Աղին (Շիրակի մարզ)
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Աղին, գյուղական համայնք Հայաստանի Շիրակի մարզում՝ մարզկենտրոնից 28 կմ հարավ-արևմուտք։ Այն իր մեջ ընդգրկում է Աղին և Աղին կայարան բնակավայրերը։
Գյուղ | ||
---|---|---|
Աղին | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ, Անիի շրջան և Ալեքսանդրապոլի գավառ | |
Գյուղապետ | Գագիկ Հակոբյան | |
Մակերես | 2,5 կմ² | |
ԲԾՄ | 1470 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | ▼382 մարդ (2011)[1] | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | 242[2] | |
|
Ըստ գյուղի հնաբնակների պատմությունների՝ Աղին գյուղի անվանումը կապված է գյուղի թուրքական լծի ժամանակների հետ։ Երբ գյուղացիներին հարցրել են՝ ցորենը ուր եք տանում, նրանք պատասխանել են՝ աղին (այսինքն՝ աղային) ենք տանում, ու այդպես մնացել է Աղին անվանումը։
Ռելիեֆը խայտաբղետ է, տեղումները՝ շատ։ Գյուղի աշխարհագրական դիրքը լեռնային է, կլիմայական պայմանները՝ անբարենպաստ։
Նախկինում նույն անվանմամբ մտել է Արևելյան Հայաստանի Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ։
2001 թվականի տվյալներով Աղինում 474 մշտական բնակիչ կար, իսկ Աղին կայարանում՝ 73 բնակիչ[3]։ 2012 թվականին 2 բնակավայրերում միասին 605 բնակիչ է ապրում։
Աղին գյուղը հիմնադրվել է 1872 թվականին։
Ախուրյանի ջրամբարը կառուցելուց հետո 1990 թվականից բնակչությունը մասամբ տեղափոխվել է նոր կառուցված ավան, որի հետևանքով գյուղը բաժանվեց 4 մասի։
Գյուղի հարևանությամբ է անցնում Գյումրի - Երևան երկաթգիծը, ունի երկաթուղային կայարան։ Կայարանը հիմնադրվել է 1926 թվականին և կոչվել է «Աղին» կայարան։ Գյուղում կա 1878 թվականին կառուցված Սուրբ Հակոբ եկեղեցին։ 1934 թվականից գյուղն ունի հիվանդանոց, 1998 թվականին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից կառուցվեց նոր առողջության կենտրոն՝ 15 մահճակալով և ծննդօգնության բաժանմունքով։ Գյուղի միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1938 թվականին։ Խորհրդային տարիներին գյուղն ունեցել է կոլտնտեսություն, որը միշտ եղել է առաջավորներից մեկը։ 1960-ականներից գյուղն անցել է Անիի շրջանի մեջ և դադարել է շրջկենտրոն լինելուց։
Բնակչության նախնիները 1829-1830 թվականներին գաղթել են Մուշից, Ալաշկերտից և Բասենից, 1877-1878 թվականների՝ Կարսից։ Աղինի ազգաբնակչության փոփոխությունը.[4]
Բնակչությունը զբաղվում է անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ և հացահատիկի մշակությամբ։
Աղինում են գտնվում Սուրբ Հակոբ (1878 թ.) և Սուրբ Գրիգոր եկեղեցիները և «Թուխ Մանուկ» մատուռը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.