Սարագյուղ
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Սարագյուղ (նախկին անվանումը՝ Դարաքոյ կամ Դարագյուղ), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Ծաղկաշեն գետի վերնագավառում, Ջավախքի լեռների արևմտյան լանջին։
Գյուղ | ||
---|---|---|
Սարագյուղ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Ղուկասյանի շրջան և Շիրակի մարզ | |
Այլ անվանումներ | Դարաքոյ, Դարագյուղ | |
Մակերես | 16.4 կմ² | |
ԲԾՄ | 2150 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 174[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Սարագյուղ է վերանվանվել 1946 թ.-ին։ Գյուղում կա հիմնական դպրոց, բուժկետ, զորամաս, համայնքապետարան։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Սարագյուղի մշտական բնակչությունը կազմել է 174, առկա բնակչությունը՝ 156 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[2].
Համաձայն maps.google.com[3] կայքի ուղիղ գծով մոտակա քաղաքից՝ Գյումրիից գտնվում է 33,4 կմ հեռավորության վրա։ Այդ չափանիշով (ուղիղ գծով հեռավորությունը մինչև մոտակա քաղաքը Հայաստանի տարածում) գյուղը հանդիսանում է առաջինը ամբողջ Հայաստանի տարածքում, այսիքն՝ մոտակա քաղաքից առավել հեռու գտնվողը։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Գյուղում կան Սբ. Երրորդություն (Հին գեղի ժամ) եկեղեցի և սրբավայրեր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.