Հառիճ
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Հառիճ, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 22 կմ հարավ-արևելք, Արագածի արևմտյան լանջին։
Գյուղ | |||
---|---|---|---|
Հառիճ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Շիրակի | ||
Համայնք | Շիրակի մարզ և Արթիկի շրջան | ||
Ղեկավար | Նազարեթյան Ռոլանդ | ||
Մակերես | 12.5 կմ² | ||
ԲԾՄ | 2020 մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 1536[1] մարդ (2012) | ||
Ազգային կազմ | հայեր | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 244[2] | ||
| |||
Նախնիները գաղթել են Բասենից, Բաբերդից և Մուշից։
Հառիճի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Ունի վարդագույն, սև և կարմիր տուֆի պաշարներ, շինարարական ավազ։
Գյուղի հվ. գտնվում է բրոնզեդարյան բնակատեղի (մ.թ.ա. 3-րդ հզմ.- մ.թ. 10դ.), միջնադարյան Հառիճի վանքը (VII-XIII դարեր), Սբ. Հարություն (1116 թ.), սբ. Գևորգ (VII դ.), սբ. Աստվածածին (XIII դար) եկեղեցիները, “Շիրիմներ” (VII-VIII դարեր) և “Ճգնավոր” (4 դար) մատուռները։
Գյուղի հարավային կողմում, երեք դարավանդների վրա, գտնվում է 12 հա ընդհանուր մակերեսով բրոնզեդարյան բնակատեղի։ Հնագիտական ուսումնասիրություններն սկսվել են 1966-ին։
Հուշարձանը բազմաշերտ է, պարունակում է մ.թ.ա. III հազարամյակից մինչև մ.թ. X դարը շերտեր։ Վաղ բրոնզեդարյան շերտում բացվել են քառանկյուն հիմքերով բնակարաններ՝ քարաշեն կրակարաններով։ Հայտնաբերվել են աշխատանքային գործիքներ, խեցեղեն, պերճանքի առարկաներ։ Բնակատեղիի մոտ գտնվում է դամբարանադաշտը՝ մոտ 3 կմ 2 տարածքով։ Դամբարանախցերում հաճախ գտնված ածխի ու մոխրի մնացորդներից ենթադրվում է, որ Հառիճում ընդունված է եղել դամբարանը չար ոգիներից մաքրազերծելու արարողությունը։ Գտնվել են նաև կենդանիների կավե գեղեցիկ արձանիկներ։
Ուշագրավ է Հառիճում բացված տաճարային համալիրը։ Վաղ միջնադարյան և հետագայի շերտերից հայտնաբերված նյութերը (խեցեղեն, երկաթե և ապակե իրեր, դրամներ ևն) վկայում են, որ կյանքն ամրոցում գոյատևել է մինչև Հառիճի եկեղեցու կառուցումը։ Այնուհետև բնակիչները հաստատվել են այժմյան Հառիճի գյուղի տարածքում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.