Տրետուք

գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում From Wikipedia, the free encyclopedia

Տրետուքmap

Տրետուք, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում[1]։

Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ
Տրետուք
Երկիր Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ՀամայնքՎարդենիս (համայնք) | Վարդենիս համայնք[1]
Մակերես23.36 կմ²
ԲԾՄ2150 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն229[2] մարդ (2008 հունվարի 1)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Thumb
Տրետուք (Հայաստան)
Thumb
Տրետուք (Գեղարքունիքի մարզ)
Փակել

Գտնվում է Վարդենիս քաղաքից մոտ 12 կմ հյուսիս-արևելք` ծովի մակարդակից մոտ 2150 մ բարձրության վրա։ Գյուղը գտնվում է մայրաքաղաք Երևանից՝ 180 կմ, մարզկենտրոն Գավառից 88 կմ հեռավորության վրա։

Վերանվանվել է Տրետուք 1991 թ. ապրիլի 3-ին[3]։ 2017 թվականից գյուղը գտնվում է Գեղամասար համայնքի կազմում։ Գյուղում գործում են դպրոց, բուժկետ և մանկապարտեզ։

Պատմություն

Անվան ծագումնաբանություն

Գյուղը կոչվել է հին աղբյուրներում հիշատակվող Սյունիքի Սոթք գավառի Տրետուք գյուղի անունով։ Այդ անվանումը կապում են հայկական տոմարի չորրորդ ամսվա՝ Տրեի հետ, որն իր հերթին կապված է Հայոց դիցարանի դպրության, պերճախոսության, գիտությունների ու արվեստների աստծո՝ Տիրի անվան հետ։

Ենթադրվում է, որ բնակավայրն ունի հին պատմություն և նախկինում եղել է հայաբնակ, ինչի մասին վկայում են գյուղի տարածքում հայտնաբերված XIV-XV դարերի խաչքարերը (տես այստեղ

Բնակչություն

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Տրետուքի մշտական բնակչությունը կազմել է 174, առկա բնակչությունը՝ 164 մարդ[4]։ Մինչև 1989 թ. գյուղը հիմնականում բնակեցված է եղել ադրբեջանցիներով[5][6], այնուհետ` Ադրբեջանի Խանլար քաղաքից բռնագաղթած հայերով[3]։

Տրետուքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Բնակչություն ...
ՏարիԲնակչություն
1873 317 մարդ [7]
1897 517 մարդ [7]
1926 218 մարդ [7]
1939 379 մարդ [7]
1959 444 մարդ [7]
1970 633 մարդ [7]
1979 738 մարդ [7]
1989 534 մարդ [7]
2001 183 մարդ [7]
2011 174 մարդ [8]
Փակել

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.