպիտակ քաղաքից 15 կմ հարավ, Երևան-Սպիտակ մայրուղու վրա։ Մարզկենտրոնից 50 կմ հեռավորության վրա։ Նախկինում մասն է կազմել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի։
Գյուղական համայնք | |||
---|---|---|---|
Գեղարոտ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Արագածոտնի մարզ, Ալեքսանդրապոլի գավառ և Հայկական մարզ | ||
Այլ անվանումներ | Քեշիշքյանդ, Քեշիշքենդ | ||
Մակերես | 148 կմ² | ||
ԲԾՄ | 2060 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼490 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | գեղարոտի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային դասիչ | 0406 | ||
| |||
Ունեցել է Քեշիշքյանդ, Քեշիշքենդ անվանումները, որը նշանակել է յոթը տերտերի գյուղ։ Գեղարոտ է վերանավանվել 1935 թվականին։ Գեղարոտ (նշանակում է գեղեցիկ արոտավայրեր)
Ընկած է ծովի մակարդակից 2060 մ բարձրության վրա, թեք սարավանդի վրա։ Կլիման ցուրտ լեռնային է։ Ձմեռները տևական են, ցուրտ, ձնածածկույթով։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը՝ -6 - -8-ի սահմաններում։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններ են։
Բնակչության նախնիների մեծ մասը գաղթել է Արևմտյան Հայաստանից։ Համայնքի բնակչությունը կազմում է 589 մարդ, որից 47% տղամարդիկ են, իսկ կանայք՝ 53%։ Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 33%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները՝ 60%, հետաշխատունակները՝ 7%։ Գյուղն ունի 144 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, կապի հանգույց։ Գեղարոտի ազգաբնակչության փոփոխությունը.[2] :
Գյուղատնտեսական հողահանդակները ծառայում են հիմնականում որպես վարելահողեր (մշակվում են հացահատիկի, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակությամբ)։ Գյուղացիները զբաղվում են հիմնականում մանր և խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ։
Գյուղում կա Սուրբ Աստվածածին եկեղեցին, կառուցված 1892 թվականին։
Գեղարոտից 1 կմ արևելք գտնվում է «Տաթևի գյուղ» գյուղատեղին (VII-XX դդ.), 1,5 կմ հյուսիս՝ «Աշոտ Երկաթ» և «Պոլոզ սար» ամրոցները (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.)։ Գյուղի մոտ հայտնաբերվել է հին բրոնզի և վաղ երկաթի դարաշրջանի դամբարաններ։
Վարչական տարածքի ղեկավար՝ Սմբատ Բայրախտարյան
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.