Սարակապ
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Սարակապ (նախկինում՝ Բոզդողան, Պոզտողան), գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, Անիի շրջանում, մարզկենտրոնից 35 կմ հարավ-արևմուտք։
Գյուղ | ||
---|---|---|
Սարակապ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Անիի շրջան | |
Մակերես | 26.3 կմ² | |
ԲԾՄ | 1570 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 607[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 242[2] | |
| ||
Սարակապ անունը ստացել է 1935 թ-ին։ Գյուղը գտնվում է ծովի մակերեսից 1570 մ բարձրության վրա։ Ունի բավականին սառը կլիմա, հաճախակի լինում են ձնաբքեր, մառախուղ և ուժեղ քամիներ։ Տարեկան տեղումների քանակը 450-500 մմ։ Գյուղը ունի աղբույներ, ինչպես նաև տուֆի, բազալտի պաշարներ[3]։
Նախնիները 1915-1920 թթ.-ին գաղթել են Ալաշկերտից և Բասենից։
Սարակապի ազգաբնակչության փոփոխությունը.[4]
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Սարակապում է գտնվում Սբ. Աստվածածին (VII դար, վերանորոգված 1885-1887 թթ.) եկեղեցին։ Գյուղից 6 կմ հարավ-արևելքում են գտնվում “Կարմիր վանք” (VII դար) եկեղեցին և “Ծակքար” մատուռը։ Նշմարվում են կիկլոպյան ամրոցի հետքեր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.