Խաչարձան

գյուղ Հայաստանի Տավուշի մարզում From Wikipedia, the free encyclopedia

Խաչարձանmap

Խաչարձան, գյուղ Հայաստանի Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում, մարզկենտրոն Իջևանից մոտ 18 կմ հարավ-արևմուտք, Երևանից՝ 124 կմ, Խաչարձան գետի գետաբերանի մոտ, ծովի մակերևույթից բարձրությունը 1050 մ։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչարձան (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ
Խաչարձան
Thumb
Երկիր Հայաստան
ՄարզՏավուշ
ՀամայնքՏավուշի մարզ
Այլ անվանումներՓոլադ
Մակերես11.1 կմ²
ԲԾՄ1050 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն352[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունխաչարձանցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքtavush.mtad.am/about-communities/730/ (հայ.)
Thumb
Խաչարձան (Հայաստան)
Փակել

Աշխարհագրություն

Կլիմա

Գտնվում է բարեխառն կլիմայական գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +20 C է, ձմռանը՝ -2 C։

Բնակչություն

Խաչարձանի ներկայիս բնակչությունը այստեղ են բռնագաղթվել 1988-1989 թվականներին, նախկին Ադրբեջանի ԽՍՀ-ի տարբեր շրջաններից և քաղաքներից, մասնավորապես Շամախիի, Դաշքեսանի, Շահումյանի, Իսմայիլի, Ղազախի, Խանլարի շրջաններից, Բաքու, Սումգայիթ և Կիրովաբադ քաղաքներից։ Խաչարձան գյուղը մինչև 1988 թվականի հայ-ադրբեջանական ազգամիջյան բախումները կրել է Փոլադ անվանումը և բնակեցված է եղել ադրբեջանցիներով։ Փոլադի տնտեսության հետ միևնույն վարչական տարածքում է գտնվել Աղքիլիսա և Մուրթել փոքր գյուղերը (ներկայումս Ճերմակավան և Գեղատափ), որոնք նույնպես ադրբեջանաբնակ են եղել։ Գյուղը Խաչարձան է վերանվանվել 1991 թվականի ապրիլի 3-ին։ Գեղատափ գյուղը ադրբեջանցիների հեռանալուց հետո բնակեցվել է Շահումյանի շրջանից բռնագաղթվածներով։

Խաչարձանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[2].

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Բնակիչ ...
Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 290 220 362 565 543 755 750 195 383 352[1]
Փակել

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Խաչարձանի հարավային մասում կա «Խաչի տափ» մատուռ, իսկ 1 կմ հյուսիս՝ մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակների դամբարանադաշտ։

Տես նաև

Ծանոթագրություններ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.