Ահնիձոր

գյուղ Հայաստանում From Wikipedia, the free encyclopedia

Ահնիձորmap

Ահնիձոր, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Թումանյան համայնքում[1]։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ահնիձոր (այլ կիրառումներ)
Thumb
Ահնիձոր գյուղը Փոքր Կալքարամատ սարից
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ
Ահնիձոր
Ահնիձոր
Երկիր Հայաստան
ՄարզԼոռու մարզ
ՀամայնքԹումանյան (համայնք) | Թումանյան համայնք[1]
Այլ անվանումներԱհնազար, Ահնիզար, Ահնիզորավար, Անիզոր, Հայնազար, Հայնիզարավար
Մակերես31 կմ²
ԲԾՄ1500 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն218[2] մարդ (2018)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունահնիձորցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքlori.mtad.am/about-communities/474/
Thumb
Ահնիձոր (Հայաստան)
Thumb
Ահնիձոր (Լոռու մարզ)
Փակել

Աշխարհագրություն

Մարզկենտրոն Վանաձորից հեռու է 52 կմ հյուսիս-արևելք։ Գյուղը գտնվում է Ալավերդու տարածաշրջանում, Ալավերդի քաղաքից 26 կմ հարավ-արևելք։ Գյուղը տեղակայված է լեռնային անտառապատ վայրում՝ ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա։

Կլիմա

Կլիման բարեխառն լեռնային է, տևական, ցուրտ ձմեռներով։ Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Տարեկան թափվում են 600-700 մմ մթնոլորտային տեղումներ։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում։

Պատմություն

Գյուղի ներկայիս բնակիչների նախնիները XIX դարի երկրորդ կեսին եկել են Հաղպատ և Սանահին գյուղերից։ Նրանք հիմնականում վանքի կալվածքները լքած բնակիչներ են եղել։

Գյուղում կա XIII դարի եկեղեցի։ Ահնիձորում է ծնվել գրող Հրանտ Մաթևոսյանը։

Բնակչություն

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ահնիձորի մշտական բնակչությունը կազմել է 218 (110 տղամարդ և 108 կին), առկա բնակչությունը՝ 212 մարդ[3]։ Հիմնադրման պահից ի վեր բնակիչները հայեր են[4], որոնց նախնիները 19-րդ դարի երկրորդ կեսին եկել են Հաղպատից և Սանահինից[5]։

Ահնիձորի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Բնակչություն ...
ՏարիԲնակչություն
1873 143 մարդ [6]
1897 133 մարդ [7]
1926 311 մարդ [7]
1939 470 մարդ [7]
1959 364 մարդ [7]
1970 275 մարդ [7]
1979 210 մարդ [7]
1989 286 մարդ [8]
2001 332 մարդ [7]
2011 218 մարդ [9]
Փակել

Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսությունում մեծ բաժին են կազմում խոտհարքերը (317 հա), իսկ հետո վարելահողերը (70 հա)։ Պետական հողերը հիմնականում օգտագործվում են որպես արոտավայրեր, խոտհարքեր՝ կազմելով համապատասխանաբար 762 և 99 հա։ Գյուղի մասնագիտացման ուղղությունը անասնապահությունն է։ Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։ Բացի դրանից զբաղվում են նաև դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, սալոր), մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ։

Հասարակական կառույցներ

2013 թ.-ի դրությամբ գյուղն ունի դպրոց, գրադարան, բուժկետ և կապի հանգույց։

Տես նաև

Ծանոթագրություններ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.