Ողջի (Շիրակի մարզ)
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Ողջի (նախկին անվանումը՝ Օղչօղլի), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 5 կմ հյուսիս-արևմուտք, Ախուրիկ գետի հովտում։ Ողջի է վերանվանվել 1991 թ. ապրիլի 3-ին[2]։
Գյուղ | ||
---|---|---|
Ողջի | ||
գյուղի համայնապատկերը | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Ամասիայի շրջան | |
Գյուղապետ | Հրաչիկ Մանուկյան | |
Այլ անվանումներ | Օղչօղլի | |
Մակերես | 20.3 կմ² | |
ԲԾՄ | 1630 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 535[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | ողջեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Շիրակի մարզի Ողջի գյուղը 1988 թ. աղետալի երկրաշարժից հետո լիովին ավերվել է, գյուղը վերականգնել են ուկրաինացիները՝ առանձնատներ են կառուցել, որտեղ տեղացիների հետ միասին բնակություն են հաստատել մարզի տարբեր բնակավայրերից անօթևան մնացած և Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքները։
2003 թ. սեպտեմբերի 26-ին Լոնդոնում գործող «Հայաստանի բարեկամներ» հիմնադրամը Ողջի գյուղում մանկապարտեզ բացեց։ Մանկապարտեզը կառուցվել է թեհրանաբնակ Սեդա Կուկունյանի նվիրատվությամբ, որն այն հիմնադրել է վաղամեռիկ եղբոր՝ Հենրիկ Կուկունյանի հիշատակին։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ողջիի մշտական բնակչությունը կազմել է 548, առկա բնակչությունը՝ 436 մարդ[3]։ Մինչև 1988-1989 թթ. եղել է ադրբեջանաբնակ[4], այնուհետ հաստատվել են Ադրբեջանից բռնագաղթած, Վրաստանի Ախալքալաքի և Բոգդանովկայի շրջանների գյուղերից եկած բնակիչներ[2]։
Ողջիի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Գյուղի բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ։ Ողջին գտնվում է սահմանից 500 մ հեռավորության վրա, սակայն սահմանամերձ գյուղի կարգավիճակ չունի։
Ողջի գյուղում կա 1140 հա գյուղատնտեսական նշանակության հող, որից 740 հա 2010 թվականին օգտագործվել է բազմամյա և միամյա կուլտուրաներ ցանելու համար։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների, շաքարի ճակնդեղի մշակությամբ և պտղաբուծությամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.