Remove ads

Աղավնավանք, գյուղ Հայաստանի Տավուշի մարզում, նախկին Իջևանի շրջանի հարավարևելյան մասում, մարզկենտրոնից 32 կմ հարավ-արևմուտք,Երևանից՝ 130 կմ, Գետիկ գետի ստորին հոսանքի աջափնյակում[2]։ Գյուղի մակերեսը 22,6 կմ քառակուսի է։ Ծովի մակերևույթից բարձրությունը 1100 մ է։ Գտնվում է բարեխառն գոտում՝ ամռանը միջին ջերմաստիճանը + 19 C է, ձմռանը՝ -3 C։

Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ
Աղավնավանք
Thumb
Աղավնավանքը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
ՀամայնքՏավուշի մարզ և Իջևանի շրջան
ԳյուղապետԱլեքսանդր Հարությունյան
Այլ անվանումներմինչև 1991Սալահ
Մակերես22.6 կմ²
ԲԾՄ1100 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն337[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունաղավնավանքցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս4004
Պաշտոնական կայքtavush.mtad.am/about-communities/702/ (հայ.)
Thumb
Աղավնավանք (Տավուշի մարզ) (Հայաստան)
Փակել

Պատմություն

Հիմնադրվել է 1950-ական թթ.-ին ապաբնակեցված Գոգարչին գյուղի վերաբնակիչների համար։ Մինչև 1988 թվականը գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով և կոչվել է Սալահ։ Հետագայում այստեղ վերաբնակեցվել են Ադրբեջանից բռնագաղթված հայերով։ Կան հավաստի պատմական տվյալներ, որ մինչև մոնղոլ-թաթարական արշավանքները այս տարածքը ևս բնակեցված է եղել հայերով, որի վառ ապացույցներն են միջնադարյան եկեղեցին, խաչքարերն ու այլ շինություններ։

Բնակչություն

Աղավնավանքի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Բնակիչ ...
Տարի 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 934 918 302 417 337[1]
Փակել

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Գյուղից 2 կմ հյուսիս-արևելք գտնվում է “Անապատ” գմբեթավոր վանքը (XI-XII դարեր), իսկ 10 կմ հյուսիս՝ “Աղավնուտ” գյուղատեղին (XIV-XVII դարեր)։ Եկեղեցին ունի նաև 2-րդ անվանումը՝ Ախնաբաթ կամ Հախնաբաթ։ Դրա հետ կապված կա ժողովրդական մի ավանդազրույց, ըստ որի Նաբաթ անունով մի գեղեցկուհու անհույս սիրահարված հայ իշխաններից մեկը ի հիշատակ իր սիրո կառուցել է տալիս եկեղեցին, ինքնասպան լինում և վերջին պահին կանչում է «Ա՛խ Նաբաթ»։

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.

Remove ads