Գեղադիր (Արագածոտն)
գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Գեղադիր, գյուղական համայնք Հայաստանի Արագածոտնի մարզում։ Մարզկենտրոնից գտնվում է 59 կմ հեռավորության վրա։
Գյուղ | |||
---|---|---|---|
Գեղադիր | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Արագածոտնի մարզ և Ալեքսանդրապոլի գավառ | ||
Գյուղապետ | Գնել Գևորգյան | ||
Այլ անվանումներ | Գյոզալդարա, Գուզալդարա, Կյուզելտերե, Գյոզալդարա Հայի, Գյոզալդարա Ներքին | ||
Մակերես | 1224 կմ² | ||
ԲԾՄ | 1880 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼590 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | գեղադիրցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Նախկինում ունեցել է Գյոզալդարա, Գուզալդարա, Կյուզելտերե, Գյոզալդարա Հայի, Գյոզալդարա Ներքին անվանումները։ Գեղադիր է վերանավանվել 1946 թվականին։ Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ։
Ընկած է Արագած լեռնազանգվածի հյուսիսային լանջերին։ Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 2025 մ բարձրության վրա։ Կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռները տևական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը՝ -6,-8-ի սահմաններում։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններ են։
Համայնքի բնակչությունը կազմում է 669 մարդ, որից 48% տղամարդիկ են, իսկ կանայք՝ 52%։ Գյուղն ունի 180 տնտեսություն։ Ունի դպրոց, բուժկետ, կապի հանգույց։ Բնակչության մի մասի նախնիները 1917-1918 թվականներին գաղթել են Վանի, Ռշտունիքի, Խիզանի, Աբաղայի, Մոկսի գյուղերից։Գեղադիրի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Գյուղատնտեսական հողահանդակները ծառայում են հիմնականում որպես վարելահողեր, որտեղ զբաղվում են հացահատիկի, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակությամբ։ Զբաղվում են հիմնականում մանր և խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ։
Գյուղից 1 կմ հարավ-արևմուտք կա (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.) կիկլոպյան ամրոցի ավերակներ և մ.թ.ա. 3-րդ-1-ին հազարամյակի դամբարանադաշտ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.