Գառնառիճ
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Գառնառիճ (նախկին անվանումը՝ Կուզիքենդ), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 32 կմ հյուսիս-արևմուտք՝ Արփի լճի հյուսիսարևմտյան ափին։ Հարևան Եղնաջուր գյուղի հետ կազմում էր Գառնառիճ համայնքը։ Գառնառիճ է վերանվանվել 1991 թ. օգոստոսի 8-ին[2]։Գառնառիճը Աղբաբայի շրջանի կազմում եղել է Կարսի մարզում։ Կարսի մարզը Ռուսաստանին է միացվել 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո։ 1919 թ. ապրիլից մինչև 1920 թ. հոկտեմբեր Կարսի մարզը եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության մաս։ Երբ 1920-21 թթ. Կարսի մարզը անցավ Թուրքիային, մարզից միայն Աղբաբայի շրջանը մնաց Խորհրդային Հայաստանի մաս։
Գյուղ | ||
---|---|---|
Գառնառիճ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Ամասիայի շրջան | |
Այլ անվանումներ | Կուզիքենդ | |
Մակերես | 37.6 կմ² | |
ԲԾՄ | 2050 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 262[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Գառնառիճի մշտական բնակչությունը կազմել է 210, առկա բնակչությունը՝ 223 մարդ[3]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4]։
Գառնառիճի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[2].
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։
Գառնառիճի տարածքում գտնվում է VI-X դարերի կիսավեր եկեղեցի։ Գյուղի մոտակայքում են գտնվում “Սեպ” ամրոցը և “Կարմրաշեն” գյուղատեղին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.